Օլիմպիադան այսօր և 60 տարի առաջ
Այս տեսահոլովակում MTV News-ը համեմատել է պրոֆեսիոնալ մարմնամարզուհիների ելույթների այսօրվա և արխիվային տեսագրությունները: Առաջին եզրակացությունն ինքնիրեն է գալիս. կատարվող վարժությունները դարձել են անհամեմատելի բարդ և արագ:
Բայց կա և բոլորովին այլ՝ երկրորդ եզրակացություն, որը շատ լավ ձևակերպված է տեսահոլվակի տակ թողնված մեկնաբանություններից մեկում:
«Ուշադրություն դարձրեք, սարքավորումների մեջ եղած տարբերությանը, ինչն էլ հենց հնարավոր է դարձնում ժամանակակից մարմնամարզության նվաճումները. զսպանակ-հատակներ, ճկվող կամ փափուկ ներդիրներով ձողեր, ամորտիզացնող ծածկեր»:
Այսօր կան նաև մարզական սարքավորումներ, որոնք նվազագույնի են հասցնում վնասվածքները և զգալիորեն ավելի անվտանգ են նորեկների ուսուցուման համար, ինչպես նաև կարող են նպաստում են բարձր արդյունքների հասնելուն:
Նախկինում մարմնամարզուհիներն աշխատում էին փայտե գերանների և ձիու մազից պատրաստված գորգերի վրա, պարապում էին կոշտ փայտե ճկվող ձողերի վրա:
Ե՛վ նախկինում, և՛ ժամանակակից աշխարհում մարզիկներն իրենց նվաճումների համար գովասանքի արժանի են: Մարմնամարզությունն անցյալում հեշտ չէր, այն՝ ուրիշ էր»:
Հրապարակվել է 18.08.2016