Ռուս զինվորականները հարավօսական հակամարտության գոտում վերականգնել են այսպես կոչված սահմանի անցկացման գործընթացը
Հարավօսական հակամարտության գոտում՝ Կարելիի շրջանի Ատոցի գյուղի մերձակայքում ռուս զինվորականները սկսել են այսպես կոչված սահման անցկացնելու աշխատանքներ: Աշխատանքի վայր են բերվել մետաղական կոնստրուկցիաներ և փշալար:
Ինչպես հաղորդում է «Ազատություն ռադիակայանն», այս փուլում աշխատանքները մոտ մեկ կիլոմետր երկարությամբ տարածք են ներառում: Ռուս զինծառայողները փոսեր են փորում սյուներ տնկելու համար, որոնց միջև էլ անցկացվելու է փշալարը:
• Վրաստանի վարչապետը պնդում է, որ Աբխազիան ու Հարավային Օսիան հումանիտար աղետի առջև են կանգնել
• Հարավօսական հակամարտության գոտում ռուս զինվորականները ձերբակալել են Վրաստանի քաղաքացու
• Նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին հրապարակում է հակամարտության կարգավորման իր տեսլականը
Նոյեմբերի 6-ին Ցխինվալիի իշխանությունների պետանվտանգության կոմիտեն հայտարարել է, որ Ատոցի գյուղին սահմանակից Բալտա գյուղի մոտ սահմանի կառուցման աշխատանքներ են սկսվելու:
Դրանից հետո՝ նոյեմբերի 7-ի առավոտյան, Ատոցի է մեկնել հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
«Ազատություն ռադիոկայանի» տեսագրությունում երևում է, որ նախարարը ժամանել է ռուս զինվորականների աշխատանքների վայր և հանդիպել տեղի բնակչությանը:
Ատոցի գյուղի բնակիչ Գուլո Կարապետովը լրագրողներին հայտարարել է, որ աշխատանքների ավարտից հետո իր հողակտորը կհայտնվի փշալարի հակառակ կողմում՝ օկուպացված տարածքում:
Ատոցի գյուղը Կարելիի մունիցիպալիտետի մեջ է մտնում: Այն սահմանակից է օսական Բալտա գյուղին, որը գտնվում է օկուպացված Ցխինվալիի շրջանում: Այն վայրից մոտ 50-70 մ հեռավորության վրա, որտեղով անցնելու է փշալարը, գտնվում են վրացի ոստիկանները:
Ե՞րբ և ինչպե՞ս են ռուս զինվորականները համատարած սկսել փշալար անցկացնել
• Օգոստոսյան պատերազմից հետո ռուս զինծառայողները, որոնք կանգնած են հակամարտության գոտու ողջ երկայնքով, սկսել են վարչական սահմանին կանաչ—սպիտակ պաստառներ քաշել «Պետական սահման» և «Հարավային Օսիա» գրառումներով:
• Սահմանի դեր է խաղում փշալարը, որը տեղադրում են նախանշված վայրերում: Ռուսական և օսական կողմերն այդ գործընթացը կոչում են «բորդերացում»:
• Նրանց խոսքով՝ սահմանազատման ժամանակ իրենք ղեկավարվում են նախապատերազմյան խորհրդային քարտեզներով: Ըստ նրանց՝ Ախալգորիի երկայնքով «պետական սահմանն» այնպես է անցկացվում, որ Ախալգորիի շրջանի բոլոր գյուղերը հայտնվում են Հարավային Օսիայի տարածքում:
• Վրացական կողմն այդ գործընթացն անվանում է «սողացող բռնակցում» և հայտարարում է, որ ռուսական կողմն ամեն անգամ վրացական նոր տարածքներ է զավթում:
• Փշալարը վրացական գյուղերում տեղադրվում է այնպես, որ գյուղերը կիսվում են: Արդյունքում՝ արոտավայրերը, գերեզմաններն ու տասնյակ ընտանիքների այլ հատվածները հայտնվում են «սահմանի» մյուս կողմում: