Ռուս լրագրող Գոլունովի դեմ գործը փակվել է, տնային կալանքը չեղարկվել է
Կիսվել
Կիսվել
REUTERS/Տատյանա Մակեևա
Ռուսական «Մեդուզա» պարբերականի հետաքննող լրագրող Իվան Գոլունովի դեմ քրեական գործը փակվելէ: ԱյսմասինհայտարարելէՌուսաստանիներքինգործերինախարարՎլադիմիրԿոլոկոլցևը:
Նրա խոսքով՝ թմրանյութերի վաճառքի փորձի մեղադրանքով գործը փակվել է՝ հանցագործություն կատարելու մեջ լրագրողի մասնակցության ապացույցներ չհայտնաբերելու պատճառով: Տնային կալանքը՝ խափանման միջոցը, որը կիրառվել էր Գոլունովի նկատմամբ, չեղարկվել է:
Հունիսի 6-ին ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել էր Գոլունովին թմրանյութերի վաճառքի կասկածանքով: Նրան ծեծի էին ենթարկել մինչև ուղեղի ցնցում, ապա տեղափոխել հիվանդանոց՝ բուժզննման:
Դատարանի որոշմամբ՝ Իվան Գոլունովը տնային կալանքի էր ենթարկվել:
Հունիսի 12-ին Մոսկվայում նախատեսվում էր երթ՝ Իվան Գոլունովին ազատ արձակելու պահանջով: