13 լուսանկար ադրբեջանական գյուղից, ուր հնարավոր չէ ձմռանը հասնել
Բուդուղ գյուղը գտնվում է Ադրբեջանի հյուսիսում, Գուբա քաղաքից 50կմ հեռավորության վրա: Երկու ժամ է պետք գյուղ հասնելու համար. հին «Նիվան»՝ խորհրդային «յուրօրինակ ջիպը», ծանր բարձրանում է լեռնային ճանապարհով:
Գյուղը ոչ պակաս, քան հինգ հարյուր տարեկան է, և այն այդ բարձրադիր վայրում կառուցել են, որ հասնելը դժվար լինի: Այդպես բնակիչները պաշտպանվում էին ռազմատենչ ֆեոդալների հարձակումներից:
Հիմա վատ ճանապարհը գյուղը կտրում է Գուբայից, հետևաբար՝ նաև քաղաքակրթությունից, քանի որ հենց Գուբա է պետք գնալ բուժվելու, կրթվելու և նույնիսկ մթերք գնելու համար:
Ձմռանը ճանապարհը սառույցով է պատվում, և երթևեկությունը դադարում է: Բուդուղցիները սկսում են իրենց կյանքով ապրել հին ժամանակների պես. ջուրը՝ լեռնային վտակից, տնական կաթ ու պանիր, ամառվանից պահեստավորած պահածոներ:
Անասնապահությունն այստեղ սնվելու գլխավոր աղբյուրն է. մարդու հարստությունը չափվում է հոտի գլխաքանակով: Բուդուղի յուրաքանչյուր բնակիչ մոտավորապես 30-40 գլուխ հոտ ունի, առանց դրա այստեղ չես կարող կենդանի մնալ: Անասուններին պահում են՝ ըստ դարերով եկած կարգի. ամռանը ոչխարներին արածեցնում են սարերում, ձմռանը տանում հովիտ:
Մեքենան ևս մեկ կարևոր բան է լեռնային գյուղում: Նրանք, ովքեր մեքենա չունեն, տաքսի են բռնում Գուբայից ամիսը մեկ մի լավ առևտուր անելու համար:
Հարևան գյուղերից Բուդուղ են գալիս փոխանակելու ածուխը, շաքարավազն ու բենզինը տնական կարագով և պանրով:
Հիմա Բուդուղում 40 ընտանիք է մնացել: Շատերը, հատկապես՝ երիտասարդությունը, հոգնելով բնական տնտեսության «բարիքներից», տեղափոխվում են Գուբա կամ այլ քաղաքներ: