նորություններ Հայաստան

ՀՀ եվրաինտեգրման հարցը կդրվի՞ հանրաքվեի

ՀՀ՝ ԵՄ անդամակցության հարցը կդրվի՞ հանրաքվեի․ արևմտամետ ուժերը դիմել են ԿԸՀ

Արտախորհրդարանական ուժերը դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու համար ստորագրահավաք իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ Կարծիքներ։

Փոխհատուցում Կիրանց գյուղում

«Գաղտնիության քողի տակ»․ Կիրանց գյուղի փոխհատուցումները

«Խնդիրը միայն պետական գումարների ծախսը չէ։ Հաշվետու պետք է լինել, որովհետև պետական սահման է որոշվում, մարդիկ պետք է իմանան՝ ինչպե՞ս է որոշվում, ապահովվո՞ւմ են Հայաստանի շահերը, թե՞ ոչ»,- ասում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

Փաշինյանի օգոստոսյան ասուլիսը. կարևոր մանրամասներ
photo icon

«Ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ համաձայնեցված կետերով»․ Փաշինյանի առաջարկը Բաքվին

ՀՀ վարչապետն իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ պայմանագրի 17 հոդվածներից 13-ը համաձայնեցված են լիարժեք, 3-ը՝ մասնակի: Թե որ հարցերի շուրջ չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել՝ չի մանրամասնել:

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորում։ Կարծիք

«Բացառել դեմագոգիան». հայ վերլուծաբանը՝ Բաքվի հետ խաղաղության հաստատման մասին

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը մեկնաբանում է ստեղծված իրավիճակն ու ներկայացնում իր տեսլականը, թե ինչ քայլեր կարող են նպաստել առաջընթացին և մոտեցնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Հայաստանի մոտեցումը Մինսկի խմբի լուծարմանը․ կարծիք

«ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը չի հակասում Երևանի շահերին»․ հայ քաղաքագետ

Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «Մինսկի գործընթացի շարունակականության հարցը» կարող է դիտարկվել խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի մեկնաբանությունը։

Նոր ատոմակայան Հայաստանում

ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման գործընթացը «մտել է առարկայական փուլ»․ մանրամասներ

Նոր էներգաբլոկի կառուցման հարցում հետաքրքրված են ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Հարավային Կորեան։ Հայաստանի իշխանությունները դեռ չեն որոշել, թե որ առաջարկն է ամբողջությամբ համապատասխանում երկրի պահանջներին

Ադրբեջանի Սահմանադրության իրավական խնդիրները

«Ադրբեջանի Սահմանադրությունն ունի փոփոխման կարիք»․ կարծիք Երևանից

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանի գնահատմամբ՝ Բաքուն պնդում է, թե Հայաստանի Սահմանադրության մեջ կան «վիճելի կետեր», այնինչ Ադրբեջանի մայր օրենքում էլ կան շտկման ենթակա հոդվածներ։

Երևանի արձագանքը Ամիրբեկովի հայտարարություններին

Երևան ու Բաքուն խաղաղության պայմանագրից կհանեն մի խնդրահարույց հարց․ ինչի՞ կհանգեցնի

Հայաստանը հաստատել է ադրբեջանական կողմի տեղեկություններն այն մասին, որ տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը հանվելու է ստորագրվելիք փաստաթղթից։ Մեկնաբանություն։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ