Հայաստանի 6 համայնքներից 3-ում իշխող քաղաքական ուժը պարտվել է․ ԿԸՀ-ն ամփոփել է արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Հայաստանի 6 համայնքներում կայացած ընտրությունների նախնական արդյունքները։
Հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ էին նշանակված Շիրակի մարզի Գյումրի, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև և Տող համայնքներում։
Ըստ նախնական արդյունքների՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրի, Գորիս և Մեղրի համայնքներում չի կարողացել հաղթանակ տոնել։
9637 քվեով Գյումրիում առաջատարն է եղել «Բալասանյան» դաշինքը, 6269 քվեով Գորիսում` «Առուշ Առուշանյան» դաշինքը, 2133 քվեով Մեղրիում` «Հանրապետություն» կուսակցությունը։
Դիլիջան, Տաթև և Տող համայնքներում ՏԻՄ ընտրությունների հաշվարկն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակով։
Գորիս
«Առուշ Առուշանյան» դաշինք — 6269 քվե,
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն — 282 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 3 568 քվե:
Գյումրի
«Հայրաքաղաք» դաշինք – 1162 քվե,
«Արժանապատիվ ուղի» կուսակցություն – 388 քվե,
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 1333 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 7785 քվե,
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն – 2793 քվե,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 260 քվե,
«Գյումրին կռնա» դաշինք – 904 քվե,
«Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն – 9637 քվե,
«Թասիբով» դաշինք – 586 քվե,
«Ապրելու երկիր» կուսակցություն –1489 քվե:
Տաթև
«Ապրելու երկիր» կուսակցություն — 337 քվե,
«Շանթ» դաշինք — 949 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 1280 քվե:
Տեղ
«Ապրելու երկիր» կուսակցություն — 806 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 1 501 քվե:
Դիլիջան
«Ապրելու երկիր» կուսակցություն — 1927 քվե,
«Հայրենիք» կուսակցություն — 219 քվե,
«Հանրապետություն» կուսակցություն — 514 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 4 591 քվե,
«Քաղաքացու որոշում» կուսակցություն — 605 քվե:
Մեղրի
«Ազատական» կուսակցություն — 716 քվե,
«Ապրելու երկիր» կուսակցություն — 487 քվե,
«Հանրապետություն» կուսակցություն — 2133 քվե,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն — 1637 քվե:
Հիշեցնենք, որ ՀՀ տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: Դրանք կազմակերպվում են համայնքների խոշորացման գործընթացի շրջանակում։ Արդյունքում՝ Հայաստանը կունենա թվով 79 համայնք։