Ռազմակամ գործողություններ Ղարաբաղում, թարմացվում է։ Լուրեր և ռեպորտաժներ, տեսանյութեր/լուսանկարներ
-
Կամավորներն ու մարդասիրական օգնությունը Երևանից Ղարաբաղ է ուղևորվում
Հազարավոր կամավորներ արդեն համալրել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի շարքերը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Ըստ նախագահի՝ չնայած հայտարարված զորակոչին՝ կամավորներն ավելի շուտ են հասնում զինկոմիսարիատ, քան նրանց այդ մասին տեղեկացնում են։
«Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև սփյուռքից»։
Սեպտեմբերի 28-ին հայտնի է դարձել, որ Ջավախքի (Վրաստան) հայերն ուզում են որպես կամավոր Ղարաբաղ մեկնել։
Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին պատրաստ են մասնակցել նաև տասնյակ հազարավոր հայեր Ռուսաստանից, հայտարարել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը։
«Այսօրվա դրությամբ տվյալներ կան արդեն քսան հազար այդպիսի կամավորների մասին։ Սակայն մենք նրանց ասում ենք՝ դեռ անհրաժեշտություն չկա», — ասել է Աբրահամյանը։
Որպես օգնություն Ղարաբաղին՝ Երևանում նաև կազմակերպվել է մարդասիրական օգնության հավաքագրում։ Մարդիկ հիմնականում բերում են դեղորայք, անձնական հիգիենայի առարկաներ, ծխախոտ, սնունդ և խմելու ջուր։
Օգնության տուփերի վրա մարդիկ զինվորներին քաջալերող խոսքեր են գրում՝ «Եղբայրներ, մենք ձեզ հետ ենք», «Հաղթելու ենք», «Թուրքերի մոտ էլի չի ստացվելու»։
-
Խաղաղ բնակչության շրջանում ևս երկու զոհ Ադրբեջանում, ընդհանուր առմամբ ութ գյուղացի է զոհվել
Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Թարթառի շրջանի Շըղ Արխ բնակավայրի ուղղությամբ հայկական Զինված ուժերի հրանոթային հարվածների հետևանքով զոհվել են եղբայրներ Հալիգ և Էլշան Աբասովները։ Եվս երկու մարդ վիրավորվել է։
Խաղաղ բնակչության շրջանում ութ զոհ կա, 14 վիրավոր․ սա Ադրբեջանի պաշտոնական տեղեկությունն է Ղարաբաղում սեպտեմբերի 27-ի առավոտից ընթացող ռազմական գործողությունների զոհերի մասին։
Զինվորականների շրջանում զոհերի մասին պաշտոնական տղեկություններ չկան։ «Խազար» հետազոտական կենտրոնը հաղորդել է 11 ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին։
Տեսանյութ Շըղ Արխ գյուղից
-
Ֆոտոռեպորտաժ ղարաբաղյան քաղաքից, որտեղ խաղաղ բնակիչներ են զոհվել
Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքը վերջին երկու օրում դարձել է ադրբեջանական գնդակոծության գլխավոր թիրախ։ Ժամանակ առ ժամանակ այստեղ միանում են տագնապի ազդանշանի ձայները։
Հենց այստեղ են սեպտեմբերի 27-ին գնդակոծության հետևանքով զոհվել տատն ու նրա անչափահաս թոռնիկը, մի քանի մարդ տարբեր աստիճանի ծանրության վիրավորում է ստացել։
Քաղաքն ապրում է առանց լույսի և գազի։
Ցուցադրում ենք, թե ինչ տեսք ունի Մարտունին այժմ։ -
Թուրքայի նախագահը կտրուկ արտահայտություններով քննադատել է Արևմուտքին և պահանջել «պատասխանատվության ենթարկել օկուպանտ Հայաստանին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 28-ին շատ կտրուկ արտահայտություններով խոսել է Լեռնային Ղարաբաղում լարվածության մասին։
Նրա կեսժամանոց ելույթի մի քանի հիմնական թեզեր․
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան արդեն գրեթե 30 տարի չեն կարող լուծել հակամարտությունը։ Ընդհակառակը, նրանք անում են ամեն ինչ խնդիրը ձգձգելու համար։ Իսկ այժմ այդ իսկ երկրները փորձում են հակամարտության կողմերին ինչ-որ բան սովորեցնել, պարբերաբար էլ՝ սպառնում։
Ադրբեջանում, առանց այդ էլ, արդեն 30 տարի է ձեզ են լսում՝ շուտափույթ կարգավորման հույս ունենալով։ Սակայն ո՞ւմ հողերն են օկուպացված։ Ադրբեջանի։ Այս փաստն ընդունում են նաև համանախագահ երկրները։
Արդյո՞ք Թուրքիան մասնակցում է հակամարտությանը։ Արդյո՞ք հակամարտության գոտում [Ղարաբաղում] թուրք զինվորներ կան։ Այս հարցերը տալիս են նրանք, ովքեր զենքով լի հազարավոր բեռնատարներ են ուղարկել Սիրիայի հյուսիս։
Նրանք հատվածների են բաժանել Սիրիայի հյուսիսն, այնտեղ ռազմաբազաներ ստեղծել […]։ Իսկ հիմա այդ իսկ մարդիկ հարցեր են տալիս Կովկասում թուրքական զորքերի առկայության թուրքական զենքի մատակարարման մասին։ Այս ի՞նչ խեղաթյուրված պատկերացում է։ Կարծես՝ նախագահ Իլհամ Ալիևը պարտավոր է նրանց հաշվետվություն ներկայացնել։
Ադրբեջանում՝ իրենց տներից հեռու, բնակվում է ավելի քան մեկ միլիոն փախստական և բռնի տեղահանված։ Ընդ որում, ոչ ոք ոչինչ չի պահանջում օկուպանտից՝ ի դեմսՀայաստանի։ Ադրբեջանը հայտարարել է՝ «Հերիք է։ Պատասխանատվության կանչելու ժամանակն է» և լուծում է խնդիրը սեփական ուժերով։
Ժամանակն է վերջ դնել տարածաշրջանի ճգնաժամին, որը սկսվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հարակից տարածքների հայկական օկուպացիայից։
Ադրբեջանի օկուպացված հողերի անհապաղ ազատագրումը ճանապարհ կբացի տարածարջանում խաղաղության և կայունության համար։ Ցանկացած այլ նախաձեռնություն և կողմերին կարգավորում պարտադրելու փորձերն ապօրինի են և անարդար և ձեռնտու են միայն Հայաստանին»։ -
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն՝ Աղդերեի (Մարտակերտ) ուղղությամբ մարտերի մասին, տեսանյութ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Աղդերեի (Մարտակերտ) ուղղությամբ մարտերի մասին և տեսանյութ հրապարակել
-
Ղարաբաղում հրապարակվել է 28 զոհվածների անուններով նոր ցանկ
Ղարաբաղում հրապարակվել է սեպտեմբերի 28-ի ռազմական բախումների 28 զոհերի անունների նոր պաշտոնական ցանկը։ Նրանց մեծ մասը 18-22 տարեկան է։
Ընդհանուր առմամբ, հայկական կողմից զոհվել է 58 մարդ։
Ադրբեջանի զինվորականների մահվան մասին պաշտոնական տվյալներ չկան, միայն 11 զոհերի մասին տեղեկություններ, որոնք ադրբեջանական «Խազար» հետազոտությունների կենտրոնը կազմել է սոցցանցերի հրապարակումների հիման վրա։
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները փոխադարձ հերքում են մյուս կողմի հարյուրավոր զոհերի մասին տեղեկությունները։
-
Հայաստանի պաշտպանության նախարարություն․ «Տարբեր ինտենսիվությամբ մարտեր են ընթանում»
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հաղորդում է․
«Արցախի ՊԲ ստորաբաժանումները առանձին հատվածներում հաջողությամբ իրականացնում են պատժիչ գործողություններ։ Մեր զինծառայողների մարտական ոգին բարձր է»։ Շուշան Ստեփանյանն ադրբեջանական ոչնչացված ռազմական տեխնիկայի նոր տեսանյութ է հրապարակել։
-
«Թուրքիան զինյալներ է հավաքագրում և ուղարկում Ադրբեջան»․ Հայաստանի ԱԳՆ
Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ այս մասին արժանահավատ վկայություններ կան։ Ադրբեջանցի զինվորականների կողքին կռվում են թուրք ռազմական հրահանգիչներ, որոնք օգտագործում են թուրքական սպառազինությունն՝ անօդաչու թռչող սարքերը, ռազմական ինքնաթիռները։
Մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանի ցամաքային բլոկադայից Թուրքիան անցել է ռազմական գործողություններին ուղղակիորեն ներգրավվելուն։
-
«Ղարաբաղում սիրիացի վարձկաններ են օգտագործում»․ Ադրբեջանի ՊՆ
«Հետախուզության տվյալների համաձայն՝ հակառակորդը մարտերում վարձկաններ է օգտագործում Սիրիայից և Մերձավոր Արևելքի մյուս երկրներից», — հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգահլին։
«Այդ պատճառով էլ հայկական կողմը թաքցնում է զոհերի թիվը, քանի որ զոհված վարձկանները ցանկում չեն ներառվում», — նշել է նա։
-
Ադրբեջանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է վեցի
Այս մասին Բաքվում կայացած ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի Թարթառի շրջանում գնդակոծության տակ է ընկել շտապօգնության մեքենան։ Կատարվածի հետևանքով՝ վիրավորվել է 52-ամյա վարորդ Հանբար Ասադովը։
-
Հայ ռազմական փորձագետը՝ հայ զինվորականների դիրքերի և ադրբեջանցի գեներալի գերեվարման մասին
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդում է, որ հայկական ԶՈՒ-ն գիշերը բարելավել է իր դիրքերը։ Սակայն ադրբեջանական կողմը շարունակել է հակագրոհները։
«Վաղ առավոտյան, կիրառելով հրետանային միջոցներ․․․, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները վերսկսել են հարձակողական գործողությունները։ Մարտերը շարունակվում են»։
Հովհաննիսյանը նաև ասել է, որ ադրբեջանական կողմը չի դիմել իր զինվորականների մարմինները տարհանելու խնդրանքով․
«Պաշտպանության բանակը տարածել էր տեսանյութ, որտեղ երևում էին ադրբեջանական զինծառայողների դիակները: Պաշտոնապես հայտարարվել է, որ մի քանի տասնյակ դիակներ կան մեր կողմում թողնված»։
Այն մասին, թե արդյոք նա հաստատում է ադրբեջանցի գեներալ Մայիս Բարխուդարովին գերեվարելու մասին լուրը, Հովհաննիսյանը պատասխանել է, որ այս պահին հայկական կողմում կենդանի զինվորականներ չկան։
«Բայց քանի որ կան բազում դիեր ադրբեջանական զինծառայողների, որևէ բան վերջնականապես հերքել կամ հաստատել չեմ կարող»։
Տեսանյութ, ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ խոցված ԱԹՍ-ի բեկորները հավաքում Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մոտ
-
Ղարաբաղի բնակավայրերը հրետակոծվում են, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը հաղորդել է, որ ադրբեջանական կողմը հրետակոծում է բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտ քաղաքը։ Ադրբեջանից ստացվող լուրերն այն մասին, թե հայկական կողմից հարյուրավոր մարդիկ են զոհվել, նա սուտ է անվանել․
«Բոլոր հաստատված տվյալները ի մի են բերվում ազգանուններով․․․ Մենք հաղորդում ենք բոլորի մասին։ Մենք հաստատ հարյուրավոր զոհեր չունենք»։ Սակայն Հովհաննիսյանը հաղորդել է 200 վիրավորի մասին։ Նրանք տեղակայվում են տարբեր ռազմական հոսպիտալներում, ինչպես նաև քաղաքացիական հիվանդանոցներում։
-
Ադրբեջանում զորահավաք է հայտարարվել
Ադրբեջանում մասնակի զորահավաք է հայտարարվել, հրամանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է նախագահ Իլհամ Ալիևը։ Ողջ երկրում ռազմական դրություն է գործում և պարետային ժամ է հայտարարվել 21.00-ից մինչև առավոտյան 6-ը մայրաքաղաք Բաքվում և Գյանջա, Գյոյգոլ, Եվլախ քաղաքներում ու մի քանի շրջաններում։
Սեպտեմբերի 27-ին ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել Հայաստանում և Ղարաբաղում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Ղարաբաղում «շարունակվում են մարտերն օկուպացիայից տարածքներն ազատագրելու համար»։
-
Ղարաբաղի Պաշտպանության բանակը մի շարք կորցրած դիրքեր է վերականգնել
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ գիշերը շփման գծում շարունակվել են ինտենսիվ մարտերը։
«Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ձեռնարկած հակագրոհի արդյունքում հակառակորդին պատճառվել են կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ, իսկ ՊԲ-ն վերականգնել է նախկինում կորցրած մի շարք դիրքեր», — ասված է հաղորդագրությունում
-
Ադրբեջանում ամբողջությամբ անջատվել է համացանցը՝ «Հայաստանի կողմից լայնամասշտաբ սադրանքը կանխելու նպատակով»
Սեպտեմբերի 27-ից ողջ Ադրբեջանում անջատվել է ինտերնետը Baktelekom և Aztelekom պետական օպերատորների բաժանորդների համար՝ «Հայաստանի կողմից լայնամասշտաբ սադրանքի կանխման նպատակով»։
Մյուս փրովայդերներն աշխատում են սահմանափակումներով․ սոցցանցերի մեսենջերները (օրինակ՝ Ինստագրամը) անհասանելի են։
Շատերը փորձում են համացանցին միանալ VPN ծառայությունների միջոցով։
-
Ղարաբաղում հրապարակվել են 16 զոհվածների անունները
Ղարաբաղում հրապարակվել է 16 զոհերի անունների ցանկը, որոնք մահացել են սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ռազմական բախումների ժամանակ։ Դրանց մեծ մասը 18-22 տարեկան է։
Ադրբեջանցի զինվորականների մահվան մասին պաշտոնական տվյալներ չկան, միայն 11 զոհերի մասին տեղեկություն, որը «Խազար» հետազոտությունների ադրբեջանական կենտրոնը կազմել է սոցցանցերի հրապարակումների հիման վրա։
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները փոխադարձաբար հերքում են մյուս կողմի հարյուրավոր զոհերի մասին լուրերը։
-
11 զոհ ադրբեջանական կողմից՝ «Խազար» հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն
«Խազար» հետազոտությունների ադրբեջանական կենտրոնն ադրբեջանցի զինծառայողների ցանկ է կազմել, որոնք զոհվել են Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների ժամանակ՝ սոցցանցերի հրապարակումների հիման վրա։ 11 զոհերի անունների ցանկն այստեղ է, նրանցից նվազագույնը հինգը 18-22 տարեկան է։
Ղարաբաղում պաշտոնապես հրապարակվել է սեպտեմբերի 27-ի բախումների ժամանակ 16 զոհվածների անունները։
Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունները հերքում են մյուս կողմի հարյուրավոր զոհերի մասին լուրերը։
ԱԶԱԼ ավիաընկերությունը հաղորդել է, որ սեպտեմբերի 30-ից Ադրբեջանի օդանավակայանները դադարեցնում են կանոնավոր ուղևորային ավիաչվերթների ընդունումը։
Սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան Ադրբեջանի Սալյանի շրջանում (Բաքվից 120 կմ հեռավորության վրա է գտնվում) կայացել է զոհված 21-ամյա ադրբեջանցի զինվոր Էլմար Մամեդովի հուղարկավորությունը։ Նա Նավթային ակադեմիայի շրջանավարտ էր։
Մարմինը դիմավորելու տեսանյութը սոցցանցերից․
21 yaşlı şəhid Elmir Arzu oğlu Məmmədov Salyanda alqışlarla qarşılandı…
Posted by Emil B. Memmedov on კვირა, 27 სექტემბერი, 2020
-
Նորություններ, ռեպորտաժներ, լուսանկարներ/տեսանյութերՂարաբաղում 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների վերաբերյալ
Սեպտեմբերի 27-ի առավոտյան 7-ին մասշտաբային ռազմական գործողություններ են սկսվել Լեռնային Ղարաբաղի շուրջ և Ադրբեջանի ու Հայաստանի սահմանին։ Հաղորդվում է երկու կողմից տասնյակ զոհերի և հարյուրավոր վիրավորների մասին ինչպես զինվորականների, այնպես էլ խաղաղ բնակչության շրջանում։