Դեկտեմբերի 11-ին իր աշխատանքն է սկսում Վրաստանի տասներորդ գումարման նորընտիր խորհրդարանը։
Առաջին նիստին ներկա էին միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները։ Ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանն ու հրաժարվում մանդատներից, քանի որ հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրությունները կեղծված է համարում։
«Ստրուկնե՛ր, ստրուկնե՛ր»․ այս կարգախոսների ներքո, որոնք վանկարկում էին բողոքի ակցիայի մասնակիցները, «Վրացական երազանքի» պատգամավորները մտնում էին խորհրդարանի շենք։
Քաղաքացիական ակտիվիստները մուտքի մոտ «ամոթի միջանցք» էին կազմակերպել պատգամավորների համար։
«Ստրուկնե՛ր, ստրուկնե՛ր»․ այս կարգախոսների ներքո, որոնք վանկարկում էին բողոքի ակցիայի մասնակիցները, «Վրացական երազանքի» պատգամավորները մտնում էին խորհրդարանի շենք։
Քաղաքացիական ակտիվիստները մուտքի մոտ «ամոթի միջանցք» էին կազմակերպել պատգամավորների համար։
Ակտիվիստներից մեկն ակցիային էր եկել վագրաձիու կոստյումով։ Նա հայտարարեց, որ իր հագուստը մարմնավորում է իշխող կուսակցության պատգամավորներին․ «Վրացական երազանքի» առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին հայտնի է իր տարօրինակ հետաքրքրություններով, այդ թվում՝ էկզոտիկ կենդանիներով այգով։
«Եթե այս ստրուկները մտան (խորհրդարան), վագրաձին ի՞նչ մեղք ունի։ Նա նույնպես ուզում է պատգամավոր լիներ, ինչո՞վ է նա մյուսներից պակաս», — ասել է ակտիվիստը։
Ակցիայի մասնակիցները նաև թաղման ծաղկեպսակ էին բերել՝ ի նշան «Վրացական երազանքի» պատգամավորների «վերջին ուղու»։
Խորհրդարանի շենքի մոտ է կենտրոնացել ոստիկանությունը։
Միաժամանակ, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները հավաքվել էին՝ խորհրդարանական մանդատներից հրաժարվելու մասին հուշագիր ստորագրելու համար։
Այսօր խորհրդարանը նախագահ և խորհրդարանական այլ ղեկավար պաշտոններ կընտրի։
Այսօրվա նիստին գործող կառավարությունը նաև վայր կդնի իր լիազորությունները։ Խորհրդարանը պետք է նոր կառավարությանը վստահություն հայտնի երկու շաբաթվա ընթացքում։
«Վրացական երազանք» կուսակցությունը, որը տասներորդ գումարման խորհրդարանում 150-ից 90 պատգամավոր ունի, ընտրություններից առաջ հայտարարել է, որ կառավարության գործող նախագահ Գիորգի Գախարիան է վարչապետի թեկնածուն։