Ադրբեջանական կինո, ավելի շուտ կա, քան չկա

Ով և ինչպես է այն նկարահանում, և ինչու մենք դա չենք տեսնում

шато

«La Chateau»

– Ի՞նչ է այստեղ լինելու:
– Որջ: Լավ իմաստով:

Թե ինչ է «լավ իմաստով որջը» նա չի բացատրում, որովհետև մեկը նրան տանում է, իսկ ձայնը կորչում է 80-ականների երաժշտության մեջ:

«La Chateau» բարի մոտ տեխնիկայով բեռնատար է կանգնած և ձյան իմիտացիա ստեղծող փրփրապլաստի կույտեր են: Այսօր այստեղ նկարահանվում է «Երազողն» աշխատանքային անվանումով ֆիլմի դրվագներից մեկը. այն երիտասարդ ռեժիսոր Ռուֆաթ Հասանովի երկրորդ լիամետրաժ ֆիլմն է: Բարն այդ ընթացքում սովորական ռեժիմով է աշխատում, այցելուները խառնվում են դերասաններին և նկարահանող խմբին: Եվ, իհարկե, մի գավաթ թեքիլան «ոգեշնչման համար» սուրբ գործ է, եթե արդեն երեկոյան ժամը տասն է, նկարահանումները նոր են սկսվել, դուրսը ձմեռ է, իսկ անընդհատ բացվող դռների պատճառով ներսն այնքան ցուրտ է, որ բոլորը բաճկոններով են, իսկ օպերատորն անգամ ձեռնոցները չի հանում:

«Երազողը» կատակերգական մելոդրամա է աբսուրդ հանգամանքներում պլատոնական սիրո մասին: Կարծես, սա 2017թ-ի միակ ֆիլմն է, որը պետպատվերով է նկարահանվում: Մշակույթի և զբոսաշրջության նախարարության այս տարվա տրամադրած գումարը հազիվ թե ևս մեկ նախագծի հերիքի: Սակայն ադրբեջանական կինոն այժմ կարևոր փուլ է ապրում, այն վերջապես «տեղից շարժվել է» և այժմ որոշում է, թե որ ուղղությամբ շարունակել:

Իսկ արդյո՞ք կինո կա

Ժամանակակից ադրբեջանական կինեմատոգրաֆը տարօրինակ բան է: Այն, թվում է, թե կա, սակայն կարծես չկա: Այսինքն՝ ֆիլմեր կարծես հայտնվում են, սակայն հեռուստադիտողն այն կարող է և չտեսենլ, քանի որ ֆիլմը սկսում է փառատոնից փառատոն անցնել և ոչ հեռուստատեսությամբ է ցուցադրվում, ոչ կինոթատրոնում:

Արդյունքում՝ հանդիսատեսը երեք մասի է բաժանվում:

Առաջինը նրանք են, ում համար ադրբեջանական կինոն ավարտվել է վաղ 90-ականներին, և նրանք ընդհանրապես տեղյակ չեն, որ այժմ երկրում ինչ-որ բան են նկարահանում: Ի դեպ, նրանք մեծամասնություն են կազմում:
Երկրորդ տեսակն ամենաթերահավատորեն և քննադատորեն տրամադրված հանդիսատեն է, որը տեղական ֆիլմերից ոչ մի լավ բան չի սպասում և դժվարանում է ցենզուրայի մեջ բառեր գտնել հերթական նորույթը բնութագրելու համար:

Եվ վերջապես, երրորդ տեսակն ամենախաղաղասեր հանդիսատեսն է, որը «տեղական արտադրանքին» հանդուրժող վերաբերմունք ունի և ուրախանում է, որ «գործընթացը գնում է»: Ընդ որում, հերթական ֆիլմի պրեմիերայից հետո երկրորդներն ու երրորդները պարբերաբար սուսերները խաչում են սոցցանցերում:

Ի՞նչ նորություն կա

Լիամետրաժ ֆիլմերով հանգիստ զբաղվելու համար սկզբում մի քանի խոսք ասենք այլ ժանրերի մասին:

Шанхай

Կարճամետրաժ ֆիլմ «Շանհայ, Բաքու», Ադրբեջան-Լիտվա-Ռուսաստան, ռեժիսոր՝ Թեյմուր Հաջիև:

Կարճամետրաժներն, ինչպես գեղարվեստական, այնպես էլ փաստագրական, Ադրբեջանում նկարահանվում են գովելի ակտիվությամբ: Ոչ այնքան հակիրճ լինելու հանդեպ ռեժիսորների սիրուց դրդված, որքան այն պատճառով, որ լիամետրաժի համար հաճախ փողը չի հերիքում: Դրանցից շատերն անգամ մրցանակներ են շահում փառատոններին:

Ֆիլմը ցուցադրվել է մի քանի հեղինակավոր փառատոններին:

Իսկ այն բանից հետո, երբ ֆիլմն անցնում է փառատոններով, հասնում է տեղացի հանդիսատեսի հերթը, և փոքր ցուցադրություններ են կազմակերպվում:

Цена совести

Կադր «Խղճի գինը» սերիալից, ռեժիսոր՝ Ռովշան Իսախ

Սերիալները նույնպես վերջին մի երկու տարում սկսել են մեծ թափով նկարահանվել «Աջակցենք հայրենական արտադրողին, ասենք ոչ ներկրված սերիալներին» կարգախոսով: Եվ թեև դրանք անխափան գնում են հեռուստատեսությամբ, սակայն այդպես էլ չկարողացան տնային տնտեսուհիների սրտերում այն տեղը զբաղեցնել, որը զբաղեցնում էին ժամանակին «Սանտա Բարբարան» և «Տրոպիկանուհին»: Եվ դա թերևս առանձին հոդվածի թեմա է:

 

 

Այս տասը ֆիլմերից քանի՞սն է տեսել միջին վիճակագրական ադրբեջանցին: Միայն «Փեսացուի բարեկամներն» ու «Խոխանն» են կինոթատրոններում հայտնվել նույնպիսի «փոփային» կատակերգությունների հետ մեկտեղ: «Վարագույրը» շատ լավ քննարկվեց սոցցանցերում, իսկ մնացած ֆիլմերն արդեն նայել է այն հանրությունը, որը կինոինդուստրիայում է աշխատում՝ ներառյալ փորձագետներին և լրագրողներին:

Այնուամենայնիվ, հանդիսատեսի հետաքրքրությունը գրեթե բոլոր փորձագետները բարձր են գնահատում: Եվ վիճակագրությունը խոսում է, որ այժմ հանդիսատեսի հետաքրքրությունը հայրենական ֆիլմերի հանդեպ ավելի մեծ է, քան անկախ ադրբեջանական կինոյի գոյության ողջ ընթացքում: Իսկ դրամաներ և ոչ այնքան ուրախ ֆիլմեր քչերն են ուզում դիտել:

Բացի այդ, լուրջ ֆիլմերի համար ամեն ինչ կրկին բախվում է փողի պակասին: Հանդիսատեսին այս կամ այն ֆիլմը ստիպել նայելու համար նվազագույնը նրան պետք է հաղորդել, որ այդ ֆիլմը գոյություն ունի: Դրա համար գովազդ է պետք: Շատ գովազդ: Եվ եթե կոմերցիոն ֆիլմն իրեն կարող է նման բան թույլ տալ, ապա ոչ կոմերցիոնն՝ արդեն ոչ:

Հետևաբար, այն, որ էկրաններ է բարձրանում նոր դրամա, հանդիսատեսի մեծ մասը պարզապես չի իմանում: Չնայած որ «էկրաններ է բարձրանում» արտահայտությունն այս դեպքում չի կարելի կիրառել: Ոչ կինոթատրոններում, ոչ հեռուստացույցով այդպիսի ֆիլմեր չեն ցուցադրվում: Միգուցե ինչ-որ «ազգային կինոյի օրերի» շրջանակում: Դրանք հենց վերջերս տեղի ունեցան «Նիզամի» կինոթատրոնում: Եվ գիտե՞ք՝ որ ժամին ցուցադրվեց ֆիլմը: 10:30: Դժվար է պատկերացնել մեկին, որը կինո կգնա առավոտյան տասն անց կեսին, ճի՞շտ է: Անգամ մուլտֆիլմերն են նույն այդ կինոթատրոնում ավելի ուշ ցուցադրվում:

«Նարիմանֆիլմ» ստուդիայի տնօրեն Նարիման Մամեդով.

Нариман_1«Մեր հիմնական խնդիրը լավ տեխնիկայի, միջազգային կազմակերպությունների ծրագրերին մասնակցելու համար իրավաբանական հիմքի բացակայությունը, համաշխարհային կինոգործընթացներից հեռու լինելն ու որակավորված մասնագետների բացակայությունն է: Եվ վերջապես, երկրում շատ քիչ են կինոթատրոնները, և դա շատ է ազդում ֆիլմերի արտադրության շահութաբերության վրա»:

 

Իրադա Բագիրզադե, Adari Film ստուդիայի տնօրեն.

Ирада_1«Հովանավորներն ու ներդրողները, որոնք մեզ մոտ առանց այդ էլ քիչ են, բնավ մարդասերներ չեն: Նրանք գումար են ներդնում միայն, եթե հույս ունեն, որ ֆիլմը շահույթ կբերի: Իսկ եթե դու ոչ կոմերցիոն ֆիլմ ես նկարահանում և ուզում ես արվեստով զբաղվել, ապա օգնություն ստանալու տեղ չունես: Մեզ կինոյի զարգացման պետական հիմնադրամ և երիտասարդ կինեմատոգրաֆիստների աջակցության ծրագրեր են անհրաժեշտ: Իսկ մինչ այդ ֆինանսավորման միակ աղբյուրը մշակույթի նախարարությունն է մնում: Իսկ դա տարեկան ընդամենը 2-3 նախագիծ է: Եվ, ի դեպ, բոլոր նախագծերն իրականցվում են միայն «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիային հիմքի վրա, որի հետ շատերը պարզապես հրաժարվում են համագործակցել գործընթացին ոչ պրոֆեսիոնալ և ոչ ժամանակակից մոտեցում ցուցաբերելու համար: Արդյունքում՝ թույլ կինոներ են նկարահանվում, որոնք հանդիսատեսը չի ուզում ընդունել»:

 

FotorCreated

Adari Film ստուդիա

Այնուամենայնիվ, ինչպե՞ս գումար վաստակել

Երիտասարդ ռեժիսորները, եթե ուզում են ոչ կոմերցիոն ֆիլմ նկարահանել, հետևյալ սխեմայով են գործում. գրում են սցենարը, թիզերն են նկարահանում, այնուհետև արտասահմանում հովանավորներ են գտնում: Հետո ֆիլմը, եթե բախտները բերի, ներկայացնում են հեղինակավոր կինոփառատոնի: Եվ այստեղ արդեն այն կարելի է վաճառել եվրոպական հեռուստատեսությամբ ցուցադրելու համար:

Բնականաբար, ադրբեջանցի հանդիսատեսն այն տվյալ պարագայում չի տեսնում: Հենց այդպես էլ վաճառվում են դիտավորյալ «տնական» ձևով նկարահանած, կամ փոքրաբյուջե ֆիլմերը, որոնք մինչև պռունկը լի են ազգային կոլորիտով, այն «ասիական» էկզոտիկայով, որն այդքան հեշտ է արտահանել: Թերևս, առավել հաճախ դա տեղի է ունենում կարճամետրաժ ֆիլմերի հետ:

Ասիֆ Ռուստամով, ռեժիսոր, ButaFilm ստուդիայի ներկայացուցիչ.

IMG_1611«Ամեն տարի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը որոշակի գումար է տրամարում ֆիլմերի նկարահանմանը: Անկախ կինոստուդիաներն ու ռեժիսորները ներկայացնում են իրենց նախագծերը, և եթե դրանք հետաքրքիր համարեն, ֆինանսավորում կտրամադրեն: Դեռևս մի քանի տարի առաջ այդ համակարգը բարեհաջող աշխատում էր: Սակայն 2012թ-ին «Ադրբեջանֆիլմի» տնօրեն դարձավ Մուշվիգ Խաթամովը, և ամեն ինչ փչացավ: Այժմ բոլոր նախագծերը նկարահանվում են պետական կինոստուդիայի հիմքի վրա, իսկ ինքը Խաթամովը, չգիտես ինչու, որպես պրոդյուսեր է հանդես գալիս, չնայած որ նրա ողջ պրոդյուսերական աշխատանքը սահմանափակվում է խիստ և բոլորովին անտաղանդ տնտեսմամբ, ժամկետների կրճատմամբ և այլն: Արդյունքում տուժում է ֆիլմերի որակը»:

Մուշֆիգ Խաթամով, «Ադրբեջանֆիլմ» պետական կինոստուդիայի տնօրեն.

Мушфиг_2«Ես ոչինչ չեմ խոսի իմ հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ: Կինոն փաստեր է սիրում: Եվ ահա դրանցից մեկը. վերջին մի քանի տարվա ընթացքում ադրբեջանական ֆիլմերը մասնակցել են գրեթե հարյուր կինոփառատոնի աշխարհի 52 երկրներում և հսկայական քանակությամբ մրցանակներ են շահել: Մոտ 300 երիտասարդ մասնագետ, որոնց թվում ՝ ռեժիսորներ, սցենարիստներ և օպերատորներ, հնարավորություն են ստացել դրսևորելու իրենց՝ համագործակցելով «Ադրբեջանֆիլմի» հետ:

 

 

 ButaFilm

Նոր օրենքը

Մշակույթի և զբոսաշրջության պատրաստած նոր օրենքն արդեն ներկայացվել է Ադրբեջանի խորհրդարանի դիտարկմանը: Եթե այն ընդունվի, հնարավոր է կնվազեցվեն արտասահմանից կինոտեխնիկա գնելու տուրքերը, իսկ կինոթատրոնների և հեռուստաալիքների համար ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության պաշտոնական քվոտա կմտցվի:

Ապագա փոփոխությունների հանդեպ առանձնահատուկ լավատեսորեն է տրամադրված Մուշֆիգ Խաթամովը: Իսկ Ասիֆ Ռուստամովն, ընդհակառակը, ոչ մի լավ բան չի սպասում.

«Օրինագիծը նախապատրաստվել է բացառապես չինովնիկների կողմից, հապճեպ և առանց հաշվի առնելու իրական խնդիրներն ու պահանջները: Իսկ բոլոր տեսակի արգելքներն ու սահմանափակումները, որոնցով լի է այդ օրենքը, բնավ չի տրամադրում զարգացման, նույնիսկ ընհակառակը, հիմք է ստեղծում գրաքննության և անկախ ստուդիաների հանդեպ հետապնդումների համար»:

Ո՞վ է այսօր ադրբեջանական ֆիլմեր նկարանահանում

Բոլորս հիշում ենք ավագ սերնդի ռեժիսորների անունները՝ Էլդար Քուլիև, Ռասիմ Օջագով և այլն: Իսկ երիտասարդները հայտնի են միայն «սեփական շրջապատի» մարդկանց:

Նրանք 28-38 տարեկան են: Շատերը սովորել են արտասահմանում, ոմանք, նախքան ռեժիսուրային անցնելը հասցրել են, օրինակ, տնտեսագետի դիպլոմ ստանալ:Այն պատճառով, որ կինոն Ադրբեջանում բացարձակապես եկամտաբեր չէ և նույնիսկ վնասաբեր է, այդ ոլորտում աշխատում են՝ բացառապես արվեստի հանդեպ սիրուց դրդված: Կամ առավելագույնը՝ սնափառությունից: Այնպես որ, ադրբեջանցի ռեժիսորները (հատկապես նրանք, ովքեր հեղինակային կինո են պատրաստում) համատարած ռոմանտիկներ են:

17321528_1363212830402582_244040193_n

«La Chateau» բարում նկարահանումների օրվանից երկու շաբաթ է անցել: Փրփրապլաստե ձյունը «հալվել է», ֆիլմը նկարահանվել է և պետք է էկրաններ բարձրանա դեկտեմբերին: Եվ, թվում է, Ռուֆաթ Հասանովը մտադիր է անել ամեն ինչ, որ իր ֆիլմը դիտեն բոլորը: Ի վերջո, իզուր չէ նա առաջին անգամ դավաճանել իր սկզբունքներին:

«Նախկինում ես բավականին սնոբական մոտեցում ունեի կինեմատոգրաֆին. ուզում էի ֆիլմ նկարահանել ֆիլմասերների համար: Իսկ այս ֆիլմը բոլորովին այլ է: Այն հաշվարկված է հենց այն լայն հանրության համար, դրանում օգտագործված է հասանելի հումոր, պատմությունն էլ է պարզ: Մի խոսքով, նորմալ զանգվածային ֆիլմ է: Եվ մարդիկ կգան այն դիտելու: Իսկ հետո լայն լսարանին կարելի է սեր ներշնչել խորը կինոյի հանդեպ: Ես գրեթե համոզված եմ դրանում»:


Կարդալ ավելին JAMnews-ում