Վրաստան. ո՞ւմ են պետք կակաչները համաճարակի օրերին
Կակո պապն՝ Ակակի Ջեյրանաշվիլին, որը հարավ-արևելյան Վրաստանի Գուրջաանի շրջանի Կոլագի գյուղից է, ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ նրա մասին պատմել են Ազատություն ռադիոկայանի լրագրողները։
Կակոն բիզնես ունի․ նա կակաչներ է աճեցնում։ Պանդեմիան սպառնում էր ոչնչացնել նրա գործը․ երկրում արտակարգ դրություն է, փակ են բոլոր շուկաները, ծաղկի խանութները։
Հինգ հազար ծաղիկներ կարող էին թառամել այգում։
Լուսանկարն՝ Ազատություն ռադիոկայանի
Երբ նա անսպասելիորեն ստացավ 1500 կակաչի պատվեր, շատ զարմացավ։
Իսկ որոշ ժամանակ անց նրա կակաչների ծաղկեփնջերը ստացան թբիլիսյան հիվանդանոցների բժիշկները, որոնք փրկում են կորոնավիրուսով հիվանդներին։
Յուրաքանչյուր ծաղկեփնջում գրություն կար. «Հպարտանում ենք ձեզանով, շնորհակալություն»
Ապրիլի 5-ի առավոտվա դրությամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 170 դեպք։ Կարանտինի մեջ է ավելի քան հինգ հազար մարդ, ստացիոնարում՝ ևս 344–ը։ 25 հիվանդ ապաքինվել է, երկուսը՝ մահացել։
Ամեն ինչ կազմակերպել էին Ազատություն ռադիոկայանի լրագրող Մարիամ Նատրոշվիլին և ակտիվիստ Սոֆյա Ախալայան։
Նրանք Ֆեյսբուքում «Գնիր կարմիր կակաչ» անվանումով արշավ էին սկսել, և կարճ ժամանակահատվածում հավաքել էին 5000 լարի [մոտ $1,500].
«Ամեն ինչ համընկավ՝ մարդուն օգնելն ու բժիշկներին շնորհակալություն հայտնելն», — ասում են Մարիամն ու Սոֆյան։
- «Որոշելը, թե ով պետք է ապրի, ով՝ մեռնի, այն չէ, ինչ ինձ սովորեցրել են», – Նյու Յորքի բժիշկներից մեկի պատմածը
- Կորոնավիրուսը Կովկասում: Թարմացվում է
Վրաստանում մարտի 21-ից արտակարգ դրություն է գործում։
Կորոնավիրուսի ներքին տարածման պատճառով մարտի 23-ից փակ են Մառնեուլ և Բոլնիս քաղաքները։
Մարտի 31-ից Վրաստանի ողջ տարածքում պարետային ժամ է սահմանվել․ 21։00-ից մինչև 6։00-ը չի կարելի փողոցում գտնվել։