Բաքվի ոստիկանությունը խանգարել է ինքնասպան եղած աշակերտուհու հիշատակի ակցիայի անցկացմանը
Մոտ 50 մարդ էր ապրիլի 13-ի կեսօրին եկել Բաքվի №162 դպրոցի մոտ անցկացված ակցիային, որը կոչվում էր «Ո՛չ բռնությանը դպրոցում»։ Նրանք ցանկանում էին ծաղիկներ դնել ի հիշատակ 14-ամյա Էլինա Հաջիևայի, որը ցած էր նետվել այդ դպրոցի պատուհանից՝ չդիմանալով հալածանքներին։ Սակայն ոստիկանությունը խանգարել է ակցիայի մասնակիցնրին՝ փաստարկելով, թե այն արտոնված չէ և փակում է ճանապարհը։ Ոստիկանները պահանջել են, որ ակցիայի մասնակիցները ծաղիկները դնեն և հեռանան։
• Ինչպե՞ս են ինքնասպան լինում Ադրբեջանում
• Ինու են ադրբեջանցի աղջիկներին պատրաստում ամուսնության, այլ ոչ թե ինստիտուտի
Նմանատիպ մի ակցիա էլ դպրոցի մոտ անցկացվել էր նախօրեին՝ ապրիլի 12-ին։ Այն ժամանակ ոստիկանությունն իրադարձություններին հետևում էր կողքից, բայց իրեն սիրալիր էր պահում և չէր միջամտում։ Ավելին, իշխանամետ հեռուստաալիքների լրագրողներ էին եկել և հարզացրույց էին վերցնում ակցիայի մասնակիցներից։
Ակցիաները միմյանցից տարբերվում էին մասնակիցների կազմով․ ապրիլի 12-ին հիմնականում ներկա էին դպրոցականների մայրերն, իսկ ապրիլի 13-ին՝ հասարակության ակտիվ երիտասարդները։
Ի՞նչ է տեղի ունեցել
14-ամյա Էլինա Հաջիևան սովորում էր Բաքվի №162 դպրոցի ութերորդ դասարանում։ Նա ուրիշ դպրոցից էր տեղափոխվել, սակայն այստեղ նրան չէին սիրել և սկսել էին հալածել։
Էլինայի մայրը պատմում է, որ բարձր դասարանների աշակերտները վիրավորում էին իր աղջկան, ծաղրում և նույնիսկ ծեծում։ Ծնողները բողոքել էին դպրոցի ղեկավարությանը, այն խոստացել էր ամեն ինչ հարթել, սակայն ոչ մի միջոց չէր ձեռնարկել։ Էլինան բողոքում էր, որ որոշ ուսուցիչներ իր հետ կոպիտ են վարվում։
Ապրիլի 4-ին Էլինան դուրս էր նետվել դպրոցի պատուհանից։ Երկու օր անց նա մահացել էր հիվանդանոցում ստացած վնասվածքներից։
Գործը միանգամից մեծ հնչեղություն էր ստացել, դատախազությունը հետաքննություն էր սկսել։
Մանրամասները
Էլինայի մահից հետո տեղի ունեցավ կատարվածի մանրամասների «արտահոսք» սոցցանցեր։
Օրինակ, ձայնագրություն կա, որում դպրոցի տնօրենը աղջկա մահվան համար մեղադրում է մորը՝ դա փաստարկելով նրանով, որ կինը երկրորդ անգամ է ամուսնացել, հետևաբար՝ ընտանիքն անբարեհաջող էր։ Այնուհետև տեսանյութ է հայտնվել, որն արվել է դպրոցի աշխատակիցների կողմից՝ «ապացուցելու համար, որ դա ինքնասպանություն էր»։ Այդ տեսագրությունից և այլ աղբյուրներից պարզ է դառնում որ․
- Այն բանից հետո, երբ Էլինան ցած է նետվել, դպրոցի ադմինիստրացիան միանգամից չէ շտապօգնություն կանչել։
- Երբ Էլինային հիվանդանոց են տեղափոխել, բժիշկները թույլ չեն տվել ծնողներին տեսնել նրան։ Նրանք ծնողներին ասել են, որ նրանց դստեր հետ ամեն ինչ կարգին է և նա ապաքինվում է։
- Վերակենդանացման բաժանմունք են թողել դպրոցի ղեկավարությանը և տեղի գործադիր իշխանության ներկայացուցիչներին։ Նրանք «հարցաքննել են» աղջկան՝ պարզելու համար նրա արարքի շարժառիթները։
Հասարակության արձագանքը
Սոցցանցերի օգտատերերը գրառումներ են կատարում #ElinaÜçünSusma հեշթեգով (#ՄիԼռիրԷլինայիՄասին) և պահանջում խստորեն պատժել դպրոցի ղեկավարությանն ու բժիշկներին։
Մեկնաբանություններ սոցցանցերից․
«Այդ աղջկա հետ կատարվածի համար պետք է բոլորը պատասխան տան։ Պետք է, որ այդ բոլոր տականքներին նստեցնեն և կադրերի զտում անեն»;
«Տնօրենի գործողություններում օրենքի խախտում է առկա։ Եթե բաց և անաչառ դատաքննություն չանցկացվեց, դա կասկածի տակ կդնի կրթության ոլորտում անցկացվող բոլոր բարեփոխումները»;
«Ո՜վ գիտի, թե դեռ որքան երեխա և դեռահաս է այնպիսի հալածանքների ենթարկվում, ինչպես Էլինան։ Մենք պետք է փրկենք նրանց»։
Ադրբեջանում սկսել են խոսել դպրոցում հալածանքների մասին, նախկինում այս թեման երբեք չէր քննարկվում։
Հոգեբան Ազադ Իսազադեն Թուրան գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ, իր կարծիքով, ոչ մի զգալի միջոց չի ձեռնարկվելու․
«Յուրաքանչյուր տարի բուհերի ընդունելության քննությունների ժամանակ 1-2 դիմորդ է կյանքին վերջ տալիս, մենք բղավում ենք այս խնդրի մասին, հասարակությունը քննարկում և վրդովվում է, մամուլը գրում է, սակայն քննաշրջանի ավարտից հետո այդ մասին մոռանում են մինչև հաջորդ քննությունները»։