նորություններ Հայաստան

Եվրախորհրդարանի բանաձև COP 29-ից առաջ

«Սառեցնել ռազմական սարքավորումների արտահանումներն Ադրբեջան»․ Եվրախորհրդարանի նոր բանաձևը

Ի թիվս այլ պահանջների՝ բանաձևը ԵՄ-ին հորդորում է դադարեցնել «ցանկացած տեխնիկական և ֆինանսական աջակցություն Ադրբեջանին», ինչպես նաև «դադարեցնել կախվածությունն ադրբեջանական գազից»։

IRI-ի նոր հարցումը ՀՀ մասին

Հայաստանցիների 56%-ն աջակցում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը․ IRI

Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը՝ որպես ներկա նպատակ, ցանկալի, բայց անիրագործելի է համարում քաղաքացիների 38%-ը, 33%-ի խոսքով՝ այն ոչ ցանկալի է, ոչ էլ հասանելի։

Հայաստանի քաղաքացիություն. արցախահայերի մտավախությունները

Արցախցիները չեն դիմում ՀՀ քաղաքացիություն ստանալու․ նրանց մտավախություններն ու սպասելիքները

Նրանք մտավախություն ունեն, որ կարող են զրկվել հայրենիք վերադառնալու իրավունքից և այնտեղ մնացած ունեցվածքից։ Փորձագետները վստահեցնում են, որ «միջազգային իրավունքի տեսանկյունից քաղաքացիություն ստանալն այդ ամենի վրա ոչ մի ազդեցություն չունի»։

Ծանր հանցագործությունների աճ ՀՀ-ում

ՀՀ-ում ծանր հանցագործությունների թիվն աճել է, բացահայտման դեպքերը՝ նույնպես

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը ՀՀ-ում հանցավորության վիճակի, բարեփոխումների արդյունքների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ներկայացրել է վիճակագրական նոր տվյալներ

Երևանն ու Բաքուն ապաշրջափակման մասին

Երևանն անընդունելի է համարում Բաքվի շեշտադրումները․ հեռակա բանավեճ ապաշրջափակման շուրջ

Հայաստանն ու Ադրբեջանը հերթական անգամ միմյանց մեղադրել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։ ԱԳՆ խոսնակների «երկխոսությունը», Փաշինյանի ելույթի մանրամասները

Օսկանյանի հոդվածը Newsweek հանդեսում

«Թույլ չտալ Բաքվին COP29-ն օգտագործել որպես PR վահան»․ Վարդան Օսկանյանի հոդվածը

ՀՀ նախկին արտգործնախարարը միջազգային հանրությանը կոչ է անում Ադրբեջանից պահանջել հայ ռազմագերիների և ադրբեջանցի քաղբանտարկյալների ազատ արձակում, հակառակ դեպքում՝ բոյկոտել COP29-ը։

Ռուսները կլքեն ՀՀ-Իրան անցակետը

«ՀՀ-Իրան սահմանային անցակետից ռուսների դուրսբերումը կարմիր գիծ չէ ՌԴ համար»․ կարծիքներ

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանի և քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքները՝ Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների մասին

Եվրաքվեի նախնական արդյունքները

ՀՀ արևմտամետ ուժերը հավաքել են անհրաժեշտ ստորագրությունների կեսից ավելին․ Եվրաքվեի մասին

ՀՀ՝ ԵՄ-ին անդամակցելու մասին հանրաքվե անցկացնելու հարցը ԱԺ օրակարգ մտցնելու համար պետք է 50 հազար ստորագրություն։ Ստորագրահավաքի նախնական արդյունքները։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ