Yerevan

«Թրամփի ուղու» դերը տարածաշրջանային զարգացումներում

«ԱՄՆ-ի նման հզոր պետությունը կապվել է Հարավային Կովկասին, սա խաղ չէ». կարծիք

Մասաչուսեթսի Սթոունհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը՝ վաշինգտոնյան համաձայնագրի, «Թրամփի ուղու», ՀՀ-ԱՄՆ գործակցության և սպասվող ընտրությունների մասին

Փաշինյանի ելույթը Փարիզի խաղաղության 8-րդ ֆորումին

«Հայաստան-Թուրքիա կարգավորման պահը մոտենում է»․ Փաշինյան

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու հայ-թուրքական սահմանի բացման համար «որևէ էական խոչընդոտ չկա», խոսել է նաև այլ թեմաների մասին։

Հեռախոսային խաբեություններ Հայաստանում

«Քաղաքացու քարտի գումարը հօդս է ցնդել»․ հեռախոսային խաբեություններ Հայաստանում

Մեդիափորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ հասարակ մարդկանց, բիզնեսմենների դեպքում գործ ունենք շորթման նպատակով խաբեության հետ, բայց կարող են լինել նաև քաղաքական ենթատեքստով դեպքեր։

Հայտարարագրման գործընթացի պարզեցում ՀՀ-ում

«Ավելի հարմար ու հասանելի»․ ՀՀ-ում պարզեցվել է եկամուտների հայտարարագրման գործընթացը

Եթե քաղաքացին վստահ է, որ իր եկամուտները ճիշտ են արտացոլված ՊԵԿ-ի տվյալներում, կարող է մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր չլրացնել։ Այդ դեպքում, սակայն, սոցիալական ծախսերի փոխհատուցում չի ստանա։

Փաշինյանը Հովհաննավանքում պատարագի մասնակցեց
video icon

«Մայր Աթոռի ազատագրման մեկնարկ». Փաշինյանի մասնակցությամբ պատարագն առանց միջադեպերի չանցավ

Ոստիկաններն ու քաղաքացիներն արգելափակել էին մի խումբ հոգևորականների և Մայր Աթոռի շահերի ներկայացուցչի մուտքը, մի քաղաքացու էլ ուժով հեռացրին եկեղեցուց: Մանրամասներ:

Կարծիք ադրբեջանցի փորձագետների երևանյան այցի մասին
photo icon

«Լավագույն ընկերներ չենք դառնա, բայց ադրբեջանցիների ընկալումները կփոխվեն»․ հայ քաղաքագետ

Սամվել Մելիքսեթյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանամերձ փորձագետների հետ հանդիպման պարագայում կա մինչև անգամ կայացվելիք քաղաքական որոշումների վրա ազդելու հնարավորություն։

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պաշտպանի ծառայությունից

«Լսումները վերածվել են բացահայտ ֆարսի»․ Ռուբեն Վարդանյանը՝ պաշտպանից հրաժարվելու մասին

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարարը ընտանիքի միջոցով ահազանգել է՝ «դատական գործընթացում օբյեկտիվության և արդարության որևէ նշույլ չկա»։ Հայ գերիների հանդեպ կամայականությունների մասին։

Ադրբեջանցի ՀԿ ներկայացուցիչները Երևանում․ մանրամասներ

Երևանում հանդիպում են ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները․ ի՞նչ սպասել

JAMnews-ին հայտնի են դարձել քննարկման վերաբերյալ մանրամասներ։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը չի բացառել հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնելու հնարավորությունը։

Ձերբակալվել է Գյումրու քաղաքապետը
video icon

Գյումրու քաղաքապետը ձերբակալվեց․ կոռուպցիոն սկանդալ Հայաստանում

Վարդան Ղուկասյանին ուժայինները համայնքապետարանից դուրս են բերել հետնամուտքով։ Հիմնական մուտքի մոտ ոստիկանական մեծաթիվ ուժեր և տասնյակ քաղաքացիներ էին հավաքված։

44-օրյա պատերազմին նվիրված զեկույցը չի հանրայնացվի

44-օրյա պատերազմի մասին զեկույցը բաց ռեժիմով չի քննարկվի. ինչի՞ց է խուսափում ՀՀ իշխանությունը

Երեքուկես տարվա ուսումնասիրությունից հետո խորհրդարանը որոշել է լիագումար նիստերում քննարկելու փոխարեն փաստաթուղթն ուղարկել ԱԺ գաղտնի բաժին։ Ընդդիմության և փորձագետների կարծիքները։

Պուտին-Փաշինյան տնտեսական բանավեճ

Ո՞վ է ճիշտ և ո՞վ՝ սխալ․ Պուտին-Փաշինյան բանավեճ ապրանքաշրջանառության ցուցանիշների շուրջ

Հայաաստանի պաշտոնյաների և Վիճկոմիտեի պարզաբանումների համաձայն՝ Փաշինյանը ճիշտ թվեր է հնչեցրել։ ՌԴ հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունը ոչ թե աճել, այլ նվազել է, այն էլ 51.3%-ով։

ՀՀ նախկին ՄԻՊ-ը՝ վարչապետի պաշտոնի հավակնորդ

«Հավակնում եմ Հայաստանի վարչապետի պաշտոնին». նախկին ՄԻՊ-ի քաղաքական հայտը

Արման Թաթոյանը հայտարարել է «Միասնության թևեր» նախաձեռնության մեկնարկի և քաղաքականություն մուտք գործելու մասին: Նախկին օմբուդսմենը խոսել է նաև ՌԴ հետ կապերի, արցախցիների վերադարձի և խաղաղության օրակարգի մասին:

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ