Կորոնավիրուսը Կովկասում: ապրիլի 10-12ը 2020
-
40 նոր դեպք Ադրբեջանում, ընդհանուր առմամբ՝ 1.098
Նրանցից 250-ը առողջացել են, 11-ը մահացել են:
Ադրբեջանում սահմանված է ուժեղացված կարանտինային ռեժիմ: Փակ է մետրոն, սակայն աշխատում են ավտոբուսները: Դադարեցված է ձեռնարկությունների, գրասենյակների, ռեստորանների և խանութների մեծ մասի աշխատանքը, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Բնակչությանը հորդորում են տանը մնալ: Ապրիլի 5-ից մտցվել են նաև տեղաշարժի ավելի խիստ սահմանափակումներ. տանից դուրս գալուց առաջ բնակիչները պետք է SMS-հաղորդագրությամբ տեղյակ պահեն իշխանություններին:
-
Հայաստանում վարակվածների թիվն անցել է հազարից
Վարակման 36 նոր դեպք է գրանցվել Հայաստանում ապրիլի 12–ին։
Ընդհանուր առամբ՝ հիվանդների թիվը ասել է 1,013–ի։
Նրանցից 197–ն ապաքինվել է, 13–ը՝ մահացել։
Նոր դեպքերն արձանագրվել են Հայաստանում ավելի զանգվածային թեստավորման կիրառման հետևանքով։ Ապրիլի 10–ից երկրում մինչև հազար և ավելի թեստ է անցկացվում։ Սրանից առաջ մեկ օրում անցկացվում էր 200-300 թեստ։
-
Վրաստանի ծովափնյա շրջանի չորս գյուղ մեկուսացված է կորոնավիրուսի բռնկման վտանգի պատճառով
Արդեն 17 մարդ է կորոնավիրուսով վարակվել Վրաստանի Աջարիա տարածաշրջանի Քոբուլեթիի շրջանում։
Համաճարակաբանները կարծում են, որ վարակվածների շփման շրջանակը չափազանց մեծ է եղել։ Վարակի հետագա տարածումը կանգնեցնելու համար ապրիլի 12–ին ամբողջությամբ մեկուսացված է չորս գյուղ՝ Գվարան, Մուխաէստատեն, Լեգվան և Ցկավրուկան։
Երեք քաղաք կարանտինի մեջ է կորոնավիրուսի տեղային բռնկման վտանգի առնչությամբ՝ երկրի արևելքում գտնվող Քվեմո Քարթլի շրջանի Մառնեուլ և Բոլնիս քաղաքները, Վրաստանի հյուսիս–արևմուտքում գտնվող Ռաճա–Լեչխումի–Քվեմո Սվանեթի շրջանի Լենտեխի քաղաքը։
-
19 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր՝ 252
Վեց նոր դեպք է գրանցվել ծովափնյա Քոբուլեթի քաղաքում։ Վարակվածներից մեկն անչափահաս է։
Վրաստանի երեք քաղաքացի, որոնք վարակված են կորոնավիրուսով, Վրաստան են տեղափոխվել արտասահմանից՝ բուժման նպատակով։
Համավարակի մեկնարկից ի վեր 60 հիվանդ է ապաքինվել, երեք մարդ մահացել է։
Ապաքինվել և հիվանդանոցից դուրս է գրվել Վրաստանի ամենաերիտասարդ հիվանդը՝ երկամյա մանուկը։ Ապաքինվածների թվում է նաև երկու հղի կին։
Մարտի 21-ից Վրաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի պանդեմիան կանխարգելելու համար: Դադարեցված է հասարակական տրանսպորտի աշխատանքը, ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից: Մարդկանց արգելված է դուրս գալ տանից՝ առանց խիստ անհրաժեշտության:
Մարտի 31-ին Վրաստանի ողջ տարածքում պարետային ժամ է սահմանվել:
-
11-րդ մահը Ադրբեջանում, վարակվածների թիվը գերազանցեց հազարը
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1,058-ի:
Նրանցից 200-ը բուժվել է:
-
Տասներեքերորդ մահը Հայաստանում. 40 նոր դեպք
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 977-ի:
Դրանցից 173-ը բուժվել է:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի ավելի շատ տարածումից խուսափելու համար: Ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Մարտի 25-ից սահմանված է մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում: Տանից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժի թերթիկով»: Յուրաքանչյուրը պետք է լրացնի դրանում իր անձնական տվյալները, տանից դուրս գալու նպատակը և վերադարձի ենթադրվող ժամը: Խախտումներին հետևում է ոստիկանությունը:
Կանգնեցված է ողջ հասարակական տրանսպորտը, այդ թվում և մետրոն:
-
6 նոր դեպք Վրաստանում, ընդհանուր՝ 233
Նոր դեպքեր են գրանցվել Վրաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ռաչա-Լեչխումի-Քվեմո-Սվանեթի լեռնային երկրամասի Լենտեխի և Թերջոլա քաղաքներում:
Նրանցից մեկը անչափահաս է:
Ապրիլի 11-ից Լենտեխին ամբողջությամբ փակ է կարանտինի պատճառով: Մարդկանց արգելված է տանից դուրս գալ, բացառությամբ ուտելիք, դեղորայք գնելու և բժշկի գնալու:
Սա արդեն երրորդ քաղաքն է լիարժեք կարանտինում: Մարտի 23-ից ներքին բռնկման վտանգի պատճառով փակ են Քվեմո Քարթլի երկրամասի Մառնեուլ և Բոլնիս քաղաքները:
Ավելի քան 50 մարդ մեկուսացման մեջ են Լենտեխի շրջանի Մելե գյուղում:
Ինչպես Մառնեուլում և Բոլնիսում, տեղացի բնակչությունը իրավունք ունի աշխատելու դաշտերում, սակայն պահպանելով անձնական մեկուսացման բոլոր խիստ պահանջները:
Համաճարակի սկզբից ի վեր վարակվածների թվից 54 մարդ ապաքինվել է: Երեք հիվանդ մահացել է:
4,672 մարդ գտնվում է կարանտինում, 373-ը՝ հիվանդանոցում հսկողության տակ:
-
Ադրբեջանում գրանցվել է տասներորդ մահը, արձանագրվել է 104 նոր դեպք
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 991-ի:
Վարակվածներից 159–ը համաճարակի մեկնարկից ի վեր ապաքինվել է և դուրս գրվել հիվանդանոցից։
Ադրբեջանում սահմանված է ուժեղացված կարանտինային ռեժիմ: Փակ է մետրոն, սակայն աշխատում են ավտոբուսները: Դադարեցված է ձեռնարկությունների, գրասենյակների, ռեստորանների և խանութների մեծ մասի աշխատանքը, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Բնակչությանը հորդորում են տանը մնալ: Ապրիլի 5-ից մտցվել են նաև տեղաշարժի ավելի խիստ սահմանափակումներ. տանից դուրս գալուց առաջ բնակիչները պետք է SMS-հաղորդագրությամբ տեղյակ պահեն իշխանություններին:
-
Ղարաբաղում հաստատվել է երկու նոր դեպք, հիվնադների թիվը հասավ հինգի
Նրանցից մեկն առաջին վարակվածի ընտանիքի անդամն է՝ Միրիկ գյուղի բնակիչ:
Երկրորդը Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ է:
-
Երկրորդ մահը մեկ օրում, մահացածների թիվը դարձավ 12
Մահացած 12-րդ պացիենտը 81 տարեկան տղամարդ է։ Նրա մոտ, ինչպես բոլոր նրանց, ում չի հաջողվել փրկել, կային ուղեկցող այլ հիվանդություններ։
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 937-ի:
Դրանցից 149-ը բուժվել է:
-
Տասնմեկերորդ մահը Հայաստանում և 16 նոր դեպք
Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 937-ի:
Դրանցից 149-ը բուժվել է:
Մարտի 16-ից ապրիլի 14-ը Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի ավելի շատ տարածումից խուսափելու համար: Ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից:
Մարտի 25-ից սահմանված է մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում: Տանից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և «տեղաշարժի թերթիկով»: Յուրաքանչյուրը պետք է լրացնի դրանում իր անձնական տվյալները, նպատակը և վերադարձի ենթադրվող ժամը: Խախտումներին հետևում է ոստիկանությունը:
Կանգնեցված է ողջ հասարակական տրանսպորտը, այդ թվում և մետրոն:
-
Վրաստանում 13 նոր դեպք կա, ընդհանուր՝ 227
Վրաստանում համաճարակի մեկնարկից ի վեր կորոնավիրուսով վարակվածներից 52–ն ապաքինվել է։ Երեք հիվանդ մահացել է։
4,829 մարդ կարանտինի մեջ է, 410 մարդ՝ բժիշկների հսկողության տակ։
Մարտի 21-ից Վրաստանում հայտարարված է արտակարգ դրություն կորոնավիրուսի պանդեմիան կանխարգելելու համար: Դադարեցված է հասարակական տրանսպորտի աշխատանքը, ամեն ինչ փակ է, բացի մթերային խանութներից և դեղատներից: Մարդկանց արգելված է դուրս գալ տանից՝ առանց խիստ անհրաժեշտության:
Մարտի 23-ից ելքի և մուտքի համար փակ են Մառնեուլ և Բոլնիս քաղաքները կորոնավիրուսի ներքին տարածման վտանգի պատճառով:
Մարտի 31-ին Վրաստանի ողջ տարածքում պարետային ժամ է սահմանվել:
-
Կովկասում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ նախորդ օրերի տեղեկատվությունը