2-ը հեռացվել են, 11-ն իրենք են հեռացել, զորակցելով գործընկերներին " />

13 լրագրող լքել է ռուսական «Կոմերսանտ» թերթը

2-ը հեռացվել են, 11-ն իրենք են հեռացել, զորակցելով գործընկերներին

Ռուսական «Կոմերսանտ» թերթը մնացել է առանց քաղաքականության բաժնի աշխատակիցների։

Ինչ է տեղի ունեցել

«Կոմերսանտի» երկու լրագրողներ՝ Իվան Սաֆոնովը և Մաքսիմ Իվանովը, Ֆեյսբուքում հայտնել են, որ լքում են թերթը և դա անում են ոչ իրենց կամքով: Նրանց առաջարկել են հեռանալ: Պատճառն այն հոդվածն է, որում ենթադրություն էր արվում Ռուսաստանի խորհրդարանի գերագույն պալատի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի՝ առաջիկայում պաշտոնը լքելու մասին:

Դրանից հետո «Կոմերսանտի» 11 լրագրող՝ քաղաքականության բաժնի բոլոր թղթակիցները, բաժնի խմբագիրը և գլխավոր խմբագրի տեղակալը, բաժնի համակարգողը հայտարարել են, որ ինքնակամ հեռանում են՝ որպես գործընկերներին զորակցության նշան:

Ռուսաստանցիներն այսուհետ պատժվելու են կեղծ լուրերի և իշխանությանը չհարգելու համար

«Եհովայի վկաները» Ռուսաստանում. «Նրանք ապօրինի ոչ մի բան չեն արել, սակայն, միևնույն է, հետապնդվում են»

Արձագանք

«Կոմերսանտի» գլխավոր տնօրեն և գլխավոր խմբագիր Վլադիմիր Ժելոնկինը հաստատել է, որ Սաֆոնովը և Իվանովը հեռացվել են մի հրապարակման համար, որը «չի համապատասխանել» «Կոմմերսանտ» հրատարակչատան չափանիշներին:

Ռուսական անկախ լրատվամիջոցները և ընդդիմադիր քաղաքական գործիչները աջակցություն են հայտնել հեռացված լրագրողներին և նրանց սատարող գործընկերներին:

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին նույնպես աջակցություն է հայտնել, բայց հիշեցրել է վերջերս տեղի ունեցած մի պատմություն: «Կոմերսանտի» գլխավոր բաժնետեր Ալիշեր Ուսմանովը դատի էր տվել Նավալնիին այն հայտարարության համար, որ իրեն պատկանող հրատարակչատանը գրաքննություն է իրականացնում: Այդ ժամանակ «Կոմերսանտի» լրագրողներից ոչ մեկը չէր համաձայնել աջակցել Նավալնիին դատարանում:

Ինչ է «Կոմերսանտը»

«Կոմմերսանտը» ռուսական թերթ է՝ ԽՍՀՄ ոչ պետական առաջին պարբերականներից մեկը: Այն սկսել է հրատարակվել 1990թ-ից:

1999թ. «Կոմմերսանտի» հիմնադիր և սեփականատեր Վլադիմիր Յակովլևը այն վաճառեց հայտնի քաղաքական գործիչ Բորիս Բերեզովսկուն: Վերջինս էլ 2006թ. թերթը վերավաճառեց ռուս օլիգարխ Ալիշեր Ուսամնովին, որը հայտնի է Ռուսաստանի իշխանությունների հետ ամուր կապերով:

 


Կարդալ ավելին JAMnews-ում