Վլադիմիր Պուտին. չծղրտալ և չծլվլալ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 20-ին 14-րդ անգամ անցկացրեց ամենամյա մեծ ասուլիս՝ 3 ժամ 45 րոպեում պատասխանելով 61 հարցի: JAMnews-ն առաջարկում է կարճ ակնարկ՝ ինչ է ասել Ռուսաստանի նախագահը միջազգային թեմաներով:
Կերչի նեղուցում կալանավորված ուկրաինացի նավաստիների մասին
«Ինչ վերաբերում է ուկրաինացի զինծառայողների ապագային, նրանց ուղարկել են՝ հույս ունենալով, որ նրանցից մեկն իրականում կզոհվի, բայց, փառք աստծո, դա տեղի չունեցավ: Ընթանում է քննություն, քրեական հետաքննությունից հետո պարզ կդառնա՝ ինչ անել նրանց հետ»:
Ուկրաինական ինքնուրույն եկեղեցու մասին
«Չեք հավանում Մոսկովյան ծուխը, կլինի Ստամբուլյան ծուխ: Տեսեք՝ ինչ կախվածություն է սպառնում [ուկրաինական եկեղեցուն— JAMnews] Թուրքական պատրիարքության կողմից, այնտեղ և՛ նշանակումներն են, շատ—շատ, և՛ գումարները, որ ամենակարևորն է:
Ես կարծում եմ, որ Վարֆոլոմեյի գլխավոր շարժառիթն է իրեն ենթարկել այդ տարածքը, իսկ հետո նաև գումար աշխատել նրա հաշվին: Ես կարծում եմ, որ դա գլխավոր շարժառիթն է, բայց, բացի այդ, իհարկե, ցուցումներ կան Վաշինգտոնի կողմից»:
ԱՄՆ ռազմական ծրագրերի մասին
«Այժմ ԱՄՆ—ը ևս մեկ քայլ է կատարում. դուրս են գալիս Միջին և մոտ հեռահարության հրթիռների չեզոքացման համաձայնագրից: Ի՞նչ կլինի դրա հետ: Շատ դժվար է պատկերացնել՝ ինչպես հետագայում կզարգանա իրավիճակը: Իսկ եթե այդ հրթիռները երևան Եվրոպայում, մե՞նք ինչ անենք: Իհարկե, կարիք կլինի ինչ—որ քայլերով ապահովել մեր անվտանգությունը:
Հետո թող չծղրտան, թե մենք ինչ—որ գերազանցության ենք հասնում: Մենք գերազանցության չենք ձգտում, այլ պահպանում ենք հավասարակշռությունը և մեր անվտանգությունը»:
Ամուսնության ծրագրերի մասին
«Ինչպես կարգին մարդ, պետք է ամուսնանամ»:
Սոցցանցերի օգտատերերի արձագանքը
«Ժողովուրդը նրանից այլ բան էր սպասում… ես հոգնել եմ, ես գնում եմ, ներեցե՛ք ինձ, մարդիկ: Բայց նա շարունակեց 19-րդ անգամ ջուր ծեծել…»
«Չեմ միացնում: Ինձ եմ խնայում: Անզորությունից հիմա կափարիչս կթռնի»
«Գլխավոր հարցը չհնչեց. «Ե՞րբ կթողնի—կհեռանա»:
«Սա մամուլի ասուլիս չէ: Սա ռուսական լրագրության գերեզմանոցի համայնապատկերն է»: