Բաքվում մոտ հարյուր մարդ է գիշերում SalaamCinema կինոթատրոնում, որպեսզի շենքը չապամոնտաժվի
Ավելի քան հարյուր երիտասարդ արդեն մի քանի օր է, ինչ չի հեռանում Բաքվի կենտրոնում գտնվող հին շենքից՝ երաշխիքներ պահանջելով, որ այն չի ապամոնտաժվելու։
2019թ-ի սկզբից շենքը վարձակալում էր SalaamCinema կինոթատրոնը, որը հայտնի և սիրված է «ընդհատակի» երիտասարդության շրջանում։ Իսկ ապրիլի վերջին տերը պահանջել էր, որ շենքն ազատեն՝ ասելով, որ ուզում է այն վերանորոգել։
• Ժամանակակից ադրբեջանական կինո․ ի՞նչ է այն իրենից ներկայացնում, և ինչո՞ւ է այն այդքան քիչ
• Ի՞նչ է դուր գալիս ադբեջանցի ուսանողներին արտասահմանում, իսկ ինչը՝ ոչ այնքան
Երիտասարդները նրան չէին հավատացել և որոշել էին, որ տերն ուզում է քանդել շենքը, սակայն նման բան չի կարելի թույլ տալ դրա պատմական արժեքի պատճառով։ Նրանց կարծիքով՝ շենքին պատմական հուշարձանի կարգավիճակ է պետք։
Մայիսի 6-ին նրանք բաց նամակ են գրել երկրի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևային, խնդրելով անձամբ միջամտել գործին և թույլ չտալ ապամոնտաժել շենքը։
Գործը մեծ արձագանք է ստացել, սոցցանցերում կոչեր են հնչում « փրկել SalaamCinema-ն»։
Շենքի մասին
Շենքը, որի մասին խոսվում է, կառուցվել է 1913թ-ին։ Ի սկզբանե այն մոլոկանների՝ քրիստոնեական ուղղություններից մեկի ներկայացուցիչների աղոթատեղի է եղել։ 1926թ-ին շենքը փոխանցվել է կապի նախարարությանը։
• Ինչպե՞ս են Ադրբեջանում ապրում մոլոկանները․ պատմություններ Իվանովկա գյուղից
90-ականների սկզբից շենքը դատարկ էր։
2018թ- վերջին այն մասնավորեցվեց, փոխանցվեց մասնավոր սեփականատիրոջ, որից էլ այն վարձակալեց SalaamCinema-ն։
Invalid slider ID or alias.
Կոնֆլիկտի էությունն ու փուլերը
SalaamCinema-ի և շենքի տիրոջ միջև կոնֆլիկտը ժամանակային առումով համընկավ Բաքվում Imagine հանդուրժողականության փառատոնի անցկացման հետ, որը կազմակերպել էր Ադրբեջանում Եվրամիության պատվիրակությունը։
Մայիսի 1-ին, փառատոնի բացման առիթով կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ պատվիրակության ղեկավարի տեղակալ Դենիս Դանիիլիդիսն ասաց, որ փառատոնային միջոցառումների մի մասն անցկացվելու է SalaamCinema-ում՝ հին շենքում, որը որպես քաղաքի պատմություն պահպանման կարիք ունի։
Մայիսի 2-ից սկսած սեփականատիրոջ ներկայացուցիչներն ու նա ինքը մի քանի անգամ շենք էին եկել և վարձակալներից պահանջել անհապաղ ազատել տարածքը, նույնիսկ փորձել ուժով նրանց դուրս հանել։
Երիտասարդ ակտիվիստները սկսել էին շուրջօրյա «հերթապահություն» իրականացնել շենքում և սոցցանցերում այն փրկելու ակցիա էին սկսել։ Նրանք նամակներ են գրել բոլոր պետական կառույցներ, որոնք այսպես թե այնպես կապված են ճարտարապետական օբյեկտների պահպանման հետ։ Եթե շենքը ներառվի պահպանվող օբյեկտների ցանկում, այն քանդելու իրավունք էլ չի լինի։
Գործը բարդանում է նրանով, որ SalaamCinema-ն շենքի տիրոջ հետ վարձակալության պաշտոնական պայմանագիր չունի։ Շենքը նրանց է հանձնել տիրոջ ներկայացուցիչը, և այն չի ձևակերպվել բոլոր կանոններով։
Գործին ոստիկանության և գործադիր իշխանության միջամտությունը սահմանափակվում է նրանով, որ նրանք պարբերաբար հանգստացնում են զայրացած սեփականատիրոջն ու թույլ չեն տալիս ծեծկռտուք լինի։
Ի՞նչ է այդ ամենը նշանակում
SalaamCinema-ի խնդիրը Բաքվում քննարկում է հասարակության ակտիվ հատվածը, և ի սկզբանե շատերն այս դեպքը ընկալեցին հետևյալ կերպ․
[yes_list]
- «Երիտասարդական բողոքի շարժման զարթոնք»։
- Ուրիշ վարկած․ նոր բոհեմի ծնունդ անկախ արտ-տարածքում, որոնք այդքան քիչ են Բաքվում։
- Եվ, ի վերջո, պարզապես բաքվեցիների արձագանք քաղաքի մշակութային ժառանգության ոչնչացմանը․ չէ՞ որ պատմական շենքերի ապամոնտաժման հետ կապված սկանդալները չեն դադարում նվազագույնը տասը տարի։
[/yes_list]
Առաջին տարբերակի հույսով ցուցարարներին գրեթե միացան նախկին քաղբանտարկյալներ Բայրամ Մամեդովն ու Գիաս Իբրահիմովը։ Սակայն նրանք հետո հեռացան ակտիվիստների «հիմնական կազմի հետ» տարաձայնությունների պատճառով, որոնք չէին ուզում, որ Բայրամն ու Գիասը քաղաքական պաստառներ և կարգախոսներ օգտագործեին և, ընդհանուր առմամբ, քաղաքականացնեին իրավիճակը։ Բայրամն ու Գիասն, իրենց հերթին, դեմ էին Մեհրիբան Ալիևային նամակ գրելուն և օգնություն խնդրելուն։
Ի՞նչ է տեղի ունենում այժմ
Ակտիվիստների խումբը դեռ շենքում է։ Ժամանակ առ ժամանակ նրանց ընկերներ, ծանոթներ և պարզապես համակիրներ են միանում։ Երեկոյան երիտասարդությունը բակում խարույկ է վառում, երաժշտական գործիքներ նվագում, և ցույցն ինքն իրենով արդեն երիտասարդական փառատոնի ձևաչափ է ձեռք բերում։