Հայ, ադրբեջանցի և վրացի ուսանողները՝ Բեռլինի նույն բնակարանում․ «Տոլմայի օրագրեր» սերիալի 3 նոր էպիզոդ
«Տոլմայի օրագրերը» սերիալի նոր էպիզոդներ
Իր տեսակի մեջ եզակի «Տոլմայի օրագրեր» (Dolma Diaries) համակովկասյան հումորային վեբ-սերիալի երեք նոր սերիա է թողարկվել։
Բոլոր երեք տեսանյութերը կարող եք դիտել ստորև։
Սերիալը պատմում է երեք երիտասարդ տղաների՝ հայի, ադրբեջանցու և վրացու մասին, որոնք ապրում են Բեռլինում՝ համատեղ վարձակալած բնակարանում։ Նրանք Գերմանիա են եկել սովորելու՝ ստանալով կրթաթոշակ, որի պարտադիր պայմաններից մեկն էլ «հակառակորդի հետ համակեցությունն» է։
Սերիալը նկարահանվում է Հարավային Կովկասի և Գերմանիայի մի խումբ քաղաքացիական ակտիվիստների և մեդիա պրոդյուսերների կողմից, որոնք իրենց խնդիրն են համարում ծաղրել կարծրատիպերը:
«Չնայած Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածության հերթական բռնկումներին, մենք ուզում ենք հավատալ խաղաղ հարևանությանը և նրան, որ սերիալի հերոսների՝ Արմենի և Ազերի միջև աստիճանաբար զարգացող պատմություններն ընկերության ու վստահության մասին կարող են ինչ-որ օրինակ ծառայել»,- ասում է սերիալի պրոդյուսեր Օլիվեր Մյուզերը։
Առաջին, փորձնական սերիան թողարկվել է Friedrich Ebert Stiftung-ի աջակցությամբ 2022 թվականի աշնանը, այն կարելի է դիտել այստեղ։ Նախ արժե դիտել պիլոտային սերիան, քանի որ այնտեղ դուք կծանոթանաք գլխավոր հերոսների հետ և կնկատեք հիմնական սյուժետային գծերը:
Նույն սերիայում Օլիվեր Մյուզերը պատմում է, թե ինչպես է առաջացել «Տոլմայի օրագրեր» սերիալը։
Մաս 2
Մաս 3
Մաս 4
«Տոլմայի օրագրեր» սերիալը նկարահանվում է Գերմանիայի ԱԳՆ աջակցությամբ։
Գլխավոր դերերում՝ Բեկա Բուչուկուրի, Սոս Պետրոսյան և Անար Ռզաև։
Մյուս դերերում՝ Էլինա Վիլդանովա, Նինո Անանիաշվիլի, Անահիտ Կրիշյան, Փարվին Գուլիև և Մարի Շարֆ։
Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Օլիվեր Մյուզեր
Համահեղինակներ՝ Աշոտ Դանիելյան, Մահարրամ Զեյնալով, Սերգեյ Սարգսյան, Գիորգի Ջ, Անար Ռզաև և Գիորգի Ջանելիձե։
Օպերատոր՝ Ջոշուա Բեհրենս։
Խմբագիր՝ Սեբաստիան Լեդե։