Լուրեր

Փաշինյան-Ալիև չկայացած հանդիպում Լոնդոնում

«Երևանին և Բաքվին խաղաղության պայմանագրի կնքման հասցնելու խնդիր դրված չէ»․ կարծիք

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքը Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպման չկայացման, բանակցային գործընթացի ներկայիս փուլի և հնարավոր զարգացումների մասին

Հայաստան-ԵՄ երկխոսություն վիզաների ազատականացման շուրջ

ԵՄ-ն Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն կմեկնարկի․ ե՞րբ և ինչպե՞ս

Փորձագիտական շրջանակները վիզաների ազատականացման գործընթացի հաջողությունը կապում են քաղաքական իրավիճակի հետ, այդ թվում՝ նրա, թե ՌԴ-ն ինչպես դուրս կգա ուկրաինական ճգնաժամից և ինչպիսին կլինի Եվրամիության ազդեցությունը Հարավային Կովկասում։

Միլլերի հայտարարությունը ծանր փոխզիջումների մասին

Ծանր փոխզիջումների կոչն ուղղված է Ադրբեջանի՞ն, թե՞ նաև ՀՀ-ին․ կարծիքներ Երևանից

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակն ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կողմերից պահանջում է «ծանր փոխզիջումներ»։ Հայ փորձագետները պնդում են՝ ՀՀ-ն արդեն իսկ արել է «բոլոր հնարավոր ու անհնարին զիջումները»։

Էրդողանը «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ինչպե՞ս է Թուրքիան տեսնում հայ-ադրբեջանական հաշտությունը․ Էրդողանի արձագանքը

Էրդողանի խոսքով՝ ՀՀ-Ադրբեջան կնքվելիք խաղաղության պայմանագրի «վերջնական քայլը» կլինի «Զանգեզուրի միջանցքի բացումը»։ Քաղաքագետ Արա Պողոսյանը նկատում է՝ սա Թուրքիայի և Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններից միայն մեկն է։

ԵՄ-ն դադարեցրել է օգնությունը Վրաստանին

ԵՄ-ն սառեցրել է Վրաստանին հատկացվող 30 միլիոն եվրոյի օգնությունը, այլ քայլեր էլ կլինեն

Առաջին հերթին, կկրճատվի պետական ​​բյուջեի աջակցությունը, օգնություն կտրամադրվի ՀԿ-ների և լրատվամիջոցների հզորացման համար։ Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը կասեցվել է

Փոխհատուցում ՀՀ-ում ջրհեղեղից տուժածներին

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասները

Բնակարանի կորստի դեպքում նրանց կտրամադրվեն գնման վկայագրեր, մյուս դեպքերում՝ փոխահատուցում վերանորոգում իրականացնելու համար: Շուրջ 250 ընտանիքների 854 անդամներ կստանան միանվագ դրամական աջակցություն:

Փաշինյանը՝ Հայաստանի ժողովրդավարության մասին

«Ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է». Փաշինյան

Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ՀՀ վարչապետը հայտարարել է՝ գիտի Հայաստանի՝ ԵՄ անդամակցության շուրջ քաղաքացիների կարծիքը, սակայն չունի հարցի պատասխանը, թե ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին:

Իրանի ընտրություններն ու Հայաստանը

«ՀՀ և Իրանի շահերը շաղկապված են, Թեհրանի քաղաքականությունը չի փոխվի»․ դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի խոսքով՝ այդ քաղաքականությունը երբեք չի փոխվի՝ անկախ նրանից, որ Իրանում ու ՀՀ-ում կառավարությունները կարող են փոխվել: Այսօր Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են։

Վրաստանի կառավարության նախընտրական քարոզարշավը

Ընտրություններից ամիսներ առաջ Վրաստանում թոշակ են բարձրացնում, տուգանքներից ազատում

Fair Elections (ISFED) կազմակերպության իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ արդեն իսկ հայտնաբերվել են նախընտրական նպատակներով պետական ​​ռեսուրսների մոբիլիզացման և վարչական ռեսուրսների օգտագործման նշաններ։

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ