ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է փոխհատուցում վճարել հայ զինվորի գլխատման համար
Բաքուն հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իրադարձությունները տեղի են ունեցել ակտիվ մարտական գործողությունների ժամանակ, իսկ դիակների փոխանակման ժամանակ որևէ հանցագործություն չի հայտնաբերվել: Վիճարկում է նաև դատարանի իրավազորությունն ու ապացուցողական հիմքը։