Արխիվ

Հայաստան-ԵՄ երկխոսություն վիզաների ազատականացման շուրջ

ԵՄ-ն Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն կմեկնարկի․ ե՞րբ և ինչպե՞ս

Փորձագիտական շրջանակները վիզաների ազատականացման գործընթացի հաջողությունը կապում են քաղաքական իրավիճակի հետ, այդ թվում՝ նրա, թե ՌԴ-ն ինչպես դուրս կգա ուկրաինական ճգնաժամից և ինչպիսին կլինի Եվրամիության ազդեցությունը Հարավային Կովկասում։

Միլլերի հայտարարությունը ծանր փոխզիջումների մասին

Ծանր փոխզիջումների կոչն ուղղված է Ադրբեջանի՞ն, թե՞ նաև ՀՀ-ին․ կարծիքներ Երևանից

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակն ասել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կողմերից պահանջում է «ծանր փոխզիջումներ»։ Հայ փորձագետները պնդում են՝ ՀՀ-ն արդեն իսկ արել է «բոլոր հնարավոր ու անհնարին զիջումները»։

Էրդողանը «Զանգեզուրի միջանցքի» մասին

Ինչպե՞ս է Թուրքիան տեսնում հայ-ադրբեջանական հաշտությունը․ Էրդողանի արձագանքը

Էրդողանի խոսքով՝ ՀՀ-Ադրբեջան կնքվելիք խաղաղության պայմանագրի «վերջնական քայլը» կլինի «Զանգեզուրի միջանցքի բացումը»։ Քաղաքագետ Արա Պողոսյանը նկատում է՝ սա Թուրքիայի և Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններից միայն մեկն է։

ԵՄ-ն դադարեցրել է օգնությունը Վրաստանին

ԵՄ-ն սառեցրել է Վրաստանին հատկացվող 30 միլիոն եվրոյի օգնությունը, այլ քայլեր էլ կլինեն

Առաջին հերթին, կկրճատվի պետական ​​բյուջեի աջակցությունը, օգնություն կտրամադրվի ՀԿ-ների և լրատվամիջոցների հզորացման համար։ Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը կասեցվել է

Փոխհատուցում ՀՀ-ում ջրհեղեղից տուժածներին

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասները

Բնակարանի կորստի դեպքում նրանց կտրամադրվեն գնման վկայագրեր, մյուս դեպքերում՝ փոխահատուցում վերանորոգում իրականացնելու համար: Շուրջ 250 ընտանիքների 854 անդամներ կստանան միանվագ դրամական աջակցություն:

Փաշինյանը՝ Հայաստանի ժողովրդավարության մասին

«Ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է». Փաշինյան

Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ՀՀ վարչապետը հայտարարել է՝ գիտի Հայաստանի՝ ԵՄ անդամակցության շուրջ քաղաքացիների կարծիքը, սակայն չունի հարցի պատասխանը, թե ԵՄ-ն ինչքանո՞վ է պատրաստ մոտ լինել Հայաստանին:

ԱՌԱՎԵԼ ԿԱՐԴԱՑՎԱԾ