Ցույցեր Բելառուսում նախագահական ընտրություններից հետո, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակը կեղծ է անվանվել։ REUTERS/Vasily Fedosenko
Բելառուսում ցույցերի երկրորդ օրն ավարտվել է 2020 թ–ի օգոստոսի լույս 11–ի առավոտյան 5–ին։
Առավոտյան Լիտվայի ԱԳՆ–ն հաստատել է, որ Բելառուսի նախագահի թեկնածու, միացյալ ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան Լիտվայում է։
Ակցիայի տասնյակ հազարավոր մասնակիցներ կեղծված են համարում օգոստոսի 9–ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներն ու գործող նախագահ Ալեքանդր Լուկաշենկոյի հաղթանակը։
Հայտարարվել է, որ օգոստոսի 11–ի երեկոյան Մինսկում և այլ քաղաքներում մասշտաբային ցույցերը շարունակվելու են։
Համազգային գործադուլի կոչեր են հնչում, ներկայացվումեն այսպիսի պահանջներ․
• Միացյալ ընդդիմության թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային ճանաչել Բելառուսի Հանրապետության նոր նախագահ։
Պաշտոնապես հայտարարվել է Մինսկում բողոքի ցույցի մասնակիցներից մեկի մահվան մասին։ Ըստ Բելառուսի ՆԳՆ տեղեկությունների՝ նա փորձել է ինչ–որ պայթուցիկ սարք նետել հատուկջոկատայինների ուղղությամբ, սակայն այն պայթել է նրա ձեռքերում։
Մինսկում և այլ քաղաքներում ցուցարարները զբաղեցնում էին քաղաքի տարբեր հատվածներն ու մշտապես տեղափոխվում։ Ամենուրեք բարիկադներ էին կառուցում, հատուկջոկատայինների ուղղությամբ հրավառություններ անում, քարեր և «Մոլոտովի կոկտեյլներ» նետում։
Ուժայիններն ամենուրեք և ակտիվորեն ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ էին կիրառում, հատուկ տեխնիկայի օգնությամբ քանդում բարիկադները։ Սակայն ցուցարարները կրկին վերականգնում էին դրանք։
Տելեգրամ ալիքներում հաղորդագրություններ կան, որ հատուկջոկատայիններն օգտագործել են «շտապօգնության» մեքենաներն՝ քաղաքում անարգել շրջելու համար։
Հատուկջոկատայինները մարդկանց հետ առանձնակի դաժանությամբ են վարվում, ականատեսների բազում վկայություններ կան։ Բողոքի ցույցեր Բելառուսում՝ 2020 թ–ի օգոստոսի 9–ի նախագահական ընտրությունների կեղծման մեղադրանքով։ REUTERS/Vasily Fedosenko
Ցույցերի ժամանակ մի քանի լրագրող, այդ թվում՝ ռուս, դադարել է կապի դուրս գալ։ Նրանցից մեկը «Նաշա Նիվա» հայտնի պարբերականի գլխավոր խմբագիր Եգոր Մարտինովիչն է։ Նա անհետացել է գիշերը, երբ գործընկերներին օգնության ազդանշան է ուղարկել։
«Նաշա Նիվան» հաղորդել է, որ ուժայինները թիրախավորված կրակում էին լրագրողների վրա։
Բելառուսի ցուցարարներին սատարող ակցիաներ են անցկացվել այլ երկրներում Բելառուսի դեսպանատների մոտ։ Մոսկվայում մոտ 300 մարդ էր հավաքվել, մեկը ձերբակալվել է։
Ինտերնետ չկա գրեթե ողջ երկրում։ Սակայն Լուկաշենկոն հայտարարել է, որ այն անջատում են արտասահմանից։
Կանխատեսումներ
Ցույցերը բացարձակ աննախադեպ մասշտաբներ ունեն Բելառուսի համար։ Շատերը «վենեսուելական սցենար» են կանխատեսում՝ երկիշխանություն։
Բողոքի ցույցեր Բելառուսում՝ 2020 թ–ի օգոստոսի 9–ի նախագահական ընտրությունների կեղծման մեղադրանքով։ 2020 թ–ի օգոստոսի 11։ REUTERS/Vasily Fedosenko