Քաղաքականություն

Ռուս սահմանապահների դուրսբերում Ներքին Հանդից

«Ռուս սահմանապահները պետք է դուրս բերվեն ՀՀ բոլոր տարածքներից»․ քաղաքագետ

Ռուս սահմանապահները դուրս են բերվել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղից։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը չի բացառում, որ նրանք ոչ թե լքեն Հայաստանը, այլ մնան ու տեղակայվեն 102-րդ ռազմաբազայում։

«Խաղաղության խաչմերուկ» ․ առաջին բեռնատարը հասավ ՀՀ

Շանհայից Երևան է հասել առաջին բեռնատարը․ ի՞նչ օգուտներ կբերի նոր ճանապարհը

Տնտեսագետ Արմեն Քթոյանի խոսքով՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գործարկումը տասնյակ միլիոնավոր դոլարների օգուտ կբերի ՀՀ-ին, թույլ կտա օգտագործել նաև Միջին Ասիայի երկրների պոտենցիալը։

«Վրացական խարտիայի» ստորագրում Թբիլիսիում

Վրաստանի ընդդիմադիր ուժերը խարտիա են ստորագրել՝ դառնալով «միասնական ճակատ»

Խորհրդարանական ընտրությունները դառնալու են յուրատեսակ հանրաքվե, որի ընթացքում մարդիկ որոշելու են՝ իրենց ձայնը տալ եվրոպամետ ընդդիմադիր կուսակցությունների՞ն, թե՞ ռուսամետ «Վրացական երազանքին»:

«Ռուսական» օրենքը Վրաստանում կմտնի ուժի մեջ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը Վրաստանում ուժի մեջ կմտնի հունիսի 4-ին

Օտարերկրյա ֆինանսավորում ունեցող կազմակերպությունները կունենան 60 օր ժամանակ համապատասխան էլեկտրոնային հարթակում գրանցվելու և 2023 թվականի ֆինանսական միջոցները հայտարարագրելու համար։

Ո՞րն է ՀՀ և ԵՄ ամենամեծ ձեռքբերումը

«ԵՄ-ն չի ուզում Երևանին սնել կեղծ պատրանքներով»․ կարծիք

Միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերով փորձագետ Սոսի Թաթիկյանի գնահատմամբ՝ պատրանք է, թե Ադրբեջանի հարձակման դեպքում ԵՄ-ն «կգա և կփրկի հայերին»։ Առավելագույն քայլն, ըստ նրա, արդեն արված է․ ՀՀ-ում տեղակայվել է դիտորդական առաքելություն։

Ռուսական «Առաջին ալիքի» սփռման դադարեցում

ՀՀ-ում դադարեցվել է ռուսական «Առաջին ալիքի» սփռումը․ ի՞նչն է պատճառը

Պաշտոնապես մատնանշվում է ընկերության կողմից ֆինանսական պարտավորությունները չկատարելու հանգամանքը, սակայն վերջին ամիսներին հայկական կողմը պարբերաբար խախտումներ էր արձանագրում ռուսական հեռուստաալիքների բովանդակության մեջ։

Բագրատ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու

«Բագրատ Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելը սխալ ճանապարհ է»․ կարծիք

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանի գնահատմամբ՝ շարժումն արդեն իսկ մարել է, ուստի չի կարող խոսք գնալ հանրային ճնշման արդյունքում և Սահմանադրության խախտմամբ Սրբազանին վարչապետ դարձնելու մասին։

Փաշինյանի արձագանքը Լուկաշենկոյի հայտարարությանը

«ՀԱՊԿ անդամ երկու երկիր պատերազմին մասնակցել է ոչ մեր կողմից»․ Փաշինյան

Օրեր առաջ Բելառուսի նախագահը Ադրբեջան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ հիշում է «ազատագրական պատերազմից» առաջ իր զրույցը Ալիևի հետ, երբ եզրակացրին՝ «կարելի է հաղթել»։ ՀՀ վարչապետի արձագանքը։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ

Աջակցեք JAMnews-ին

JAMnews-ում մենք ընտրել ենք անկախ խմբագրական քաղաքականություն։ Կաջակցե՞ք մեզ։ Ստուգված փաստեր, անկողմնակալ և խելամիտ մեկնաբանություններ․ հենց այսպիսի լրատվություն է փորձում տրամադրել JAMnews-ը։ Մենք խմբագիրների և լրագրողների բազմազգ թիմ ենք, որ ապրում և աշխատում ենք տարածաշրջանի բոլոր մասերում: Ոչ ոք մեզ օրակարգ չի թելադրում, ոչ մեկը չի համարձակվում խմբագրել մեր խմբագիրներին։ Հետևաբար, այն, ինչ մենք ձեզ ամեն օր ասում ենք, հնարավորինս մոտ է իրականությանը: Ձեր ցանկացած աջակցություն, անգամ մեկ բաժակ սուրճի արժեքը՝ 1 դոլարը, մեզ համար կարևոր է և կարող է օգնել շարունակելու մեր աշխատանքը: Շնորհակալություն։

Աջակցեք JAMnews-ին