ապաշրջափակում

TRIPP-ում ներդրումների շուրջ քննարկում ԱՄՆ-ում

«TRIPP-ն ավելի դանդաղ առաջ կշարժվի»․ ԱՄՆ-ում քննարկվել է կապակցվածության օրակարգը

Ամերիկացի պաշտոնյաների համոզմամբ՝ Հայաստանի տարածքով նախատեսվող հատվածը դեռ պատրաստ չէ շինարարության։ Ասում են՝ պետք է հաշվի առնել նախագծի տեխնիկական բարդությունն ու աշխարհաքաղաքական զգայունությունը։

Արձագանք AzTV-ին Ալիևի տված հարցազրույցին

«Նույնիսկ ատոմակայանի փակման դեպքում ՀՀ-ն լուրջ խնդիրների չի բախվի»․ արձագանք Ալիևին

Ադրբեջանի նախագահը խոսել է Մեծամորի ատոմակայանի փակման, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Հայ պատգամավորի արձագանքը, քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի մեկնաբանությունը։

TRIPP+ հիմնադրամի ղեկավար Սոկոլովը Երևանում է
video icon

TRIPP+ հիմնադրամի ղեկավարը Հայաստանում է․ ի՞նչ է քննարկվել

Կոնստանտին Սոկոլովին ընդունել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Երկուստեք ընդգծվել է TRIPP ծրագրի՝ «գետնի վրա հնարավոր սեղմ ժամկետներում իրականացման հարցում շահագրգռվածությունը»։

Թուրքիան վերականգնում է Աքյաքա-Գյումրի հատվածը

Թուրքիան գործնական քայլերի է անցնում․ մեկնարկել է ՀՀ մտնող երկաթուղու վերականգնումը

Հայ լրագրողներն այցելել են Թուրքիա, Աքյաքայի քաղաքապետը նրանց հայտնել է, որ այս պահին շինարարություն է ընթանում Աքյաքա-Գյումրի երկաթուղային ճանապարհի ենթակառուցվածքների վերականգնման համար, կավարտվի 2-3 ամսից։

TRIPP համաձայնագրի վավերացման մեկնարկ ՀՀ-ում

ՀՀ-ում մեկնարկել է TRIPP-ի համաձայնագրի վավերացման գործընթացը․ մանրամասնում է ԱԳ նախարարը

Կառավարությունն այսօր հավանություն է տվել շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագծին։ Այն կուղարկվի ՍԴ, կստուգվի փաստաթղթի համապատասխանությունը ՀՀ մայր օրենքին։

Երևանի արձագանքը Գալուզինի հայտարարությանը

«Ռուսաստանի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք տանում»․ ՀՀ փոխարտգործնախարար

ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է Մոսկվայից հնչող հայտարարություններին, թե «ՌԴ-ի մասնակցությունից նախագիծը միայն կշահի»։

ՀՀ ԱԳ փոխնախարարի արձանագրումներն Անթալիայում

«Հայաստանը՝ կամուրջ դեպի Եվրոպա»․ ԱԳ փոխնախարարը Թուրքիայում քննարկման է մասնակցել

Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը վրացի, թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ Անթալիայում մասնակցել է «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով քննարկման։ Կարևոր դրվագները։

Հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպում Ադրբեջանում

«Անվտանգային առումով նույն նավակի մեջ ենք»․ հայ փորձագետները՝ Ադրբեջան կատարած այցի մասին

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայ մասնակիցների խոսքով՝ տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են, ուստի պետք է ամրապնդել առկա կայունությունը։

ՀՀ ԱԺ նախագահը ՝ Իրանի շուրջ և այլ զարգացումների մասին

«TRIPP-ի համար վտանգավոր չէ»․ ՀՀ Աժ նախագահը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին

Ալեն Սիմոնյանը ճեպազրույցում անդրադարձել է ինչպես արտաքին, այնպես էլ ներքաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ՀՀ երկաթուղիների կառավարմանը, հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

ՀՀ Արտաքին հետախուզական ծառայության 2026 թ․-ի զեկույցը

«Ռազմական էսկալացիան գրեթե անհավանական է, բայց կան ռիսկի գործոններ»․ Հայաստանի ԱՀԾ զեկույցը

Արտաքին հետախուզական ծառայության հրապարակած փաստաթղթի համաձայն՝ ռիսկային գործոն են, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթները։ Այլ մանրամասներ։

Կարծիքներ ՀՀ երկաթուղիների շուրջ զարգացումների մասին

«ՀՀ-ն կվերականգնի երկաթուղային կապը Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ լինի դա ՌԴ հետ, թե առանց». կարծիքներ

Հայաստանի երկաթուղային ցանցը հանձնված է ռուսական ընկերության կառավարմանը։ Եթե այն չիրականացնի անհրաժեշտ աշխատանքները, ՀՀ-ն պատրաստ է իր ուժերով դա անել։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ