Ի՞նչ նայել ամռանը
1. Ատամներով՝ նյարդերին. «Շտամ»
Ամառը հեռուստադիտողին ընդհանրապես չի ուրախացնում սարսափ ֆիլմերով և թրիլլերներով, միայն օգոստոսին «Վախեցեք քայլող մեռելներից» ֆիլմի երկու նոր սերիա կլինի, դրանով թերևս՝ վերջ:
Սակայն ոչ: Գիլյերմո դել Տորոն «Շտամի» նոր երրորդ սեզոնը կներկայացնի, որն իր մեջ էլեգանտ կերպով համատեղում է վամպիրների, զոմբիների, մուտանտների մասին սարսափ ֆիլմերի և պատմական թրիլլերի տարրեր: Որքան էլ տարօրինակ հնչի, ամեն ինչ ներդաշնակ է ստացվել:
Դել Տորոն, ով 90-ականներին մեզ երկու սիրված ֆիլմ է նվիրել «Բլեյդն» ու «Մուտանտները», հաջողությամբ համատեղել է դրանց էսթետիկան իր «Շտամ» եռագրության մեջ: Այո, սկզբից ռեժիսորը գիրքն է գրել, ինչն արդեն լավ է: Դա նշանակում է, որ սերիալը չի շարունակվի այնքան, մինչև ձանձրույթ դառնա և փակվի ցածր վարկանիշի համար: Ի սկզբանե այն ավարտ ունի, և դա շատ լավ է:
2. Մի փոքր միստիկա. «Սոճիներ»
Իսկական դասական միստիկա այս ամռանը գրեթե չկա: Փոխարենը FOX ալիքը, հույս ունենալով հասնել և շրջանցել NBC-ին, անհայտությունից դուրս բերեց Մ. Նայթ Շյամալանին և թույլ տվեց նրան սերիալ նկարահանել՝ «Սոճիները»:
Իսկ բանն այն է, որ երու տարի առաջ էլ ավելի մեծ անդունդից և ժամանակների խորքից, մոռացության մոխրից հայտնվեց Դևիդ Լինչն ու NBC-ին առաջարկեց նոր Թվին Փիքս: Եվ ինքը Կայլ Մակլահլենը նույնպես հայտնվեց՝ գործակալ Քուփերին կրկին մարմնավորելու համար:
FOX-ը որոշեց ժամանակ չկորցնել և բլեքջեքի ու գործակալների իր վարկածը ներկայացրեց:
Հունիսին սկսվեց «Սոճիների» երկրորդ սեզոնի հեռարձակումը: Եվ պետք է ասել՝ այստեղ ամեն ինչ կա՝ այլմոլորակայիններ և մուտանտներ, սարսափելի փորձարկումներ և «ճշմարտությունն ինչ-որ տեղ մոտակայքում է», տարածությունների անոմալիաներ և ժամանակի օղակներ, այդ ամենը՝ Ուեյուորդ Փայնս փոքր քաղաքում, որտեղ լռվել է գործակալ Բյորկը:
Ինչն է հետաքրքիր, որ «Սոճիներ» օրիգինալ եռագրության հեղինակ Բլեյք Քրաուչն ինքն է խոստովանել, որ իր ներշնչանքի աղբյուրը մի փոքր ավելի օրիգինալ «Թվին Փիքսն» է եղել: Եվ օղակավորված ժամանակը:
3. Իսկական դետեկտիվ. “Ջրհոս
Այս ամառ կշարունակվի գլխապտույտ վինտաժային «Ջրհոս» սերիալի երկրորդ սեզոնը՝ հաջողակ դետեկտիվի դերը մարմնավորած Դևիդ Դուխովնիով:
Ամենահետաքրքիրն այն է, որ սերիալը հիմնված է իրական և բավականին հայտնի իրադարձությունների՝ մոլագար Չարլզ Մենսոնի պատմության վրա, ով իր զոհերի հանդեպ մի շարք սարսափելի ծիսական սպանությունն էր գործել: Նրա զոհերից մեկն էր դարձել ռեժիսոր Ռոման Պոլանսկու երիտասարդ կինը՝ Շերոնը:
Սերիալում, իհարկե, գեղարվեստական հորինվածքը շատ է, սակայն դրա պատճառով այն պակաս ճշմարտանման չի երևում:
4. Ձեզ, աստղուղուն հետևողներ: «Մութ մատերիա»
Sy-Fy ալիքը մեզ բազմաթիվ շոուներ է նվիրել, այդ թվում նաև՝ «Աստեղային դարպասներ», «Գալակտիկա աստեղային նավը», «Տիեզերքի ծայրին»:
Այս ամառ ալիքը մեզ ուրախացրեց «Քիլջոյի» և «Մութ մատերիայի» երկրորդ սեզոններով: Սակայն առաջինն արդեն հասցրել է ուժեղ հիսաթափեցնել սայ-ֆայի երկրպագուներին անժամանակ վախճանված «Լուսատտիկին» իր նմանության պատճառով, ընդ որում՝ անհաջող նմանությամբ:
Ամենավատն այն է, որ «Քիլջոյի» հերոսները փորձում են կատակել:
Այդ իմաստով «Մութ մատերիան» ավելի շահեկան դիրքում է: Առաջին հերթին, այստեղ տափակ հումոր չկա (խիստ հերոսներն ընդհանրապես հեռում են հումորից), երկրորդ հերթին, գլխավոր ինտրիգն ի սկզբանե լավ է դրված:
Առաջին սեզոնը սկսվեց նրանից, որ 6 հերոսներ զարթնում են նավի վրա և չեն հիշում, թե ինչպես են հայտնվել այստեղ և ովքեր են իրենք: Իսկ այդ ընթացքում նավը միանգամից մի քանի պատմության մեջ է ընկնում, հերոսներին սպառնում են, փորձում սպանել, բոլորը նրանցից ինչ-որ բան են ուզում: Ավելին, նրանք չեն վստահում միմյանց և վերջապես ապացույցներ են գտնում, որ իրենցից մեկն իրեն այլ մարդու տեղ է դնում:
Երկրորդ սեզոնը, որի առաջին սերիան դուրս է եկել մի քանի օր առաջ, պահպանում է ինտրիգը:
5. Գիրք կրծողների համար. «Կա՛նգ առ և վառվի՛ր»
Դա զարմանալի է, սակայն «Կա՛նգ առ և վառվի՛ր» սերիալը, որն ի սկզբանե ցածր վարկանիշ ուներ, այս տարի երկարաձգվել է մինչև երրորդ սեզոն: Ակնհայտ է, որ աշխարհում բավականին շատ են գիրք կրծողներն, ովքեր թույլ չեն տալիս այդ շոուն փակել:
Սերիալի գործողությունը սկսվում է 1980թ-ին IBM-ի փոքր, սակայն խիզախ մրցակցի՝ սեփական համակարգիչ հորինելու փորձից:
Այստեղ շատ իրական պատմություններ կան այն մասին, թե ինչպես էր զարգանում սեղանի համակարգիչների շուկան: Հերոսներն ընտիր են խաղում, մենք տեսնում ենք իրական ուժեղ մենեջերի, հանճարեղ ինժեների, երիտասարդ կոդ գրողի և այլն:
Հայտնի չէ, թե որքան կապրի այս փոքրիկ շեդևրը, սակայն այն պետք է նայել գոնե միայն նոր տպավորությունների և ինքնակրթության համար:
6,7. Կոմիքսերիալներ. «Քարոզիչը», «Լքյալը»
Այս ամառ կոմիքսների հիման վրա երկու նոր սերիալ է դուրս գալու, և երկուսն էլ խոստանում են հետաքրքիր լինել, քանի որ տարօրինակ են:
«Քարոզիչը» Vertigo ընկերության նույնանուն կոմիքսի էկրանիզացիան է և պատմում է հոգևորականի կյանքի մասին, ով շրջում է երկնքից փախած հրեշտակի և իռլանդական վամպիրի հետ և Աստծուն է փնտրում: Եվ ոչ թե հենց այնպես, այլ որպեսզի սպանի:
«Լքյալը» պետք է նայել գոնե միայն նրա համար, որ այն նկարահանվել է Ռոբերտ Քըրքմանի կոմիքսի հիման վրա: Նա հենց այն հեղինակն է, ով հերինել է «Քայլող մեռելներին»: Նոր սերիալում պատմվում է մի երեխայի պատմություն, ով փորձում է պաշտպանել դիվահար մորն ու ողջ մնալ:
8,9. Վինիլ և վինտաժ. «Հյուրախաղորդները», «Զվարճանք»
HBO ալիքով Մարտին Սկորսեզեի և Միկ Ջագերի համատեղ «Վինիլ» սերիալը շոու-բիզնեսի պատմության մասին չերկարաձգվեց երկրորդ սեզոնով, սակայն լավ վարկանիշ ուներ: Խնդիրը դրա ահռելի բյուջեն էր:
Փոխարենը ամռանը բացարձակ նոր սերիալներ դուրս եկան նույն այդ թեմայով: «Դա Showtime-ի «Հյուրախաղորդներն» ու Netflix-ի «Զվարճանքը»:
Երկու դեպքում էլ ստուդիաները տեղավորվել են ոչ այնքան դերասանական կազմում, որքան ռեժիսուրայում: «Հյուրախաղորդները» նկարահանում է «Ջերի Մագուայր», «Վանիլային երկինք» և «Գրեթե հայտնի» ֆիլմերի ռեժիսոր Քեմերոն Քրոուն: «Զվարճանքի» ռեժիսորը Բազ Լուրմանն է, ով հայտնի է «Ռոմեո+Ջուլիետ», «Մուլեն Ռուժ» և «Մեծն Գեթսբի» ֆիլմերով:
Առաջին սերիալը ռոք-համերգների կազմակերպիչների թիմի պատմության մասին է, երկրորդը խոստանում է ոճային, գեղեցիկ երաժշտական կոմեդիա լինել դիսկոյի դարաշրջանի մասին:
Մի խոսքով, այս ամռանը նայելու բան կա:
Հրապարակվել է 14.07.2016