«Աբխազիայի ինքնիշխանության զիջման գիշեր». կարծիք Պիցունդայի ամառանոցը ՌԴ-ին հանձնելու մասին
Պիցունդայի ամառանոցը հանձնվեց ՌԴ-ին
Չնայած Աբխազիայի հանրության լուրջ դիմադրությանը՝ Պիցունդայի պետական ամառանոցը երկրորդ փորձից հետո նվիրեցին Ռուսաստանին։ 343 հեկտարը, որից 180 հեկտարը ծովային տարածքներ են, 155 հեկտարը Պիցունդա-Մուսերսկի արգելոցի տարածքն է, իսկ ութ հեկտարը հենց Պիցունդա քաղաքի բնակելի տարածքներն են, այս ամբողջն այժմ փաստացի պատկանում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությանը։
- Վրաստանի ամբողջականությանն աջակցելու մասին Փաշինյանի խոսքերը վրդովմունք են առաջացրել Աբխազիայում
- Հնարավո՞ր է, որ Աբխազիան դառնա Միութենական պետության մաս
- Աբխազիայում արգելվել է ԱՄՆ ՄԶԳ գործունեությունը
Տեղի քաղաքական վերնախավը, պայմանավորվելով մեկը մյուսի հետ, չփոխեց ռուս-աբխազական համաձայնագրի տեքստը։ Իսկ Աբխազիայի սահմանադրությանը և տարբեր օրենքներին հակասող շուրջ 30 կետեր նա տեղավորել է երեք փոփոխությունների մեջ և դրանով իսկ գործը համարել կատարված։ Թեև և՛ պատգամավորները, և՛ հանրությունը, որին հանգստացնելու համար էլ նախատեսված են այդ փոփոխությունները, հստակ գիտակցում են, որ սա ընդամենը դատարկ հայտարարություն է։
Հիմա այսքան բացահայտ կերպով խաբված այս հանրությունը ստորագրություններ է հավաքում մի ուղերձի տակ, որում նշում է, որ 2023 թվականի դեկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը, երբ վավերացվել է պայմանագիրը, դարձել է Աբխազիայի հանրապետության ինքնիշխանության զիջման գիշեր, և դրա համար խորհրդարանի պատգամավորները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն Քրեական օրենսգրքի 273.1 հոդվածով, այն է՝ Աբխազիայի Հանրապետության տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության խախտում:
Մի քանի հարյուր մարդ արդեն ստորագրել է այդ փաստաթուղթը։ Այնուամենայնիվ, այս ակցիան դժվար թե որևէ բան փոխի: Քանի որ քաղաքական վերնախավը հանձնվել է: Նա արդեն համաձայնել է, որ պետական ամառանոցն իր հսկայական հեկտարներով անվերադարձ տրվի Ռուսաստանին։
Թերևս «զիջելով» Պիցունդան՝ վերնախավը հույս ունի, որ Մոսկվան այդքան համառ չի լինի Աբխազիայի հետ կապված իր մյուս նախաձեռնությունների առաջմղման հարցում։ Դրանք են՝
- բնակարանների մասին օրենքի ընդունումը, որը փաստացի հնարավորություն է տալիս ռուսաստանցիներին շրջանցել բնակելի անշարժ գույքի ձեռքբերման մասին հանրապետությունում գործող արգելքը,
- էներգետիկ արդյունաբերություն մուտք գործելու թույլտվությունը ռուսական խոշոր բիզնեսի համար:
Բայց ինձ թվում է, որ սա պատրանք է։
Ոչ, Պիցունդայի ամառանոցով ամեն ինչ չի ավարտվի:
Ընդհակառակը, ամեն բան նոր է սկսվում։