Կորոնավիրուս

Կորոնավիրուս

Կորոնավիրուս, կամ COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը սկսվել է 2019 թ–ի դեկտեմբերի վերջին Չինաստանի Հուբեյ շրջանի Ուհան քաղաքում։ Վարակը կայծակնային արագությամբ տարածվել է սկզբից երկրով մեկ, ապա՝ ամբողջ աշխարհում։

Չինաստանի սահմաններից դուրս վարակի տարածման ամենամասշտաբային օջախներն են գրանցվել ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում և Ռուսաստանում։

Եվրոպան՝ հատկապես Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ևս համաճարակի հետ ծանր պայքարի բռնվեցին՝ տասնյակ հազարավոր մահվան դեպքերով:

Հիվանդության տարածմանն աշխարհում կարելի է հետևել առցանց քարտեզի միջոցով։

Մինչ Ուհանում հայտնաբերվելն այս վիրուսի մասին ոչինչ հայտնի չէր։ Ենթադրաբար, այն մարդուն է փոխանցվել ինչ-որ վայրի կենդանուց։

«Կերակրեք կատուներիս, և ես տանը կմնամ»․ Ռուսաստանում բազմահազարանոց «բողոքի ակցիաներ» են համացանցում

Հավաքվելու վայրը՝ «Յանդեքս։ Քարտեզներ» առցանց նավիգատոր։ Մարդիկ պահանջում են կամ արտակարգ դրություն սահմանել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, կամ բացել բիզնեսները

video icon

«Մեկուսացման չեղարկում, իշխանության հրաժարական»․ Վլադիկավկազում մեկ ու կես հազար մարդ պահանջում է կորոնավիրուսի մասին տեղեկություն ու ղեկավարության հրաժարական

Սա այն մարդկանց բողոքն է, որոնք չեն հավատում կորոնավիրուսի համաճարակին։ Որպես ղեկավար առաջարկում են պատգամավոր Կալոևին, որը հայտնի է նրանով, որ սպանել է շվեյցարացի ավիադիսպետչերին և վրեժ լուծել կնոջ ու երեխաների մահվան համար

Հայաստան, տնտեսություն, կորոնավիրուս, արտակարգ դրություն, կորոնավիրուսի հետևանքներ, բիզնես, Հայաստանի կառավարություն, ճգնաժամի հաղթահարման քայլեր, կորոնավիրուսի հետևանքների հաղթահարում,

Հայաստան․ ինչպե՞ս է անդրադառնալու արտակարգ դրությունը տնտեսության վրա, որքա՞ն կտուժի բիզնեսը կորոնավիրուսից

Երկիրը փորձում է չեզոքացնել կորուստները ձեռնարկությունների աշխատանքի խիստ սահմանափակման պայմաններում։ Արդյո՞ք դա հաջողվում է կառավարությանը․ տնտեսագետների կարծիքն ու միջազգային կազմակերպությունների կանխատեսումները

video icon

Ի՞նչն է ավելի ծանր, երբ երկու շաբաթ մեկուսացման մեջ ես։ Պատմություններ Վրաստանից

Բոլոր երեք երիտասարդները Վրաստանում կարանտինի մեջ են հայտնվել կորոնավիրուսի պանդեմիայի ամենաթեժ պահին տուն վերադառնալուց հետո։ Նրանք իրենց տեսաձայնագրել են բջջայինի տեսախցիկով

կորոնավիրուս, օրվա տվյալներ, թվեր, տարածում

Կորոնավիրուսը Հայաստանում․ ապրիլի 20-ի դրությամբ ևս երկու մարդ է մահացել, վարակվածների թիվն ավելացել է 48-ով

Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1339 է, ավելանալով 48-ով։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 35-ով, այժմ բուժվածների թիվը կազմում է 580։ Շարունակում են բուժում ստանակ 737 պացիենտ

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին