Hard rock-ը Հարավային Օսիայում
«Բոնվերնոնը» Վեներա առավոտյան աստղի օսերեն անվանումն է: Այդպես է կոչվում Հարավային և Հյուսիսային Օսիաներում ամենահայտնի ռոք խումբը, որը դարձել է Ցխինվալում հենց նոր ավարտված երաժշտական փառատոնի կենտրոնը:
«Բոնվերնոն» խմբի 45-ամյակը լրացել է 2016թ-ին: Օսական սոցցանցերում տեղի ունեցած քննարկումներում հիշում էին, թե ինչպես 5 տարի առաջ Հարավային Օսիայի այն ժամանակվա նախագահ Էդուարդ Կոկոյտին ներկայացրեց այդ ռոք խումբը համերգին և ասաց, որ «Բոնվերնոնը» «Բիթլզից» մի փոքր ուշ է ստեղծվել:
[pullquote] «Բոնվերնոնը» «Բիթլզից» մի փոքր ուշ է ստեղծվել:[/pullquote]
Հոբելյանին նվիրված ռոք փառատոնը կայացավ Ցխինվալի
«Օլիմպոս» սպորտային համալիրի տարածքում, դրան աջակցում էր Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը:
«Բոնվերնոնի» մեներգիչներից մեկը՝ Վադիմ Խարեբովը, վերջերս իր նոր ալբոմն է թողարկել, որ կոչվում է «Ֆայենդիրի սկոնդ»:
Համերգին մասնակցում էր նաև մի քանի տեղական և արտերկյա երաժշտական խումբ, այդ թվում՝ Aсoustic Magic-ը:
Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի