Հայաստանի ընդդիմությունը, որը պահանջում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն, արդեն կողմնորոշվել է ժամանակավոր կառավարության ղեկավարի թեկնածուի հարցում։
Նրանց պլանների համաձայն՝ վարչապետը պետք է ինքնակամ հրաժարական տա, իսկ կառավարության նոր ղեկավարը պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպի, որոնց ինքը չի մասնակցի և որևէ քաղաքական ուժի չի սատարի։
Ընդդիմադիր 17 միավորված կուսակցությունների մեծ մասը անցումային կառավարության ղեկավարի միասնական թեկնածու է առաջադրում։ Դա Վազգեն Մանուկյանն է՝ Հայաստանի Հանրային խորհրդի նախկին ղեկավարը, որը կարճ ժամանակ զբաղեցրել է Հայաստանի վարչապետի պաշտոնն 90-ականների սկզբին անկախության հաստատումինց հետո։ Նա նաև Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնն է զբաղեցրել 92-93 թթ-ին։
Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը 17-ի կոալիցիայի մեջ է մտնում, համաձայն է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի հետ, սակայն վարչապետի պաշտոնում տեսնում է իր առաջնորդ Էդմոն Մարուքյանին։
Հայաստանի գործող վարչապետի հրաժարականի պահանջը կապված է Ադրբեջանի և Ռուսաստանի հետ եռակողմ համաձայնագրի ստորագրման հետ, որը հազարավոր մարդիկ և ընդդիմությունը կապիտուլյացիայի պայմանագիր և Արցախի տարածքների կամավոր հանձնում են համարում։
Հայաստանի վարչապետի՝ 16 ընդդիմադիր կուսակցությունների թեկնածուի անունը հաղորդել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը․
«Մենք որոշել ենք նրա թեկնածությունն առաջադրել, քանի որ նա փորձ ունի, լուրջ ճանապարհ է անցել, որն այժմ անհրաժեշտ է երկրին»։
Ավելի վաղ միացյալ ընդդիմությունը վարչապետի հրաժարականի հետ միասին պահանջում էր նաև եռակողմ փաստաթղթի չեղարկում, սակայն այժմ հրաժարվել է այդ մտքից։
Ընդդիմության նպատակն այս պահին վարչապետին պաշտոնանկ անելն է։ Այդպիսով ընդդիմադիրներն ուզում են հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների համար փոխել «բանակցողին»։ Նրանց կարծիքով՝ դա պետք է լինի մարդ, որը կարող է ստորագրված հայտարարությունն ինչ-որ առումով ավելի շահեկան դարձնել հայկական կողմի համար։
Հաղորդվում է, որ ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը ելույթ կունենա հերթական հանրահավաքին և հետագա գործողությունների մանրամասն պլան կներկայացնի։
Ինչո՞ւ էդմոն Մարուքյանը
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ չի սատարի ընդդիմության միասնական թեկնածուին։ Եթե վարչապետի պաշտոնը թափուր մնա, կուսակցությունը նախընտրում է այդ պաշտոնին առաջադրել իր առաջնորդ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը։
«Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը հաղորդել է, որ իրենք հարգում են վարչապետի սեփական թեկնածու առաջադրելու 16 քաղաքական ուժերի իրավունքը․
«Սակայն այս իրավիճակում անցումային վարչապետ կարող է ընտրվել մի մարդ, որը կամուրջները չի այրել կողմերից և ոչ մեկի հետ, որն ունի կոնկրետ քաղաքական թիմ, որն իր վարչապետի համար ունակ է կրելու պատասխանատվություն»։