Կանանց գործ. տարիներ բանտում՝ 2008թ-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմից առաջ ուղարկած sms-հաղորդագրության համար
Հուլիսի 29-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել Աննիկ Քյոսյանին և Մարինա Ջանջգավային՝ ևս երկու կանանց, որոնք երկարատեև ազատազրկման էին դատապարտվել պետական դավաճանության համար մեղադրանքով այն բանի համար, որ 2008թ-ին Վրաստան sms-հաղորդագրություն են ուղարկել ռուսական զինվորական տեխնիկայի բաց տեղաշարժի մասին:
2008թ-ի ապրիլին Սոչիի բնակիչներ Մարինա Ջանջգավան ու Աննիկ Քյոսյանը Վրաստանի իրենց ծանոթներին sms-հաղորդագրություն են ուղարկել, որոնցում ասվում էր, որ ռուսական զինվորական տեխնիկան շարժվում է դեպի Աբխազիա: Դա Հարավային Օսիայի պատերազմից մի քանի ամիս առաջ էր, և Սոչիի բազմաթիվ բնակիչներ տեսել են զինվորական տեխնիկայով էշելոններ, որոնք առանց որևէ քողարկման երկաթուղով շարժվում էին դեպի Աբխազիա:
Այդ հաղորդագրությունների համար Ջանջգավան ու Քյոսյանը հետագայում դատապարտվեցին համապատասխանաբար 12 և 8 տարվա ազատազրկման:
Ընդհանուր առմամբ, դատապարտյալների այդ խմբում 6 կին կա, և նրանց դատական գործընթացները «Կանանց գործ» ոչ պաշտոնական ընդհանուր անվանումն են ստացել.
2017թ-ի մարտին վաղաժամ ազատ արձակվեց այդ խմբի անդամներից մեկը՝ Օկսանա Սևաստիդին, իսկ սրանից մոտ մեկ տարի առաջ՝ 2016թ-ի հունիսին, Եկատերինա Խարեբավան:
«Կանանց գործի» նվազագույնը երկու մասնակից Ինգա Տուտիսանին ու Մանանա Կապանաձեն շարունակում են բանտում մնալ:
Այս բոլոր կանանց գործը վարում է ռուսական «Թիմ 29»-ը, որը կազմված է իրավաբաններից ու լրագրողներից: Դրա ստեղծողները փաստաբաններ Իվան Պավլովն ու Եվգենի Սմիրնովն են: «Թիմ 29»-ի կայքում ասված է, որ նրանք իրավաբանական օգնություն են ցուցաբերում նրանց, ում «անարդարացիորեն մեղադրում են պետական դավաճանության, պետական գաղտինիքի բացահայտման և լրտեսության համար»:
Sms-ի համար դատապարտված 6 կանանց գործերը շատ նման են: Հրապարակում ենք «Թիմ 29»-ի պատմությունն այն մասին, թե ինչպես են նրանց ստիպել խոստովանել պետական դավաճանության համար մեղքն ու ինչու են նրանց մասին իմացել միայն 2016թ-ի վերջին:
Մարինա Ջանջգավա
Մարինա Ջանջգավան 25 տարի աշխատել է որպես ուղեկցորդ Ադլերի ուղևորային վագոնային դեպոյում:
Մարինա Ջանջգավան առաջինն էր, որին դատեցին Վրաստանի տարածք ուղարկված հաղորդագրության համար: 2013թ-ի նոյեմբերի 1-ին նրան մեղավոր ճանաչեցին պետական դավաճանություն կատարելու համար և դատապարտեցին 12 տարվա ազատազրկման գաղութում:
Մարինայի մայր գիտեր, որ աղջիկը շփվել է ծանոթ վրացու հետ, սակայն երկուսն էլ դրան նշանակություն չէին տվել:
79-ամյա մայրը 5 տարի Սոչիից գնացել է Վոլոգոդսկի ուղղիչ գաղութ դստեր հետ հանդիպման յուրաքանչյուր 4 ամիսը մեկ:
Մարինա Ջանջգավա, լուսանկարը՝ www.open.ru կայքից
Աննիկ Քյոսյան
Աննիկ Քյոսյանը ծնվել է Ադլերում, 19 տարեկանում ամուսնացել է և մեկնել ամուսնու մոտ Գագրա, սակայն 1992թ-ին՝ ռուս-աբխազական պատերազմի ժամանակ ողջ ընտանիքը վերադարձել է Ռուսաստան: Նրա աղջիկը՝ Վիոլետան, ամուսնացել է Վրաստանի բնակչի հետ, մայրը հաճախ է նրան այցելել:
Ադլերում Քյոսյանն աշխատել է շուկայում և հագուստ վաճառել, հետո տնային տնտեսուհի է դարձել:
Աննիկ Քյոսյանն ընկերություն էր անում վրացի Մամուկա Լուկավայի հետ: 2008թ-ի գարնանը նա Քյոսյանին հաղորդագրություն էր գրել և հարցրել, թե իրոք Աբխազիա է գալիս ռուսական զինվորական տեխնիկան: Աննիկը պատասխանել է «Այո, գալիս է»:
Սոչիի շատ բնակիչներ են տեսել այդ էշէլոնները, իսկ Աննիկի մտքով էլ չի անցել, որ տեխնիկան, որը բացեիբաց տեղափոխում էին առանց թաքցնելու, պետական գաղտնիք է:
Հաջորդ վեց տարիները հանգիստ են անցել, նա հասցրել է մոռանալ այդ նամակագրության մասին:
2013թ-ի սեպտեմբերին նրան երկու անգամ Անվտանգության դաշնային ծառայություն հարցաքննության են կանչել, կես տարի անց նրա տուն են ներխուժել խուզարկման, որից հետո նրան տարել են քննչական մեկուսարան: Այնեղ, Քյոսյանի պատմածով, Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներից մեկը նրա դեմքին հարվածել է և ասել.
Հաջորդ մեկուկես տարվա ընթացքում Քյոսյանի գործով քննություն էր կատարվում, աշխատում էր նույն քննիչ Ռոման Տրոյանը, որը վարում էր «Կանանց գործի» մյուս մասնակիցների գործերը:
Պարզվել է, որ նրա ընկերը, որին Քյոսյանը հաղորդագրությոն էր ուղարկել աշխատում էր վրացական հետախուզությունում: Ճիշտ է, այդ տեղեկատվությունն ապացուցվում է միայն Աբխազիայի անվտանգության մարմինների տված տեղեկանքով:
Աննիկ Քյոսյանը պատմել է, որ դատարանում, երբ իրեն հարցրել են, թե արդյոք նա հասկանում էր, թե ապօրինի ինչ-որ բան է արել, փաստաբանը նրան գլխով է արել, որ նա համաձայնի: Հետո դատավճռում իր համար անսպասելի կերպով նա պարզել է, թե իբր հաղորդագրությունում գրել է տանկերի քանակը, ինչը ոչ մի կերպ չէր կարող իմանալ:
2015թ-ի ամռանը Աննիկ Քյոսյանին մեղավոր են ճանաչել պետական դավաճանության համար և դատապարտել 8 տարվա ազատազրկման: Հարցաքննություններին կինն ընդունել է իր մեղքը: Նրա շահերը դատարանում ներակայացնում էր պետական փաստաբանը, որը համարել է, որ բողոքարկման անհրաժեշտություն չկա:
Մեկնաբանելով մոր կողմից մեղքի խոստովանումը՝ Վիոլետա Ռևազովան ասել է.
Աննիկ Քյոսյան, լուսանկարը դստեր անձնական արխիվից
Օկսանա Սևաստիդի
Քյոսյանի պատմությունը պատմել է Օկսանա Սևաստիդին՝ նույնպես «Կանանց գործի» անդամը: Նա ազատ է արձակվել 2017թ-ի մարտին Վլադիմիրի Պուտինի ներման շնորհիվ:
2015թ-ին նրան կալանավորել են և դատաապարտել 7 տարվա ազատազրկման: Նրա բախտը բերել է. նա բանտում մեկ տարի է անցկացրել. Սևաստիդիի մասին իմացել են նրա ճակատագրի մասին հրապարակումներից և այն հարցից հետո, որը լրագրողները տվել են Վլադիմիր Պուտինին մամուլի ասուլիսին:
Օկսանա Սևաստիդիին արդյունքում ներում է շնորհվել, իսկ նրա փաստաբաններ Իվան Պավլովն ու Եվգենի Սմիրնովը հասել են նրա համար մինչև 3 տարվա ազատազրկման:
Օկսանա Սևաստիդիին ներում են շնորհել, իսկ նրա փաստաբաններ Իվան Պավլովը (ձախից) և Եվգենի Սմիրնովը հասել են մինչև 3 տարվա ազատազրկման պատժի (լուսանկարը՝ Իվան Պավլովի ֆեյսբուքյան էջից)
Եկատերին Խարեբավա
2008թ-ի ապրիլի 30-ին Եկատերինա Խարեբավան զինտեխնիկա է տեսել Սոչիի երկաթուղում և այդ մասին հաղորդագրություն գրել Վրաստանում իր ծանոթին: Նրան եկել են կալանավորելու միայն 2013թ-ին:
Խարեբավային դատապարտել են 6 տարվա ազտազրկման լրտեսության հոդվածով, քանի որ նա Վրաստանի քաղաքացի էր:
Եկատերինա Խարեբավան իրեն անմեղ է համարում: Նրա փաստաբան Լեոնիդ Երչենկոն «Թիմ 29»-ին պատմել է, որ գործին ընթացք տալու պահին Եկատերինան արդեն լրտեսության մեղադրանքի խոստովանական ցուցմունք էր տվել: Քննիչն ու այնուհետև պետության նշանակած փաստաբանը նրան խորհուրդ էին տվել ստորագրել, խոստացել էին, որ նա փոքր պատժի կենթարկվի:
Խարեբավան ազատ է արձակվել 2016թ-ին քաղաքացիներին փոխադարձ ազատ արձակման ռուս-վրացական համաձայնագրի համաձայն: Ինչպես հաղորդում է «Թիմ 29»-ը, նրա աղջիկը փաստաբանի հետ միասին դիմել է Վրաստանի իշխանություններին՝ ստիպելով նրանց ուշադրություն դարձնել մոր ճակատագրի վրա:
Եկատերինա Խարեբավա (rustavi2.com կայքի սքրինշոթը)
Ինգա Տուտիսանի և Մանանա Կապանաձե
2014թ-ին ամռանը Կրասնոդարի դատարանը պետական դավաճանության համար ևս երկու կնոջ դատապարտեց՝ Ինգա Տուտիսանիին և Մանանա Կապանաձեին:
Նրա տեղեկատվության համաձայն՝ 2010թ-ից մինչև 2016թ-ի կեսերը պետական դավաճանության հոդվածով ընդհանուր 87 մարդ է դատապարտվել:
«Մենք ենթադրում ենք, որ «վրացի լրտեսների» ոչ բոլոր գործերն են ավարտվել: Հնգօրյա պատերազմից հետո լրտեսամոլության ալիքը շարունակվում է արդեն 9 տարի», — ասել է Պավլովը:
2008թ-ի օգոստոսին Հարավային Օսիայի շուրջ հակամարտությունը վերաճեց հնգօրյա ռազմական առճակատման, որին մասնակցում էին Ռուսաստանն ու Վրաստանը: Վրաստանի վարկածով՝ Ռուսաստանն ավելի վաղ պատրաստվում էր զորքեր մտցնել Հարավային Օսիա, և վրացական բանակի գործողությունները պատասխան էին այդ սպառնալիքին և հարավօսական կողմի սադրանքներին: Ռուսական կողմի վարկածի համաձայն՝ զորքերը տարածաշրջան են եկել քաղաքացիների և խաղաղապահների պաշտպանության համար:
Հնգօրյա պատերազմից հետո Ռուսաստանն Աբխազիան ու Հարավային Օսիան անկախ պետություններ է ճանաչել, Թբիլիսիի և Մոսկվայի միջև դիվանագիտական հարաբերությունները դադարեցվեցվե են:
Հատուկ հանձնաժողովի հաշվետվության համաձայն, որը ստեղծվել է Եվրամիության կողմից կատարվածի հանգամանքների հետաքննման համար, օսական կողմից զոհվել է 365 զինվորական և քաղաքացիական անձ, վրացական կողմից՝ 412 զինվորական և քաղաքացիական անձ: Զոհվել է նաև 67 ռուս խաղաղապահ:
Հարավային Օսիայի տարածքում գտնվող վրացական գյուղերի մոտ 80 հազար բնակիչ լքել է հայրենիքն ու դարձել փախստական կամ բռնի տեղահանված: