«Քաղաքացիական պատերազմը» Բաքվում
Այս ֆիլմը դիտելու հավանաբար կգնան քաղաքի 10-70 տարեկան բոլոր բնակիչները, դատելով դրա հայտնի կինելուց: Բաքվում մայիսի 5-ի պրեմիերայի ժամանակ կինոթատրոններում ընդհանրապես ոչ մի այլ բան չէին ցուցադրում: Ռուսական տարբերակում անվանումը «Կապիտան Ամերիկա: Դիմակայություն» է, սակայն կինոմանների շրջանում օրիգինալ անվանումն է շրջանառվում՝ «Քաղաքացիական պատերազմ»:
Համաշխարհային կինեմատոգրաֆը այնքան էլ միանշանակ ժամանակներ չի ապրում. մոտավորապես 2000-ականների կեսից հանդիսատեսի ուշադրությունը գրավում են սուպերհերոսների մասին ֆիլմերը (իսկ վերջերս՝ նաև սերիալները), ընդ որում առավել մեծ ժողովրդականություն է վայելում «Marvel» ընկերության արտադրանքը: Եվ դա զարմանալի չէ, հատուկ էֆեկտներով անթերի պատկեր, հանրաճանաչ դերասաններ ամենուր, նույնիսկ՝ երկրորդական դերերում, հետևողանակորեն և գրագետ պատմված պատմություն, որը թույլ չի տալիս բաց թողել այդ ֆրանշիզայի և ոչ մի ֆիլմ:
Սակայն ամեն ինչ այնքան էլ կատարյալ չէ, և երկրորդ «Վրիժառուները», որոնք պարտավոր էին զարգացնել առաջինի հաջողությունը, քննադատների և հանդիսատեսի սառը արձագանքին արժանացան: Մրցակցության բացակայություն էր զգացվում, ինչպես նաև շտամպային մոտեցման առաջին դրսևորումներ: Այս սերիային ցնցում էր պետք: Որն էլ ապահովում էին Ռուսո եղբայրները՝ «Կապիտան Ամերիկա. Ձմեռային զինվոր»-ի ռեժիսորները: Հենց այդ ֆիլմից հետո բոլորը մոռացան ձանձրալի առաջին «Վրիժառուի» մասին և Սթիվ Ռոջերսին սկսեցին ընկալել որպես հետաքրքիր և բազմակողմանի կերպար: Ռուսոյի նախորդ ֆիլմում հայտնվեց նաև Ձմեռային զինվորը՝ Ջեյմս «Բաք«» Բարնսը, Կապիտան Ամերիկայի երբեմնի ընկերն ու ծառայակիցը, ում հետո առևանգել էր ԽՍՀՄ-ը և վերածել լվացած ուղեղով ունիվերսալ զինվորի:
Սակայն Ռոջերսը հավատում է, որ իր ընկեր Բաքին դեռ ողջ է, և առաջինի փորձերը փրկել երկրորդին ֆիլմի սյուժետային գծերից մեկն է: Երկրորդը պտտվում է «Վրիժառուների» կազմակերպության շուրջ: Կարո՞ղ են արդյոք մարդիկ վստահել հերոսներին, որոնք պատկանում են իրենք իրենց և սահմաններ չեն ճանաչում: Թե՞ անհրաժեշտ է նրանց վերահսկել և ուղարկել այնտեղ, ուր գերտերություններն անհրաժեշտ կհամարեն: Հարցի նման ձևակերպումը պառակտում է սուպերհերոսների երբեմնի ընկերությունը, և ձևավորվում երկու խմբավորումներ՝ Երկաթյա մարդու և Կապիտան Ամերիկայի գլխավորությամբ:
Երկաթյա մարդու կողմն են անցել Վիժնը, ով ընթացքում սկսել է զգացմունքներ տածել Ալ վհուկի նկատմամբ, Սև այրին, ում վերջապես կարողացան պիտանի դարձնել մարտում, և նոր կոստյումի կողմից պարզամտորեն խաբված Մարդ-Սարդը: Սթիվ Ռոջերսի սկզբունքները կիսում է եկրորդ «Վրիժառուների» ժամանակից Ստարկի հանդեպ ատելություն տածող Ալ վհուկը, Բազեի աչքն ու Մարդ-մրջյունը, ում Marvel-ը հատկացրել էր ֆիկմի ամենագեղեցիկ հատվածը: Ֆիլմում առանձնանում է Սև հովազը՝ ԲԴՍՄ սև կոստյումով, ով բացառիկ ճարպկության և ուժի տեր է և դիտարկվում է նաև որպես հանդիսատեսից այդ հերոսի մասին նկարահանվելիք ֆիլմի համար գումար շորթելու հեռանկար:
Ֆիլմը դիտելուց հետո գլխումս միայն մի միտք էր պտտվում. «Marvel-ի մոտ ստացվել է»: Գորշ գույներ, որոնց կարիքը երբեմն զգացվում էր Marvel-ի ֆիլմերում: Վերջապես մի սովորական չարագործ, որին մարմնավորել է Դանիել Բրյուլը և որն առանձնանում է երկիրը ոչնչացնողների շարքից՝ «ես միշտ լավագույնների ստվերում եմ եղել», «մարդիկ արժանի չեն Երկիր մոլորակին» պատճառով: Կատակները պակասել են, ինչ պատճառով էլ հերոսները սրամտությամբ մրցող դեռահասի տպավորություն չեն թողնում: Թոմ Հոլլանդի մարմնավորած նոր Սարդ-մարդը, որի Փիթեր Փարքերին ֆիլմը 15 րոպե դիտելուց հետո ես ավելի շատ հավատացի, քան Թոբի Մագուայրի երեք ֆիլմերի ընթացքում: Եվ «երջանիկ ավարտից» հեռու հրաշալի հանգուցալուծում: Marvel-ի մոտ դա իսկապես ստացվել է:
Բոլորովին վերջերս էկրաններ է բարձրացել այս տարվա ոչ պակաս սպասված մեկ այլ ֆիլմ՝ «Արդարության մայրամուտին. Բեթմենն ընդդեմ Սուպերմենի»: Նա պարտավոր էր դառնալ «Վրիժառուները» ֆիլմի արժանի մրցակից, սակայն չստացվեց: Չնայած հիանալի վիզուալ պատկերին՝ հանդիսատեսը հրաժարվում էր հավատալ կոմիքսների երկու լավագույն հերոսների մարտի դրդապատճառներին: Ոմանք ֆիլմը չափազանց մռայլ համարեցին: Իսկ հանդիսատեսի մի մասը համարեց, որ դիմակայությանը շատ քիչ ժամանակ էր հատկացված: «Կապիտան Ամերիկա. դիմակայություն» ֆիլմում այդ ամենը առկա է: Եվ նույնիսկ ավելին, ինչն այդ ֆիլմը դարձնում է ֆրանշիզայի լավագույն աշխատանք:
Հրապարակկվել է 15.05.2016