Մարտեր Արցախում։ 2020 թ-ի հոկտեմբերի 30 ռեպորտաժները, տեսանյութերը, լուսանկարները
-
Իրավիճակը ռազմաճակատում անցած օրվա ընթացքում՝ Հայաստանի ՊՆ-ից
Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնեց, որ ամբողջ օրվա ընթացքում ծանր մարտերը շարունակվել են ճակատի բոլոր ուղղություններով: Արաքս գետից դեպի հյուսիս հայկական ուժերը պահպանում են դիրքային որոշ առավելություն, բայց մարտերը շարունակվում են, իրավիճակը կարող է փոխվել:
Հովհաննիսյանը հայտնեց նաև, որ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի մոտակայքում հայկական զինված ուժերի հաջող գործողությունից հետո մարտեր են ընթանում դիվերսիոն խմբերի հետ:
Այսօր ռազմական գործողություններ են ընթացել նաև Հայաստանի հարավային սահմանին ՝ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մոտակայքում գտնվող Դավիթ-Բեկ գյուղի ուղղությամբ: Այս տարածքը հայտնվել է հրետանային կրակի տակ: Հովհաննիսյանի խոսքով, կան որոշակի հետևանքներ, զոհերի մասին տեղեկություններ չկան: -
«Ադրբեջանը շարունակում է կանխամտածված հարվածներ հասցնել բնակեցված տարածքներին». Արցախի ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ Ակնաղբյուր գյուղում ադրբեջանական կողմից հրետակոծության արդյունքում զոհվել է 60-ամյա մի բնակիչ, ևս 6 մարդ վիրավորվել է:
#Breaking!
As a result of #Azerbaijan shelling, in Aknaghbyur village of #Artsakh/#Karabakh, 60YO Sergey Balayan was killed & 6 other civilians have been wounded.
Azerbaijan continues deliberately/indiscriminately targeting civilian areas & population.#WarCrime #DontBeBlind— Artak Beglaryan (@Artak_Beglaryan) October 30, 2020
-
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կարողանա մեկնել Մոսկվա՝ քննարկելու ղարաբաղյան խնդիրը
Ռուսաստան մուտք գործելու համար անհրաժեշտ էր հանձնել կորոնավիրուսի թեստ, որը դրական է եղել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ մտադիր է մեկնել Մոսկվա։ Նախկին նախագահները պատրաստվում էին Ռուսաստանի քաղաքական էլիտայի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և քննարկումների արդյունքում առաջացած «կոնկրետ լուծումները» առաջարկել ներկայիս կառավարությանը:
-
Հայաստանի նախկին նախագահները պատրատվում են մեկնել Մոսկվա ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ գտնելու համար
Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը մտադիր են Մոսկվայում Ռուսաստանի քաղաքական էլիտայի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը և «կոնկրետ լուծումներ» առաջարկել գործող կառավարությանը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը համաձայնել է այս առաջարկին՝ շեշտելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի և Արցախի հնարավոր որևէ քայլի:
«Մեր տեղեկություններով, պաշտոնաթող նախագահները դեռևս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը և կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար և երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից», — գրում է մամուլի քարտուղարը:
-
Եվս 9 բնակավայր է անցել ադրբեջանական բանակի վերահսկողության տակ․ Իլհամ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թվիթերում թվարկել է 9 բնակավայր, որոնք անցել են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ․
Ջաբրայիլի շրջան․ Խուդավերդիլի, Գուրբանթեփե, Շահվելեդլի, Խումյարլի գյուղեր,
Զանգելանի շրջան․ Ալադին, Վեջնելի գյուղեր,
Կուբաթլիի շրջան․ Քավդադիղ, Մեմեր, Մոլալի գյուղեր։
Victorious Armed Forces of Azerbaijan have liberated Khudaverdili, Gurbantepe, Shahveledli and Khubyarli villages of Jabrayil, Aladin and Vejneli villages of Zengilan, Kavdadig, Memer and Mollali villages of Gubadli. Long live Azerbaijan’s Armed Forces! Karabakh is Azerbaijan!
— Ilham Aliyev (@presidentaz) October 30, 2020
-
Պատերազմի ընթացքում Ադրբեջանում զոհվել է 91 խաղաղ բնակիչ․ Ադրբեջանի գլխավոր դատախազություն
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը թարմացրել է խաղաղ բնակչության շրջանում զոհերի և վիրավորների թիվը։
Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 91 մարդ, 400-ը վիրավորվել է։ Զոհերի թվում կա մեկ նորածին, 10 երեխա, 27 կին, 53 տղամարդ և 15 տարեց», — ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
-
Հակառակորդը հրետակոծում է Կուբաթլիի շրջանը․ Ադրբեջանի ՊՆ
«Ներկա պահին Հայաստանի զինված ուժերը Գորիսի շրջանի ուղղությունից հրետակոծում են Կուբաթլիի շրջանի տարածքը», — հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
Տարեց հայ գերին մահացել է Ադրբեջանում․ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյանը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտնում է, որ գիշերը մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ:
Միշա Մելքումյանը մեկն էր նրանցից, որին ադրբեջանական կողմը մտադիր էր հայկական կողմին վերադարձնել հոկտեմբերի 29-ին: Սկզբում Ադրբեջանը հայտարարեց, որ Ռուսաստանի միջնորդությամբ վերադարձրել է զոհված 30 զինծառայողների մարմիններն ու երկու տարեց գերիների, որոնք հայտնաբերվել էին Հադրութում ռազմական գործողությունների ընթացքում: Սակայն հայկական կողմը հայտնեց, որ վերադարձվել է մահացածների 29 դի և մեկ գերի:
Այնուհետև Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարեց, որ հայկական կողմը հրաժարվել է ընդունել 84-ամյա Միշա Մելքումյանին:
Հայաստանի օմբուդսմենը հայտնում է, որ այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Հայաստանի իրավասու մարմիններին ՄԻՊ գրասենյակը ներկայացրել է հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում, բժիշկների եզրակացությամբ՝ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։
-
Ադրբեջանի պաշտպանության նախարարություն․ «Չորս շրջանի տարածք հրետակոծվում է»
«Հոկտեմբերի 30-ին 07:35-ից Գերանբոյի, Տերտերի, Աղդամի և Աղջաբեդի շրջանների տարածքը հրետակոծվում է։
Ադրբեջանական բանակը համապատասխան միջոցներ է ձեռնարկում», — ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
-
Գիշերը ադրբեջանական կողմը շարունակել է գրոհները ճակատում և բնակավայրերի հրետակոծումը. Արցախի ՊՆ
Պաշտպանության բանակի ստորաբաժանումները, ինչպես հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը, հետ են մղել գիշերային գրոհները, ինչպես նաև լրահետախուզման և կրակային խոցման գործողություններ են իրականացրել հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում:
«Ներկա դրությամբ թշնամական խմբավորումների հայտնաբերման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են», — ասվում է հաղորդագրության մեջ:
-
Մարտական գործողությունները շարունակվում են․ Ադրբեջանի ՊՆ
«Հոկտեմբերի 29-ին ողջ օրվա ընթացքում և լույս 30-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տեսակի զենքերով, այդ թվում՝ հրթիռներով և հրետանիով, հրետակոծել են ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիրքերը ճակատի տարբեր ուղղություններով և ճակատամերձ գոտու բնակավայրերը։
Մարտական գործողությունները շարունակվել են հիմնականում Աղդերեի, Խոջավենդի և Կուբաթլիի ուղղություներով», — հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
-
Իրավիճակը հոկտեմբերի 30-ի դրությամբ՝ հակիրճ
Արցախում մարտերի երկրորդ ամիսը
• «Հակառակորդը Շուշիից 5 կմ հեռավորության վրա է» [Արցախի՝ նշանակությամբ երկրորդ քաղաքն է], — հայտարարել է Արցախի նախագահն ու կոչ արել բոլորին միանալ և թույլ չտալ քաղաքի գրավումը։
• Հայ զինվորականները հրետակոծել են Ադրբեջանի Գերանբոյի և Տերտերի շրջանը, զոհվել է ևս մեկ խաղաղ բնակիչ, հաղորդել է Ադրբեջանի նախագահի օգնականը։ Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմից սեպտեմբերի 27-ին մարտական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 90 խաղաղ բնակիչ։
• «Ադրբեջանցի զինվորականները շարունակում են թիրախավորել Ստեփանակերտը, Շուշին և հարակից բնակավայրերը։ Հրետակոծության համար կիրառվում է «Սմերչ» ռեակտիվ համակարգ, հաղորդել է Արցախի պաշտպանության նախարարությունը։
• Amnesty International-ն ու Human Rights Watch-ը հաստատել են Հայաստանի կողմից արգելված կասետային զինամթերքի կիրառումն ադրբեջանական Բարդա քաղաքի հրետակոծության ժամանակ հոկտեմբերի 28-ին։ Այնտեղ 21 մարդ է զոհվել, ևս 60-ը վիրավորվել է։ «HRW-ը վերլուծել է զինամթերքի բեկորների լուսանկարները, որոնք արվել են միջազգային և տեղի լրագրողների, ինչպես նաև Բարդայի բնակիչների կողմից։ Հրետակոծության ժամանակ կիրառվել է միջազգային կոնվենցիաներով արգելված զինամթերք», — ասված է կազմակերպության հաղորդագրությունում։
• Զոհված զինծառայողների մարմինների առաջին փոխանցումն է տեղի ունեցել Ռուսաստանի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող համանախագահի անձնական ներկայացուցչի ջանքերի շնորհիվ։ Ադրբեջանը հաղորդել է, որ փոխանցել է 30 հայ զինվորականի մարմին, ինչպես նաև երկու տարեցների, որոնք կենդանի են հայտնաբերվել Հադրութի մարտերի ժամանակ։ Հայաստանը հաղորդել է, որ փոխանցվել է 29 հայ զինվորականի մարմին և մեկ կենդանի խաղաղ բնակիչ։
• Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է լեգիտիմ ռազմական թիրախները, որոնք տեղակայված են Ադրբեջանի Բարդա և Գյանջա քաղաքներում։ Երկու քաղաքներն էլ հրետակոծել են հայ զինվորականները, այնտեղ տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել։
• Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրել է մինչև նոյեմբերի 3-ը տեղեկություններ տրամադրել ևս հինգ հայ ռազմագերու մասին, հաղորդել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ընտանիքների ներկայացուցիչը։ Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանում է գտնվում ընդհանուր առմամբ 17 հայ ռազմագերի։
• Ադրբեջանի նախագահը հրաման է ստորագրել «Օկուպացիայից ազատագրված տարածքներում կառավարման կազմակերպման մասին», այնտեղ պարետատներ են ստեղծվում։
• «[Պետք է] խոսել Ադրբեջանին հինգ պլյուս երկու շրջանների փոխանցման մասին՝ Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ։ Երկարաժամկետ կարգավորումն այն է, որ շահերի բալանս գտնվի, որը ձեռնտու կլինի երկու կողմերին։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է դադարեցնել մարտական գործողությունները՝ բանակցային սեղանի շուրջ նստելու համար», — հայտարարել է Ռուսաստանի նախագահը։
-
Մարտեր Արցախում։ 2020 թ․հոկտեմբերի 29-ի նորություններ, ռեպորտաժներ, տեսանյութեր-լուսանկարներ։