Փաշինյան-Ալիև երկխոսությունը Մոսկվայում. փաստաթղթերի ստորագրումը ձախողվեց
Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունները Մոսկվայում
Մայիսի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ բանակցություններ կայացան Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։ Դրանց արդյունքում ակնկալվում էր երկու փաստաթղթերի ստորագրում։ Ռուսական լրատվամիջոցները հայտնում էին, որ նախորդ ողջ օրվա ընթացքում եռակողմ փաստաթղթեր են համաձայնեցվել։ Փոխվարչապետերը նախապատրաստել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին փաստաթուղթը, արտգործնախարարություններն աշխատել են Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարության տեքստի վրա։
Ռուսաստանն ակնկալում էր այդ փաստաթղթերով կրկին վերահաստատել Երևան-Բաքու երկխոսության հիմնական միջնորդի իր դերը։ Մոսկվայից բազմիցս հայտարարել են, որ արևմտյան գործընկերների՝ Վաշինգտոնի և Բրյուսելի միջնորդությամբ բանակցությունները չեն կարող ավելի արդյունավետ լինել։
Սակայն փաստաթղթերի ստորագրումը ձախողվեց։
- Բաքու-Երևան բանակցությունների ռուսական և արևմտյան հարթակները․ ինչո՞վ են տարբեր
- «Չանտեսել Կովկասում ծավալվող ուկրաինական սցենարը». Freedom House-ի հորդորը
- «Որևէ իշխանություն իրավասու չէ»․ արձագանք Փաշինյանի ելույթին
Ռուսաստանի փոխվարչապետի պարզաբանումները
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը լրագրողներին բացատրեց, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև մնում են տեխնիկական չլուծված հարցեր»։
«Սրանք տեխնիկական, բայց շատ կարևոր մանրամասներ են: Խոսքը Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանը հատելու ընթացակարգի մասին է։ Ինչպե՞ս է իրականացվելու սահմանային և մաքսային հսկողությունը։ Սրանք այն հարցերն են, որոնք փոխվարչապետները կքննարկեն Մոսկվայում մեկ շաբաթ անց»,— ասաց նա։
Հրապարակման պահին այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Եռակողմ բանակցություններից առաջ
Բանակցողների միջև լարվածությունը ակնհայտ դարձավ նախքան եռակողմ հանդիպման մեկնարկը։ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև վիճաբանություն սկսվեց ԵԱՏՄ ընդլայնված կազմով նիստի ժամանակ։ Հայաստանն այս կազմակերպության անդամ է, Ադրբեջանի ղեկավարը միջոցառմանը մասնակցելու հրավեր էր ստացել անձամբ Պուտինից։
Փաշինյանի և Ալիևի երկխոսության այս տեսանյութից արդեն կարելի էր ենթադրել, թե ինչպես կարող են ընթանալ բանակցությունները։ Սա հաստատեց նաև այն, որ կողմերը խիստ հակադիր կարծիքներ ունեն Հայաստանի տարածքով «միջանցքի» տրամադրման և Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի վերաբերյալ։
Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունները Մոսկվայում