Կորոնավիրուս, նորություններ։ Հայաստանում և Ադրբեջանում շարունակում է աճել վարակվածների թիվը
-
Վիճակագրություն՝ վարակվածներ, մահացածներ, ապաքինվածներ․ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան
Հայաստան Ադրբեջան Վրաստան Նոր դեպքեր 111 133 8 Հիվանդներ 42 936 35 559 1 429 Նոր մահեր +4 +2 +2 Մահեր 858 521 19 Առողջացել են 36 475 33 190 1 150 -
Հայաստանն անցել է պիկն ու պատրաստ է աշնանը հնարավոր երկրորդ ալիքին․ առողջապահության նախարար
Հայասատնն անցել է կորոնավիրուսով վարակման դեպքերի պիկը։ Այն հուլիսի 6–ին էր, երբ գրանցվել էր դրական թեստերի ամենաշատ քանակը։ Այս մասին ասել է ճեպազրույցի ժամանակ առողջապահպության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա հայտարարել է նաև, որ առողջապահության համակարգը լիովին պատրաստ է աշնանը համաճարակի հնարավոր երկրորդ ալիքին։
«Եթե աշնանը, եղանակի ցրտելուն զուգահեռ, երկրում հիվանդության դեպքերի աճ արձանագրվի, ապա այն բժշկական կենտրոնները, որոնք հետ էին վերադարձել իրենց հիմնական աշխատանքին, 1-2 օրվա ընթացքում կարողանալու են կրկին կատարել այն բոլոր ֆունկցիաները, որոնք կատարում են հիմա։
Եթե ենթադրենք, որ երկրորդ ալիքը լինելու է մոտավորապես այնպիսին, ինչպիսին առաջին ալիքն էր, ապա մենք լիովին պատրաստ ենք դրան», – ասել է նախարարը։
Համավարակի մեկնարկից ի վեր Հայաստանում գրանցվել է վարակման 38 196 դեպք, 728 մարդ է մահացել, 28 366–ն ապաքինվել է։
Կորոնավիրուսը Հայաստանում․ ինչո՞ւ երկիրը չկարողացավ դիմակայել համաճարակին
-
Ոչ պակաս, քան 30 բժիշկ է Covid-19–ից մահացել Ադրբեջանում
Այս տեղեկությունն ու կորոնավիրուսից երկրի տարբեր հիվանդանոցներում մահացած բժիշկների անուններ է Ֆեյսբուքում հրապարակել Լաչինի հիվանդանոցի «շտապօգնության» բաժնի ղեկավար Օրհան Ջաբրայիլը։
Ադրբեջանում բժիշկների շրջանում մահացության մասին պաշտոնական մեկնաբանություններ չեն հրապարակվում, հրապարակված ցուցակի վերաբերյալ արձագանք նույնպես չկա։
Ադրբեջանում վարակման դեպքերի աճը շարունակվում է։ Վերջին մեկ օրում վարակվել է 347 մարդ, ընդհանուր առմամբ համաճարակի մեկնարկից ի վեր՝ 28 980 մարդ։
Մահացել է ևս 6 մարդ, ընդհանուր առմամբ, համաճարակի ընթացքում մահացել է 391 մարդ։ 20 974 մարդ ապաքինվել է։
-
Վրաստանում կրտուկ ավելացել են դեպքերը, Թբիլիսիի տոնավաճառներն ու շուկաները կարող են վարակի տարածման նոր կենտրոն դառնալ
Վրաստանում վերջին մեկ օրում 12 նոր դեպք է գրանցվել։ Նախօրեին ընդհանրապես ռեկորդ էր սահմանվել․ համավարակի մեկնարկից ի վեր առաջին անգամ մեկ օրում հաստատվել էր վարակման 24 նոր դեպք։
Ընդհանուր առմամբ վարակվել է 1 085 մարդ, նրանցից 16–ը մահացել է, 911–ն՝ ապաքինվել։
Տագնապալի իրավիճակ է առաջացել այն բանից հետո, երբ կորոնավիրուս է հաստատվել վերջերս վարակից մահացած 72–ամյա տղամարդու ընտանիքի անդամների մոտ։ Պարզվել է, որ ողջ ընտանիքն աշխատում է Թբիլիսիի կենտրոնում գտնվող հագուստի շուկայում՝ «Դինամո» մարզադաշտի մոտ։
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտարարել է շտապ ջերմաէկրաններ տեղադրելու և բոլոր շուկաների ու տոնավաճառների մուտքի մոտ ստուգումը խստացնելու անհրաժեշտության մասին։
Կորոնավիրուսի տարածման առումով ամենաբարդ վայրը Քվեմո Քարթլին է։ Գարդաբանիի շրջանում վարակվել է 34 մարդ, վարակի աղբյուրը հիմնականում երկու գյուղեր են՝ Քարաջալարին ու Քարաթաքլիան։ Սակայն խնդիրն այն է, որ տեղի բնակիչները չեն համագործակցում համաճարակաբանների հետ և հրաժարվում են թեստավորման համար անալիզ հանձնել։
-
Բռնկում Վրաստանի Գարդաբանիի շրջանի երկու գյուղերում, 23 վարակված կա
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 10 նոր դեպք է գրանցվել մի քանի շաբաթի նոր դեպքերի նվազագույն քանակ ունենալուց հետո։ Ընդհանուր առմամբ, համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է 1 049 մարդ։ Նրանցից 16–ը մահացել է, հիվանդանոցներում է մոտ 50 մարդ։
Վտագավոր իրավիճակ է ստեղծվել Գարդաբանիի շրջանի երկու գյուղերում՝ Քարաջալարում և Քարաթաքլիայում, այնտեղ հիմնականում ադրբեջանցիներ են բնակվում։ Ընդհանուր առմամբ, շրջանում վարկման 23 դեպք է գրանցվել, նրանցից 14–ը՝ Քարաջալարում։ Համաճարակաբանների առանձնահատուկ անհանգստությունն է առաջացնում այն, որ դեռևս չի հաջողվել պարզել նրանցից երեքի վարակման աղբյուրը։
Գյուղերում համաճարակաբանների վեց խումբ է աշխատում, բնակչության համատարած թեստավորում է կատարվում։ Մոտ 60 մարդ արդեն կարանտինի մեջ է։
Վրաստանը չի շտապում «բացվել»։ Ինչո՞վ է դա սպառնում տնտեսությանը
-
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև օգոստոսի 12–ը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այլ ելք չկար․ այլապես հակահամաճարակային միջոցառումների ողջ համակարգը կկորցներ պահանջի ուժն ու կվերածվեր խորհուրդների։
«Մենք հասկանում ենք, որ անհնար է արտակարգ դրությունն անվերջ երկարաձգել։ Որոշել ենք օրենսդրական փաթեթ մշակել, որը մեզ թույլ կտա օգտագործել այս գործիքակազմը ոչ միայն արտակարգ դրություն, այլև արտակարգ իրավիճակ հայտարարելու դեպքում», — ասել է վարչապետը։
-
Ռուսաստանում COVID-19–ից, հավանաբար, մահացել է մինչև 40 հազար մարդ՝ 4 անգամ ավելին, քան պաշտոնական վիճակագրությունն է ասում
Ռուսաստանում ավելի ու ավելի շատ են հաղորդումները կորոնավիրուսով վարակման և մահացությունների քանակի պաշտոնական վիճակագրության մասշտաբային կեղծման մասին։
Փորձագետները համեմատում են 2020 և 2019 թթ–ի հունիսին գրանցված մահերի մասին պաշտոնական տեղեկությունները։ Մահացածների թվի աճը միջինում 30% է։ Սակայն որոշ շրջաններում՝ 50-70 տոկոս։
Իսկ Ինգուեթիայում 2020 թ–ի հունիսին մահացել է 167 տոկոսով ավելի շատ մարդ, քան 2019 թ–ի հունիսին։
Փորձագետների կարծիքով, դա նշանակում է, որ կորոնավիրուսից Ինգուշեթիայում մահացել է ոչ թե 71 մարդ, այլ երկու հարյուրից ավելի։
Սանկտ Պետերբուրգում նույնպես ռեկորդային մահացություն է գրանցվել վերջին տասը տարում։
Ռուսաստանում համաճարակն իրականում մեծ արագությամբ է թափ հավաքում, Ազատություն ռադիակայանին տված հարցազրույցում ասել է պետական վիճակագրական ծառայության նախկին աշխատակից Ալեքսեյ Ռակշան։ Նրան հուլիսի սկզբին աշխատանքից հեռացրել են այն բանի համար, որ նա հանրային կերպով կասկած է հայտնել պաշտոնական վիճակագրության արժանահավատության վերաբերյալ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Ռուսաստանում համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է ավելի քան 700 հազար մարդ, մահացել՝ պակաս, քան 11 հազար մարդ։ Սակայն իրականում, ինչպես նշում է Ռակշան, կորոնավիրուսի հետ անմիջապես կապված պատճառներով մահացել է 30–40 հազար մարդ։
Սա նույնպես, ըստ ամենայնի, նվազեցված գնահատական է, ասում է նա, քանի որ Կովկասի վերաբերյալ իրական տեղեկություններ չկան։
2020 թ–ի արդյունքում Ռուսաստանում մահացությունը հավելյալ թիվը կարող է կազմել մինչև 100 հազար մարդ, ասում է Ռակշան․
«Պաշտոնական կայքը, որում հաղորդվում է վարակման և մահացության դեպքերի մասին՝ стопкоронавирус.рф–ն, ի սկաբանե ստահոդ է, քանի որ այնտեղ կորոնավիրուսից մահ է գրանցվում միայն այն դեպքում, եթե վարակն է մահվան ուղիղ պատճառը եղել»։
Դրանով կարելի է բացատրել տարօրինակ իրավիճակը․ նոր դեպքերի քանակով Ռուսաստանն աշխարհում չորրորդ տեղում է, մահվան դեպքերի քանակով՝ շատ ավելի ցածր տեղում։
«Պարզ է, որ դա անհեթեթություն է։ Իմ գնահատականով՝ Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում հիմա մահանում է մոտ 600 մարդ»։
-
Մեկ միլիոն մարդու հաշվարկով վարակման և մահացության թվերով Հայաստանը գերազանցում է հարևան երկրները
Ըստ worldometers.info-ի ներկայացրած վիճակագրության՝ իրավիճակն այսպիսին է․
Մեկ մլն բնակչության հաշվարկով վարակման դեպքերը Կովկասում և հարևան երկրներում
Հայաստան՝ 10 593
Ռուսաստան՝ 4 937
Իրան՝ 3 008
Թուրքիա՝ 2 501
Ադրբեջան՝ 2 267
Վրաստան՝ 246
Մեկ մլն բնակչության հաշվարկով մահացության ցուցանիշը Կովկասում և հարևան երկրներում
Հայաստան՝ 189
Իրան՝ 148
Ռուսաստան՝ 77
Թուրքիա՝ 63
Ադրբեջան՝ 29
Վրաստան՝ 4
-
Վարակվել է Աֆղանստանում ՆԱՏՕ–ի միջազգային ուժերի կազմում գտնվող 28 վրացի զինծառայող, նրանք բոլորը Վրաստան են տեղափոխվել
Զինվորականներին տուն են հասցրել գերմանական ռազմաօդային ուժերի հատուկ չվերթով։ Նրանք գտնվում են Գորի քաղաքի հոսպիտալում և իրենց լավ են զգում, հաղորդել է պաշտպանության նախարարությունը։
Վարակումը տեղի է ունեցել աֆղանական անձնակազմի հետ շփման հետևանքով։
Աֆղանստանում մնացած վրացի զինվորականները երկշաբաթյա կարանտին կանցնեն Վրաստան վերադառնալուց հետո։
-
Հայաստանի առողջապահության նախարար. «Իրավիճակը դժվար է, բայց կայուն»: Համաճարակի հետևանքով արդեն ավելի քան 500 մարդ է մահացել
Հայաստանում մեկ օրում 349-ը նոր դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր վարակվել է 29 285 մարդ:
Եվս 12 մարդ է մահացել, ընդհանուր առմամբ՝ արդեն 503: Առողջացել է 16 907 մարդ:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպը պահպանվում է. թեստերի 30%-ը տալիս է դրական արդյունք:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր իրականացվել է 125.088 թեստ, անցած օրվա ընթացքում՝ 1,273:
«Լավ է, որ տոկոսային ցուցանիշը կայուն է, բայց վատ է, որ բացարձակ թվերը մնում են բարձր», — ասել է նա:
Ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը կազմում է մոտ 650 մարդ: Հիվանդանոցներում բավականաչափ տեղեր կան. նախարարը վստահ է, որ Հայաստանում չկան մարդիկ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, բայց դուրս են մնում բժկական հաստատություններից:
Ընդհանուր առմամբ, նա իրավիճակը գնահատել է դժվար, բայց կայուն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել չորրորդ անգամ:
Հայաստանում վերականգնվել է բիզնեսի և հասարակական տրանսպորտի աշխատանքը, բաց են խանութները: Կարանտինի կանոնները պահանջում են դիմակների պարտադիր կրում և սոցիալական տարածության պահպանում:
Արտակարգ դրությունը դեռ ուժի մեջ կլինի մինչև հուլիսի 13-ը: -
Ադրբջանում մինչև հուլիսի 20–ը երկարաձգվել է խիստ կարանտինը, վերահսկողությանը միանում են փողոցի տեսահսկման սարքերը
Ադրբեջանում մեկ օրում վարակման 572 դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ, համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է 18 684 մարդ։
Համաճարակի ընթացքում մահացել է 228 մարդ, 10 425-ն ապաքինվել են։
Խիստ կարանտինը կրկին հաստատվել էր Բաքվում հունիսի 21–ին, այն պետք է ավարտվեր հուլիսի 5–ին, սակայն երկարաձգվել է մինչև հուլիսի 20–ը վարակման դեպքերի կտրուկ շարունակական աճի պատճառով։
Բաքվում և մի քանի այլ քաղաքներում և շրջաններում կրկին փակ են բոլոր խանութները՝ բացառությամբ մթերայինների և դեղատների, չի աշխատում մետրոն։ Տրանսպորտը հանգստյան օրերին չի աշխատում, կանգնած է ձեռնարկությունների մեծ մասը։
Հիմնական սահմանափակումներից մեկը՝ տեղաշարժն է։ Մարդկանցից պահանջում են տանը մնալ, փողոց կարելի է դուրս գալ միայն երկու ժամով, դրա համար պետք է իշխանություններից sms-թույլտվություն ստանալ։
Սակայն քաղաքի փողոցներից հավաքել են ոստիկանական անցակետերը, որտեղ ստուգում էին sms–թույլտվության առկայությունը վարորդների մոտ։ Դա հսկայական խցանումներ էր առաջացնում։
Իշխանությունները հաղորդել են, որ այդ թույլտվությունների ստուգման համար արտաքին տեսահսկման սարքերն են օգտագործելու, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչպես է դա արվելու։
•«Մեզնով ոչ ոք չի հետաքրքրվում»։ Կորոնավիրուսով հիվանդի պատմությունն Ադրբեջանից
-
Հայաստանի առողջապահության նախարար․ վերակենդանացման բաժանմունքները լցված են
Հայաստանում մեկ օրում վարակման 593 նոր դեպք է արձանագրվել։ Ընդհանուր առմամբ, համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է 26 568 մարդ։
Մահացել է ևս 6 մարդ, մահացածների ընդհանուր թիվը հասել է 459-ի։ 15 036 մարդ ապաքինվել է։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում հաղորդել է, որ երկրում վերակենդանացման բաժանմունքները ծանրաբեռնված են․
«Ամեն բաժանմունքում կա 1-2 ազատ տեղ, որտեղ կարողանում ենք ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիներին տեղավորել, նրանց գումարային թիվն այսօր կազմում է շուրջ 650 հոգի, որից 44-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին», — ասել է նախարարը:
Հայաստանում կորել է կորոնավիրուսից մահացած տատիկի դին
-
Խիստ կարանտինն Ադրբեջանում չի չեղարկվի նվազագույնը մինչև հուլիսի կեսը
Ադրբեջանում վարակման 556 դեպք է գրանցվել մեկ օրում, ընդհանուր առմամբ համավարակի մեկնարկից ի վեր վարակվել է 17 524 մարդ։
Համաճարակի ընթացքում մահացել է 214 մարդ, 9 715–ն ապաքինվել է։
Հունիսի 21–ին Ադրբեջանում վերահաստատված խիստ կարանտինային ռեժիմը, որը կապված է կորոնավիրուսով վարակման կտրուկ աճի հետ, ըստ ամենայնի, չի ավարտվի հուլիսի 5–ին, ինչպես ավելի վաղ պլանավորվում էր, այն կերկարաձգվի ևս երկու շաբաթով։
«Խիստ կարանտինային ռեժիմն արդեն արդյունք է տալիս․ մենք թույլ չենք տվել, որ Ադրբեջանում օրական վարակման 600 և ավելի նոր դեպք գրանցվի», — հայտարարել է TƏBİB–ի (բժշկական կառույցների աշխատանքի կարգավորման հարցերի հատուկ կառույց) ներկայացուցիչ Յագութ Գարաևան։
• Ադրբեջանական տնտեսությունը համավարակից առաջ և հետո․ ի՞նչ սպասել և ինչից վախենալ
-
Ֆրանսիան կօգնի Հայաստանին․ նախագահ Մակրոնի նամակը Փաշինյանին
Հայաստանում արձանագրվել է 415 նոր դեպք մեկ օրում, համավարակի սկզբից ի վեր վարակվել է 25 542 մարդ։
Մահացեկ է ևս 10 մարդ, մահացածների ընդհանուր թիվը համավարակի սկզբից արդեն կազմում է 443։ Առողջացել է 14 048 պացիենտ։
Ֆրասիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հաղորդել, որ «առաջիկա օրերին Ֆրանսիան կրկին Հայաստան կգործուղի կամավորական բժիշկների նոր թիմ, որը փոխարինման կգա արդեն իսկ ներկաներին, ովքեր իրենց հայ գործընկերներին օգնում են Covid-19-ի դեմ մղվող պայքարում»:
Նամակում նաև ասվում է Ֆրանսիայի պատրաստակամության մասին հավելյալ ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանին․
«Այս ճգնաժամը նաև մարտահրավեր է մեր երկու երկրների տնտեսության համար: Հայաստանում արդեն գործող Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) շնորհիվ Ֆրանսիան պատրաստ է դիտարկել 50-80 միլիոն եվրո գնահատվող պետական քաղաքականության վարկի տրամադրումը, ինչը հնարավորություն կընձեռի մասամբ հոգալ բյուջետային ֆինանսավորման լրացուցիչ կարիքները, որոնց Ձեր երկիրը դիմագրավում է այս տարի»:
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը