«Նոր ընտրություններ»․ Թբիլիսիում խորհրդարանի շենքի դիմաց ցույց է անում ընդդիմությունը։ Լուսանկարներ
Վրաստանի միացյալ ընդդիմությունը մոտ երկու հազար մարդ է հավաքել Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ նոյեմբերի 1-ին անցկացված հանրահավաքին, որի ընթացքում գրեթե բոլոր կուսակցությունների առաջնորդները հաստատել են, որ չեն ճանաչում հոկտեմբերի 31-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներն ու պահանջում են նոր ընտրություններ հայտարարել։
• Խորհրդարանական ընտրություններ-2020 Վրաստանում։ Ի՞նչ է պետք դրանց մասին իմանալ
• Թե ինչպես էր Վրաստանը խորհրդարան ընտրում․ օրվա իրադարձությունները, լուսանկարներ և տեսանյութ
Տարբեր ընդդիմադիր կուսակցություններ հարթակից հայտարարում են այն մասին, որ իշխանությունները կեղծել են ընտրությունները։
Ընդդիմությունը հայտարարել է, որ բողոքի ակցիաների շարք է պլանավորում։ Ենթադրություններ են հնչում այն մասին, որ միացյալ ընդդիմությունը, հավանաբար, բոյկոտելու է նորընտիր խորհրդարանը, եթե նոր ընտրություններ չնշանակվեն։
Ռուսթավելու կենտրոնական պողոտան փակ է։
Խորհրդարանական ընտրությունների արդյունքները (հաշվվել են արդեն բոլոր ընտրատեղամասերի քվեաթերթիկները).
- Իշխող «Վրացական երազանք» կուսակցություն՝ 48,05%;
- «Ազգային շարժում – միացյալ ընդդիմություն»՝ 27,07%;
- «Եվրոպական Վրաստան»՝ 3,79%;
- «Հայրենասերների դաշինք»՝ 3,18%;
- «Լելոն Վրաստանի համար»՝ 3,17%;















