«Զանգեզուրի միջանցք»

Հայաստանը՝ այլընտրանքային ճանապարհ

«ՀՀ-ով անցնող ճանապարհը լինելու է այլընտրանք, ոչ թե հիմնական երթուղի»․ կարծիք

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի փոխանցմամբ՝ բոլոր երկրների համար Վրաստանն ավելի հարմար երթուղի է, այդ թվում՝ այն պատճառով, որ ծովով բեռնափոխադրումներն ավելի մատչելի են։

ՀՀ-ն ու Թրամփի ապաշրջափակման առաջարկը

«ՀՀ-ն կարող է կորցնել ապաշրջափակվող ճանապարհների նկատմամբ վերահսկողությունը»․ կարծիք Երևանից

ԱՄՆ նախագահ Թրամփի վարչակազմը Երևանին և Բաքվին առաջարկել է, որ կապուղին վերահսկի մասնավոր ամերիկյան ընկերություն։ Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի և վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի կարծիքները։

Թուրքիայի դերը Հարավային Կովկասում՝ մեկնաբանություն Երևանից

«Հարավային Կովկասը կորցնում է գերակայությունը Անկարայի քաղաքականությունում»․ կարծիք

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի մեկնաբանությունն այն մասին, թե որքանով կարող է Թուրքիայի համաշխարհային տերություն դառնալու ձգտումը բարդացնել իրավիճակը տարածաշրջանում

Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ Գորիսում
video icon

Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ է բացվել․ կզսպի՞ Բաքվի նկրտումները

Սյունիքի մարզը ՀՀ-ի այն հատվածն է, որտեղով Ադրբեջանը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» է պահանջում։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ գետնի վրա Ֆրանսիայի ներկայությունը բխում է Երևանի շահերից։

Հայ-իրանական համատեղ զորավարժություն 2025

Ուղերձ Բաքվին, բայց ոչ միայն նրան․ կարծիք հայ-իրանական զորավարժությունների մասին

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ երկօրյա համատեղ զորավարժությունների անցկացումը շատ կարևոր է, մասնավորապես՝ կայունություն և հարաբերական խաղաղություն պահպանելու տեսանկյունից։

ՀՀ Իրանի ԱԳ նախարարի այցը ՀՀ

«Խնդիրները պետք է լուծվեն առանց ուժի կիրառման»․ Իրանի ԱԳ նախարարի այցը Երևան

Հայ գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ Արաղչին խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության, հաղորդակցությունների բացման և ՀՀ հետ հարաբերությունների սերտացման մասին։

ՀՀ-ն հերքում է Բաքվի լուրերը կրակոցների մասին

«Բաքուն ուզում է պայմանագրի վերաբերյալ կասկած առաջացնել հայ հանրության մոտ»․ կարծիք

Փաստաթղթի չհամաձայնեցված կետերի շուրջ կոմպրոմիսի մասին տեղեկատվություն տարածելուց հետո, Բաքուն հայտարարեց, թե հայկական ուժերը կրակ են բացել սահմանին։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ