Վրաստանում այժմ հնարավոր է տեղաշարժվել միայն ոտքով, հարկավոր է դիմակ կրել
Վրաստանում այժմ հնարավոր է տեղաշարժվել միայն ոտքով, հարկավոր է դիմակ կրել
Անվտանգության նոր միջոցառումները Վրաստանում ընդունվեցին՝ կապված կորոնավիրուսի աճող համաճարակի հետ:
● Ապրիլի 17-ից մինչև ապրիլի 21-ը ժամը 12-ից սկսած արգելվում է անձնական մեքենաներ օգտագործել, և հնարավոր է տեղաշարժվել միայն ոտքով:
● Փակ տարածքներում դիմակների կրումը պարտադիր պահանջ է:
● Գերեզմանները ժամանակավորապես փակ են այցելության համար:
Ապրիլի 17-ի առավոտյան դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի վարակի 336 դեպք: Նրանցից 74-ը ապաքինվել են, երեք պացիենտ մահացել են:
Տեղաշարժման սահմանափակումները չեն տարածվում այն մեքենաների համար, որոնք տեղափոխում են ապրանքներ և բեռներ:
Բոլոր այցելուների դիմակներ կրելու համար պատասխանատվությունը կրում է կոնկրետ տարածքի սեփականատերը, օրինակ՝ խանութի կամ դեղատան: Պահանջի խախտման դեպքում սեփականատերը կտուգանվի 15 հազար լարիով (շուրջ 5 հազար դոլար):
«Եթե մենք խստորեն չհետևենք օրենքին, արտակարգ դրությունը ավելի կխստանա: Մենք ստիպված կլինենք ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել»,- ասել է վարչապետի ներկայացուցիչ Իրակլի Չիկովանին: