Երեք երեխաների մայրը՝ 37-ամյա Օթինաշվիլին, ձերբակալվել է ռուս զինծառայողների կողմից «սահմանն ապօրինի հատելու համար»" />

Ցխինվալի մեկուսարանում գտնվող Վրաստանի քաղաքացու մայրն ասում է, որ իր աղջկան ծեծել են

Երեք երեխաների մայրը՝ 37-ամյա Օթինաշվիլին, ձերբակալվել է ռուս զինծառայողների կողմից «սահմանն ապօրինի հատելու համար»

Վրաց-օսական հակամարտության գոտում ձեռբակալված Վրաստանի քաղաքացի Մայա Օթինաշվիլին գտնվում է Ցխինվալի մեկուսարանում:

37-ամյա երեք երեխաների մայրը ձերբակալվել է ռուս զինվորականների կողմից այն ժամանակ, երբ գնացել է տնից ոչ հեռու գտնվող իր հողատարածքում ընկույզ հավաքելու:

Ազատություն ռադիոկայանի հետ զրուցելիս, Օթինաշվիլիի մայրն ասել է, որ իր աղջկան ծեծի են ենթարկել:

Վերջին տղեկատվության համաձայն, որը Վրաստանի անվտանգության ծառայությունը ստացել է Ցխինվալից, Մայա Օթինաշվիլիի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 10 օր նախնական կալանքը:

Սակայն մինչ այդ Հարավային Օսիայի Պետական անվտանգության կոմիտեն հայտարարել էր, որ կինը երկու ամիս կանցկացնի մեկուսարանում:

Սա առաջին դեպքը չէ, երբ ռուս զինվորականները հակամարտության գոտում ձերբակալում են Վրաստանի քաղաքացիներին այսպես կոչված սահմանը խախտելու համար:

Որպես կանոն, այդ մեղադրանքով ձերբակալված քաղաքացիներին տուգանում են և ազատ արձակում: Սակայն այս անգամ այդպես չի եղել: Հարավային Օսիայի անվտանգության կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Մայա Օթինաշվիլին երկար ժամանակ որոշակի գումարի դիմաց օգնել է Հարավային Օսիայի և Վրաստանի քաղաքացիներին ապօրինի հատել սահմանը:

Մայա Օթինաշվիլիի մայրը՝ Գալինա Կելեխսաևան, որը «Կանանց շարժում՝ հանուն խաղաղության» հասարակական կազմակերպության անդամ է, Ցխինվալիի մեղադրանքներն աբսուրդային է անվանում:

Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Կելեխսաևան հայտարարել է, որ ձերբակալումից հետո ոչ մեկին թույլ չի տրվել այցելել Մայային՝ ոչ հարազատներին, ոչ էլ Կարմիր խաչի ներկայացուցիչներին:

Կելեխսաևան ասում է, որ աղջկան թաքցնում են, քանի որ նա ծեծված է: Մոր խոսքով, Մայա Օթինաշվիլին ձեռբակալման ժամանակ դիմադրել է, այդ պատճառով էլ նրան ծեծել են: Կելեխսաևան չի բացառում, որ նրան, հնարավոր է, ծեծել են նաև Ցխինվալի մեկուսարանում:

«Այժմ նրանք սպասում են, որ բռնության հետքերն անցնեն: Այդ պատճառով էլ նրան բաց չեն թողնում և անհեթեթ  մեղադրանքներ են հորինում», – համոզված է ձեռբակալվածի մայրը:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարաության մեջ ասվում է, որ Օթինաշվիլիին փախցրել են դիմակներով մարդիկ: Ինչպես ասում են վկաները, միջադեպը տեղի է ունեցել վրացական իշխանությունների կողմից վերահսկվող տեղայնքում՝ փշալարից մոտ 50 մետր հեռավորության վրա:

Օթինաշվիլիի ընտանիքի անդամները մշտապես այցելում են իրենց սեփական հողատարածքի այս հատվածը, սակայն մինչ այս նման միջադեպեր չեն արձանագրվել:

Կայքում կարդացեք նաև.  «Նոր Խուրվալեթի». շարքով կառուցած 139 քոթեջ, որոնցում փախստականները նոր կյանք են սկսել: Ինչպե՞ս է դա նրանց մոտ ստացվում

Այս փաստը մեկնաբանել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Ըստ նրա՝ համապատասխան մարմիններն ու գերատեսչություններն աշխատում են 24-ժամյա ռեժիմով՝ «մոտակա ժամերի ընթացքում քաղաքացուն իր երեխաներին և ընտանիքին վերադարձնելու համար»:

Նրա խոսքով՝ մոբիլիզացվել են բոլոր միջազգային ռեսուրսները:

«Օկուպացիոն ռեժիմը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունն ու մարդու իրավունքների ոտնահարումը», – հայտարարել է Բախտաձեն:

Կարդացեք նաև.   ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ «Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիան ու Հարավային Օսիան հումանիտար աղետի առջև են կանգնած»:

_____________

•  Գորիի շրջանի Խուրվալեթի գյուղը սահմանակից է Հարավային Օսիայի հակամարտության գոտուն: Այն Գորիից 20կմ հեռավորության վրա է գտնվում: Խուրվալեթին առանձնապես տուժել է այսպես կոչված «սահմանազատումից», որը ռուս զինվորականներն իրականացնում են հակամարտության գոտում փշալար անցկացնելով:

Փշալարը բաժանել է գյուղը. դրա մի մասը մնացել է Թբիլիսիի ենթադատության տակ, մյուս մասը վերահսկվում է ռուս և օս զինվորականների կողմից:.

Կարդացեք նաև. Ինչպե՞ս են ապրում փշալարով բաժանված գյուղերում: Ռեպորտաժ հակամարտության գոտուց


•  Օգոստոսյան պատերազմից հետո ռուս զինծառայողները, որոնք կանգնած են հակամարտության գոտու ողջ երկայնքով, սկսել են վարչական սահմանին կանաչ-սպիտակ պաստառներ քաշել «Պետական սահման» և «Հարավային Օսիա» գրառումներով: Սահմանի դեր է խաղում փշալարը, որը տեղադրում են նախանշված վայրերում: Ռուսական և օսական կողմերն այդ գործընթացը կոչում են «բորդերացում»: Ըստ նրանց՝ Ախալգորիի երկայնքով «պետական սահմանն» այնպես է անցկացվում, որ Ախալգորիի շրջանի բոլոր գյուղերը հայտնվում են Հարավային Օսիայի տարածքում:

Վրացական կողմն այդ գործընթացն անվանում է «սողացող բռնակցում» և հայտարարում է, որ ռուսական կողմն ամեն անգամ վրացական նոր տարածքներ է զավթում: Փշալարը վրացական գյուղերում տեղադրվում է այնպես, որ գյուղերը կիսվում են: Արդյունքում՝ արոտավայրերը, գերեզմաններն ու տասնյակ ընտանիքների այլ հատվածները հայտնվում են «սահմանի» մյուս կողմում:

Սա 83-ամյա Դաթա Վանիշվիլին է, որն ապրում է Խուրվալեթի գյուղում: Փշալարի տեղադրումից հետո, նրա տունը հայտնվել է Ցխինվալիի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Վանիշվիլին հրաժարվել է լքել իր տունը: Նրան հաճախ են այցելում լրագրողները և նա շփվում է վերջիններիս հետ՝ գտնվելով փշալարի մյուս կողմում: 2018թ-ի հունիսի 18: Լուսանկարը՝ REUTERS /Դավիթ Մձինարիշվիլի

•  Այսպես կոչված «պետական սահմանի» հատումը խստորեն վերահսկվում է ռուսական զինվորականների կողմից: Նրանք մարդկանց են ձերբակալում, այդ թվում այն վայրերում, որտեղ դեռ փշալար կամ «սահմանի» նշան չկա:.

Հակամարտության գոտուց հաճախ են լուրեր հասնում, որ ռուս զինվորականները «պետական սահմանը հատելու համար» ձերբակալել են Վրաստանի քաղաքացու, որն իր սեփական գյուղում անասուն էր արածեցնում կամ ջոնջոլի հավաքում մոտակա անտառում:

Կարդացեք նաև.   Վրաստանի խորհրդարանն ընդունել է «Օթխոզորիայի-Թաթունաշվիլիի» ցուցակ, որը նման է «Մագնիտսկու ցուցակին»: Դրանում ներառվել են Վրաստանի քաղաքացիների դեմ հանցագործություն կատարած անձինք:

Վերջին աղմկահարույց դեպքը տեղի է ունեցել օգոստոսի վերջին, երբ ռուս զինվորականները Տրուսոյի կիրճում ձերբակալել են 5 երիտասարդ վրացիների, որոնք ուսապարկերով արշավի են գնացել: Դեռահասներին ազատ արձակելու համար մի քանի օր և միջազգային կազմակերպությունների միջամտությունն է պահանջվել: Ձերբակալվածներին, որպես կանոն, պահում են Ցխինվալիի մեկուսարանում և ազատ արձակում տուգանք վճարելուց հետո:

•  Ռուս զինծառայողներից բացի 2008թ-ի օգոստոսյան պատերազմի ավարտից հետո հակամարտության գոտում են գտնվում ԵՄ դիտորդների առաքելության ներկայացուցիչները, որոնք պարեկություն են անում Թբիլիսիի վերահսկողության տակ գտնվող տարածքում:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում