Միանման շիրիմներ 160 դոլարով
Միանման տապանաքարեր՝ միանման չափսերի և միևնույն գնով՝ 300 մանաթով, այսինքն, երկու միջին աշխատավարձով: «Գերեզմանների մասին» օրինագիծը, որով կարգավորվում է, թե ինչպես և որտեղ կարելի է թաղել մահացածներին, ուղարկվել է նախագահի աշխատակազմ: Այդ մասին մամուլին հաղորդեց Հասարակական միավորումների և կրոնական կառույցների հարցերով խորհրդարանական կոմիտեի նախագահՍիավուշ Նովրուզովը:
Նոր գերեզմանոցները բնակավայրից հեռու են գտնվելու և ջրամբարներից նվազագույնը 300 մ հեռավորության վրա: Նախագծի հեղինակի գաղափարի համաձայն՝ դա մարդկանց կազատի հանգուցյալին արժանավայել տապանաքարով ապահովելու համար պարտքով գումար վերցնելու անհրաժեշտությունից:
Ներկա պահին գերեզմանոցում տեղը՝ տապանաքարի հետ միասին, Ադրբեջանում կարող է հազար դոլարից ավել արժենալ՝ կախված տապանաքարի որակից և կենտրոնից շիրիմի հեռավորությունից: