Տասը բան, որոնք զարմացնում են բաքվեցիներին Մինսկում
Ինչո՞ւ են բաքվեցիները սիրում Մինսկ մեկնել: Թերևս պետք է սկսել առանց վիզայի ռեժիմից և համեմատաբար ցածր գներից: Ինչ-որ մեկը գովում է մթերքը, որն ավելի համեղ է, քան տանը: Շատերն ասում են, որ «իրեն մոտ՝ Մինսկում, կարգուկանոն կա»: JAMnews-ը փորձել է բաքվեցիներից պարզել, թե առանձնահատուկ ինչով է Մինսկը տարբերվում Բաքվից հասարակ հանգստացողի հայացքով:
1. Մարդիկ Մինսկում շատ սիրալիր են: Ձեզ երբեք չեն կոպտի հերթում: Եվ, ի դեպ, մանրը մինչև վերջին կոպեկը ետ կվերադարձնեն: Սակայն եթե դուք եք կոպեկ պարտք, ապա մի սպասեք, որ ձեզ «կներեն»: Եվ դա զարմացնում է բաքվեցիներին, որոնք մանրի վրա սովոր են ուշադրություն չդարձնել:
2. Առաջինն, ինչ աչքի է ընկնում, ի տարբերություն Բաքվի, քաղաքի մասշտաբներն են: Բաքվի հարմարավետ կենտրոնի համեմատ Մինսկում շատ, շատ պետք է քայլել «առանցքային» կետերի միջև: Միգուցե լայն փողոցների պատճառով է թվում, թե ամպերն այստեղ միշտ ցածր են: Եվ դա հիասքանչ է:
3. Ամենուրեք հեծանիվներ են և կոկիկ հեծանվուղիներ, ինչպես Հոլանդիայում: Որոշ այգիներում կարելի է Segway վարձակալել:
4. Այստեղ անհավանական մաքուր է: Պետք է շատ ջանք գործադրել գետնին ծխուկ գտնելու համար: Այն էլ, հավանաբար, զբոսաշրջիկներն են գցել:
5. Ամենուրեք Խորհրդային Միության հետքեր են: Երբեմքն կարելի է ծածանվող խորհրդային դրոշ տեսնել: Իսկ Ադրբեջանում նման բան չես տեսնի:
6. Կարտոֆիլից պատրաստված ուտեստների ահռելի տեսականի կա: Թանկ ռեստորաններում և էժան սրճարաններում, ամենատարբեր սոուսներով: Լուսանկարում՝ խոզի մսով դրանիկներ:
7. Բելառուսների հպարտությունը տեղական տրանսպորտն է: Ավտոբուսներ, տրամվայներ, տրոլեյբուսներ. այդ ամենն այստեղ է արտադրվում: Մետրոյում օգտվում են ժետոններից, այլ ոչ թե պլաստիկե քարտերից: Եվս մեկ առիթ են նոստալգիայի համար փակվող տուրնիկետները:
8. Առևտրի կետերը: Դրանք այնպես «գլամուր» չեն, ինչպես Բաքվինը, բայց ահռելի են: Լուսանկարում «Մայրաքաղաք» առևտրի կենտրոնն է, այն եռահարկ է և կառուցված է գետնի տակ:
9. Բելառուսի ազգային գրադարանը ցնցող կառույց է, որն, ըստ քաղաքի համար նշանակության, չի զիջում Հեյդար Ալիևի կենտրոնին: Աշխատում է 2006թ-ից սկսած:
10. Այն, ինչում «մարմարե» Բաքուն տանուլ է տալիս Մինսկին, կանաչապատումն է: Այստեղ այգիներն ամեն քայլափոխի են, մեծ խոտածածկ հատվածներ, քաղաքն անտառներով է շրջապատված՝ ցանկացած բաքվեցու երազանք: