Վրաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ՝ մինչև 100 գրամ չմշակված մարիխուանա ձեռք բերելու և պահելու համար չեն դատի
Փետրվարի 15-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը չեղարկել է ազատազրկմանորոշումը, որը կայացվել էր անձնական օգտագործման նպատակներով մինչև 100 գրամչմշակված մարիխուանա ձեռք բերելու և պահելու համար:
Այդպիսով, դատարանը բավարարել է Բոլնիսկի շրջանային դատարանի հայցը և անօրինական է ճանաչել քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի այն մասը, որով կալանք էրնախատեսվում նշված խախտման համար:
Ավելի վաղ՝ անցյալ տարվա հոկտեմբերին, դատրանն արդեն վճիռ կայացրել էր ՔՕ նույն հոդվածով «Բեքա Ցիկարիշվիլին ընդդեմ Վրաստանի խորհրդարանի» գործի շրջանակում: 28-ամյա երաժիշտ Բեքա Ցիկարիշվիլին ձերբակալվել էր 2013թ.՝ մարիխունա պահելու և օգտագործելու համար, որով նախատեսվում է 7-11 տարվա ազատազրկում: 18 օրազատազրկման մեջ գտվնելուց հետո նա ազատ էր արձակվել գրավի դիմաց և դիմելՍահմանադրական դատարան: Վերջինս արդյունքում վճռել էր, որ մինչև 70 գրամ մարիխուանա պահելու համար ազատազրկումը հակասում է Սահամանդրությանը:
Իր վերջին որոշմամբ դատարանը վճռել է, որ, ըստ օրենքի, 100 գրամ չմշակված մարիխուանա պահելը համարժեք է 50 գրամ չորացրած մարիխուանային: Ուստի, այդ քանակությամբ չմշակված մարիխունայի ձեռք բերելը և պահելը չպետք է պատժվի ազատազրկմամբ:
- Մինչ այժմ Վրաստանի օրենսդրությունը մարիխուանայի օգտագործման համար նախատեսում է վարչական պատիժ՝ 500 լարի տուգանք (շուրջ 200 դոլար), իսկ կրկնվելու դեպքում՝ քրեական պատիժ՝ մինչև 2 տարի ազատազրկմամբ: Մարիխուանա պահելու և տարածելու համար նախատեսվում է մինչև 11 տարի ազատազրկում:
- Վրաստանում հասարակության մի մասը վաղուց արդեն պահանջում է լիարժեք կերպով ապաքրեականացնել մարիխուանայի օգտագործումը: Պարբերաբար անցկացվում են ակցիաներ՝ պահանջելով ազատականացնել նարկոքաղաքականությունը:
- 2016թ. մարիխուանայի օգտագործման հետևանքով առաջացած խնդիրների բողոքով բժշկական հաստատություններ է դիմել ընդամենը 12 մարդ:
- ՆԳՆ-ն ամեն տարի անցկացնում է մինչև 50 հազար մարդու թմրաթեսթ:
- Վերջին 7 տարիներին թմրաթեսթի համար բյուժեից հատկացվել է 17 մլն լարի (շուրջ 6.5 մլն դոլար):
- Թմրանյութերի առկայություն հայտնաբերվել է թմրաթեսթ անցած մարդկանց 35 տոկոսի մոտ: