Ինչո՞ւ Ամանորն ու Սուրբ Ծնունդն անցկացնել «Սաիրմեում»
Ամանորը «Սաիրմեում»
Համարվում է, որ Ամանորը ընտանեկան տոն է, որը պետք է անցկացնել ընտանիքի հետ: Այնուամենայնիվ, քանի որ համավարակը բոլորիս ստիպեց երկու տարի փակվել տանը, մարդիկ պատրաստ են խախտել այդ ավանդույթը։ Նրանք ցանկանում են հետհամաճարակային առաջին Նոր տարին հնարավորինս ուրախ անցկացնել։
«Սաիրմե» հանգստավայրի՝ այս Ամանորի համար պատրաստած ծրագիրը շքեղ է ու աղմկոտ, բայց միաժամանակ ընտանեկան և հարմարավետ:
Ամանորյա միջոցառումներ կանցկացվեն հանգստավայրի երկու հյուրանոցներում՝ «Սաիրմեում» և «Ախալի Սաիրմեում»։
Ի՞նչ է առաջարկում «Սաիրմե» հյուրանոցը
Դեկտեմբերի 31-ի երեկոյան այստեղ կսկսվի ամանորյա արկածը, որն իր մեջ ներառում է երկու հիանալի ծրագիր։
Տեղավորվելով հյուրանոցի հարմարավետ և տաք սենյակներում՝ Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ առաջ հյուրերը կհավաքվեն տոնական ընթրիքի սեղանի շուրջ։ Այստեղ նրանք կգտնեն վրացական ավանդական սեղան՝ «Սաիրմե»-ի շեֆ խոհարարի պատրաստած համեղ ուտեստներով:
Երգիչներ Անրի Ջոխաձեն և Նինի Բադուրաշվիլին ShowTime խմբի ուղեկցությամբ հյուրերի համար կկատարեն ամանորյա հիթեր, ինչը կերաշխավորի ուրախ տրամադրությունը։ Շոուն պատրաստվում է բացառապես այդ երեկոյի համար։ Այն վարելու է Էմիլի Գոգուան՝ կենսուրախ, հումորի զգացումով աղջիկը, ով ժամանակ առ ժամանակ հյուրերին նվերներ է մատուցելու։
Ամանորի տոնակատարությունը «Սաիրմե»-ում կշարունակվի նաև հունվարի 1-ին Նոդիկո Տատիշվիլիի և Սալոմե Բակուրաձեի տոնական համերգով և գալա ընթրիքով։ Իսկ տոնը շարունակել ցանկացողների համար դիջեյը երաժշտություն կապահովի մինչև ուշ գիշեր։
Եվ լավ լուր ծնողների համար։ Երեխաների համար կա առանձին զվարճանք՝ ուրախ անիմատորները կապահովեն նրանց ամանորյա տրամադրությունը։
Ամանորյա փաթեթը ներառում է երկու գիշեր և երեք օր, և այդ բոլոր օրերին հյուրերին կտրամադրվի երեքանգամյա սնունդ։ Մինչև վեց տարեկան երեխաների համար, ովքեր չունեն լրացուցիչ մահճակալի կարիք, գիշերակացն անվճար է։
Բացի այս ամանորյա ծրագրից, Ամանորը «Սաիրմե»-ում նշելն այլ առավելություններ էլ ունի՝ Ամանորի առավոտ, զբոսանք անտառում, հունվարյան մաքուր օդ ու ձյունապատ բնապատկերներ, զիփլայն, տաքացվող լողավազան, սաունա և իսկապես լավագույնը «Սաիրմե»-ում՝ սպա կենտրոն:
Ամանորյա փաթեթի արժեքը մեկ անձի համար «Սաիրմե» հյուրանոցում (3 օր / 2 գիշեր)
Երկտեղանոց համարում՝ դեպի անտառ բացվող տեսարանով՝ 975 լարի [մոտ $370]
Երկտեղանոց համարում՝ դեպի գետը բացվող տեսարանով՝ 995 լարի [մոտ $377]
Երեքտեղանոց համարում՝ դեպի գետը բացվող տեսարանով — 975 լարի [մոտ $370]
Չորստեղանոց ընտանեկան համարում՝ դեպի գետը բացվող տեսարանով — 995 լարի [մոտ $377]
Մինչև 6 տարեկան երեխայի գիշերակացն առանց հավելյալ մահճակալի, ներառյալ մանկական ծրագիրը, անվճար է։
Ամրագրման համար զանգահարել՝ +995 32 2 40 45 45
Էլ.փոստի հասցե՝ [email protected]
Ի՞նչ ծրագիր ունի «Ախալի Սաիրմե»-ն
Կզարմանաք, բայց «Ախալի Սաիրմեում» նույնպես Ամանորը դիմավորելու են դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ ամանորյա ընթրիքով։ Այստեղ էլ կլինի վրացական սեղան՝ իմերական խոհանոցի գերակշռությամբ։
Երգչուհի Նուցա Թոփուրիան Ամանորից մեկ ժամ առաջ կսկսի իր էներգետիկ ծրագիրը։ Հյուրերին կզվարճացնեն նաև Groove Possession խումբն ու բարմենների շոուն: Իսկ հետո դիջեյը կնվագի մինչև լուսաբաց։ Հունվարի 1-ի երեկոյան «Ախալի Սաիրմե»-ի հյուրերի համար բեմ կբարձրանան Mixtura խումբը և Մարիամ Շենգելիան, օրը կրկին կավարտի դիջեյը։
Միջոցառումների արանքում կլինեն նաև բաներ, որոնք չպետք է բաց թողնել։ «Ախալի Սաիրմեի» տեռասում կկազմակերպվի ամանորյա գյուղ՝ տաղավարներ, տաք գինի, «Սաիրմե» քաղցրավենիք, նագեթներ, չաչա։
Ամանորյա փաթեթի արժեքը մեկ անձի համար «Ախալ Սաիրմե»-ում (3 օր / 2 գիշեր).
Ստանդարտ տիպի համարներ (մեկ անձի համար) 2 գիշեր – 850 լարի [մոտ $322]
Դելյուքս համար (մեկտեղանոց) 2 գիշեր – 900 լարի [մոտ $340]
Նախագահական համար (1 անձ) 2 գիշեր – 950 լարի [մոտ $360]
Ամրագրման համար զանգահարել՝ +995 32 2 40 45 45
Էլ.փոստի հասցե՝ [email protected]
Եվ սա դեռ ամենը չէ. «Ախալի Սաիրմեն» ունի նաև Սուրբծննդյան ծրագիր
«Ախալի Սաիրմե»-ի հյուրերը Սուրբ Ծննդյան կախարդական գիշերը կանցկացնեն երաժիշտներ Գիգի Պիանոմանի և Մարիամ Ջոմարդիձեի հետ։ Ծրագիրը կմեկնարկի հունվարի 6-ին՝ ժամը 21.00-ին։ Հունվարի 7-ի երեկոյան կերգեն Գիգա Պապասկիրին և Թակո Անանիկյանը։ Սուրբծննդյան կարկանդակները կթխվեն «Սաիրմե» հացատանը՝ բացառապես հանգստավայրի հյուրերի համար։
Ամանորը «Սաիրմեում»