«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Վրաստանի եվրաինտեգրացիայի հարցերով նախկին պետական նախարար Ալեքսի Պետրիաշվիլիի վիճակը, ում վրա այսօր կրակել են անհայտ անձինք, բժիշկները գնահատում են որպես կայուն:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Թբիլիսիի Սաբուրթալինի գերեզմանատան տարածքում, երբ Պետրիաշվիլին այցելել է իր ընկեր վրացի պատգամավոր Լևան Միքելաձեի գերեզմանը:
Անհայտ անձինք հարձակվել են Ալեքսի Պետրիաշվիլիի վրա, ծեծի ենթարկել, հետո կրակել ոտքերին. գնդակը նաև վնասել է մեջքի հատվածը: Բժիշկները Պետրիաշվիլիի վիճակը գնահատում են որպես կայուն:
Ըստ նախնական տեղեկատվության, հարձակման պահին Պետրիաշվիլին եղել է իր երեք ընկերների հետ: Հարուցվել է քրեական գործ: