Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 15-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Հրադադարի վերահսկման մեխանիզմի համաձայնեցման ուղղությամբ աշխատանք դեռ չի տարվում․ Մարիա Զախարովա
Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մեխանիզմի համաձայնեցման աշխատանք դեռ չի տարվում։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մեր գլխավոր ուղերձն այն է, որ անհրաժեշտ է անհապաղ հանդիպում կազմակերպել զինվորականների մակարդակով, համաձայնեցնել հրադադարի վերահսկման մեխանիզմը։ Դեռևս, որքան մեզ հայտնի է, այդպիսի աշխատանք չի տարվում։ Մենք նման մեխանիզմի շուտափույթ գործարկման հույս ունենք», — ասել է նա։
-
Ադրբեջանական բանակն իր վերահսկողության տակ է առել ևս վեց գյուղ․ Իլհամ Ալիև
Ադրբեջանական բանակը մարտական գործողությունների արդյունքում իր վերահսկողության տակ է առել ևս վեց գյուղ,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանական բանակն ազատագրել է Ֆիզուլիի շրջանի Արըշ գյուղը, Ջաբրայիլի շրջանի Դոշուլու գյուղն ու Խոջավենդի շրջանի Էդիշե, Դուդուքչու, Էդիլի և Չըրագուզ գյուղերը», — գրել է նա Թվիթերում։
Доблестная Азербайджанская армия освободила от оккупации села Арыш Физулинского района, Дошлу Джебраильского района, Эдише, Дюдюкчу, Эдилли, Чирагуз Ходжавендского района. Да здравствует Азербайджанская армия! Карабах – это Азербайджан!
— Ilham Aliyev (@presidentaz) October 15, 2020
-
Տերտեր քաղաքում թաղման ընթացքում 3 մարդ է զոհվել, ևս երեքը վիրավորվել են
Հայկական զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով Տերտեր քաղաքի գերեզմանոցում թաղման ժամանակ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս երեքը ծանր վիրավորվել են։
«Քողարկվելով հումանիտար հրադադարով՝ Հայաստանը խաղաղ բնակչության նկատմամբ տեռորի քաղաքականություն է վարում։ Ադրբեջանն իրեն սուվերեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր խաղաղ բնակիչներին», — գրել է ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թվիթերում։
-
Արցախում ազատ տեղաշարժի սահմանափակումներ են կիրառվում
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի որոշ սահմանափակումներ կիրառելու մասին։
«Արցախի Հանրապետության տարածքից ելքը սահմանափակվել է զորահավաքային զորակոչի ենթակա ԱՀ քաղաքացիների համար և թույլատրվում է միայն հատուկ դեպքերում՝ պարետի կողմից տրված անցաթղթի առկայության դեպքում», — ասված է փաստաթղթում։
Պարետ է նշանակվել ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը:
-
Հակառակորդը հրետակոծում է խաղաղ բնակավայրերն․ Ադրբեջանի ՊՆ
«Հայաստանի զինված ուժերը, որոնք խախտել են հումանիտար հրադադարի ռեժիմը, սկսել են հրետակոծել Գերանբոյի, Տերտերի, Աղդամի և Աղջաբեդի շրջանների տարածքները», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թվիթերում հաղորդել է հրետակոծության հետևանքով մեկ վիրավորի մասին։
-
Գիշերն իրավիճակը ճակատում շարունակել է լարված մնալ․ Ադրբեջանի ՊՆ
Հոկտեմբերի լույս 15-ի գիշերը ճակատի Աղդերե-Աղդամ և Ֆիզուլի-Հադրութ-Ջաբրայիլ ուղղություններով, ինչպես և նախորդ օրերին, իրավիճակը շարունակել է լարված մնալ, ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
«Գիշերը Հայաստանի զինված ուժերը փորձել են գրոհել ադրբեջանական բանակի դիրքերը ճակատի մի քանի ուղղություններով։ Մեր զորքերի հաջող գործողությունների արդյունքում հակառակորդը լուրջ կորուստներ է կրել և ստիպված եղել նահանջել ճակատի տարբեր ուղղություններով», — նշել է գերատեսչությունը։
-
Հայաստանի ՊՆ. Գիշերը պահպանվել է կայուն լարվածություն, առավոտյան Ադրբեջանը վերսկսել է գնդակոծությունները
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը, հյուսիսային և հարավարևելյան ուղություններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիվ կրակը:
-
Արցախյան մարտերի 19-րդ օրը
- Հայաստանի Վարդենիս քաղաքում ադրբեջանական ԱԹՍ-ի հարվածից բեկորային վնասածք է ստացել 14-ամյա դեռահաս։ Նրա ընտանիքը դաշտ գնալիս է եղել, ԱԹՍ-ն հարվածել է մեքենային։
- Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մինչ այժմ Հայաստանի տարածքից որևէ կրակոց Ադրբեջանի ուղղությամբ չի եղել, սակայն այժմ «Հայաստանի զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում հարվածներ հասցնել Ադրբեջանի ցանկացած ռազմական օբյեկտի կամ ռազմական տեղաշարժի»։
- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Հայաստանի տարածքում «պատրաստության բերված հրթիռային համալիրների չեզոքացման» մասին։ Միաժամանակ նախարարությունը հայտարարել է, որ մարտական ԱԹՍ-ներ չի կիրառում քաղաքացիական բնակչության դեմ։
- Հայ զինվորականներն ավելի քան 100 հրետանային հարված են հասցրել Տերտեր քաղաքին և մի քանի գյուղերի, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թվիթերում։ Տեղի բնակիչ է զոհվել։
- Ադրբեջանական բանակն իր վերահսկողության տակ է առել Ղարաբաղի հարակից շրջանների ևս ութ բնակավայր [վերահսկվում են Ղարաբաղի իշխանությունների կողմից 1990-ականների պատերազմից հետո], հաղորդել է Ադրբեջանի նախագահը Թվիթերում։ Իշխանությունները հաղորդել են, որ «ընդհանուր առմամբ, ազատագրվել է 44 բնակավայր, կամ օկուպացված տարածքների 5,5%-ը»։
- «Ադրբեջանցիներն ու հայերը կարող են խաղաղ ապրել միասին Ղարաբաղում»; «Բանակցությունները հնարավոր են միայն մադրիդյան սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրում են օկուպացված հողերի վերադարձն Ադրբեջանին»; «Բանակցություններին մասնակցելու է միայն Հայաստանն ու Ադրբեջանը»; «Թուրքիան պետք է ներգրավված լինի բանակցային գործընթացում», — Ադրբեջանի նախագահը ծրագրային հարցազրույց է տվել թուրքական HaberTürk հեռուստաալիքին։
- «Միջազգային ուժերն ու կազմակերպությունները չեն արձագանքում կատարվածին, կարծում են, որ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն ընդունելի է լինելու։ Սա նման է 1938 թ-ի մյունխենյան համաձայնագրին, երբ իբր խաղաղության նպատակով Չեխոսլովակայի տարածքը փոխանցվեց Գերմանիային։ Արդյո՞ք աշխարհը թույլ կտա նոր Հիտլեր հայտնվի, այս անգամ՝ Փոքր Ասիայում»․ Հայաստանի վարչապետն ուղերձով դիմել է ժողովրդին։
- ««Տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևն անընդունելի է մեզ համար»․ Հայաստանի վարչապետ
- Ղարաբաղի նախագահը հայտարարել է, որ «Ադրբեջանի զինված ուժերը խախտել են հրադադարն ու սկսել էլ ավելի հուժկու հարվածներ հասցնել։ Որոշ հատվածներում հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել և ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ»։ Նա կոչ է արել «բոլորին ֆիզիկապես մասնակցել հայրենիքի պաշտպանությանը»։
- «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ խաղաղ գործընթացը չխաթարելու համար»; «Թուրքիայի նախագահի վրա ազդելու և Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու համար հակամարտությանը պետք է ներգրավված լինեն երրորդ, չորրորդ կողմեր», — Հայաստանի նախագահը հարցազրույց է տվել գերմանական Bild պարբերականին։
- Խաղաղապահներ և ռուս դիտորդներ Ղարաբաղում; 1990-ականների պատերազմից հետո Ղարաբաղի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձ Ադրբեջանին; անվտանգության երաշխիքներ Ղարաբաղի [հայ] բնակչության համար․ հայ-ադրբեջանական ռազմական դիմակայության կարգավորման սխեման, որն առաջարկել է Ռուսաստանի ԱԳ ղեկավարը ռուսաստանցի լրագրողներին տված հարցազրույցում։
- Խաղաղապահներ և շրջանների վերադարձ Ադրբեջանին․ Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ ղարաբաղյան հակամարտության մասին
- Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հակամարտությունը քննարկել են հեռախոսով։ Երկուսն էլ հայտարարել են հրադադարի պահպանման կարևորության մասին, որը ստորագրվել է Մոսկվայում հոկտեմբերի 10-ին։ Ըստ Կրեմլի պաշտոնական հաղորդագրության՝ Պուտինն անհանգստություն է արտահայտել մերձավորարևելյան շրջանից բերված զինյալների՝ ռազական գործողություններին մասնակցության վերաբերյալ և հույս հայտնել, որ Թուրքիան իր կառուցողական ներդրումը կունենա հակամարտության դեէսկալացիայի գործում։
-
Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 14-ի ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները