Հունվարի 12-ին Վրաստանի և Հայաստանի վարչապետները փաստաթուղթ են ստորագրել երկու երկրների միջև առանց վիզայի ռեժիմի հետագա պարզեցման մասին։ Այժմ երկու երկրների քաղաքացիները կարող են միմյանց սահմանը հատել նույնականացման քարտերով։
Համաձայնագիրը ստորագրվել է Երևանում կայացած միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստում, որը գլխավորել են վարչապետներ Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Ղարիբաշվիլին։
Held a productive meeting w/ @NikolPashinyan today, in the framework of the Intergovernmental Commission on Econ Coop of ?? & ??
Discussed regional peace initiatives & other bilateral programs, along w/ prospects of expanding econ & trade relations. pic.twitter.com/HQ6NWhZzcw
«Այս որոշումը կնպաստի երկու երկրների քաղաքացիների հետագա մերձեցմանը և մարդկանց միջև հարաբերությունների խորացմանը», — համաձայնագիրն այսպես է մեկնաբանել Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլին։
«Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների այսօրվա օրակարգը շատ հագեցած է և ներառում է տարբեր ոլորտներ՝ տրանսպորտ, կապ, տեխնոլոգիաներ, առողջապահություն, գյուղատնտեսություն և այլն։ Համոզված եմ, որ նիստի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները նոր բովանդակություն կհաղորդեն հայ-վրացական հարաբերություններին»,- համաձայնագրի ստորագրումից հետո ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրել է, որ 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է մոտ 70 տոկոսով և գերազանցել մեկ միլիարդ դոլարը։ Արտադրանքը Վրաստան արտահանող երկրների առաջին տասնյակում Հայաստանը զբաղեցրել է 6-րդ տեղը։