Վլադիկավկազի ամենահայտնի ակումբը
«Պորտալը» հայտնի ակումբ է Վլադիկավկազում: Պաշտոնապես այն ակումբ չէ, այլ «ստեղծագործ միավորում»: Այդպես էլ կա. ստեղծագործ մարդկանց միավորում՝ ստեղծելու համար այն վայրը, որտեղ զվարճանալու է այլ ստեղծագործ մարդկանց բազմություն:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ երկու տարի առաջ նկարիչ Ալբեր Թոգոևը, որն այն ժամանակ որպես պահակ էր աշխատում սառեցված շինարարությունում, իր ընկերներին՝ նույնպես նկարիչների, հրավիրեց ներկել իր պահակակետը:
Շատ տարիներ առաջ կանգ առած շինհրապարակը Հյուսիսային Օսիայի Ազգային թանգարանի տարածքում է գտնվում: Շատ արագ շինարարության ողջ տարածքը ծածկվեց գրաֆիտիով՝ գլխավորապես ազգային թեմայով:
Այսպես, «Պորտալի» մուտքը զարդարում է փայտագործ Սոսլան Մոուրաովի հսկայական դիմանկարը, որը հայտնի է նրանով, որ վերակենդանացրել է օսական ազգային երաժշտական գործիքները:
Սակայն գլխավորը «Պորտալում» այնուամենայնիվ գրաֆիտին չէ, այլ հասարակական գործունեությունը, որը վարում են «ստեղծագործ լաբորատորիայի» անդամները: Օրինակ.
[yes_list]
- գիտահանրամատչելի ֆիլմեր են ցուցադրում,
- արվեստի մասին դասախոսություններ են կարդում
- փորձեր են անում թատերական խմբեր և երաժիշտներ:
[/yes_list]
Իսկ երեկոյան այստեղ պարզապես նստում են «Պորտալի» բակում վառած խարույկի մոտ և զրուցում:
«Պորտալի» առանձնահատուկ հպարտությունն է դարձել «Hikond» անվանումով «ազատ արհեստագործների տոնավաճառը», որը օսերենից թարգմանաբար նշանակում է «ձեռքով պատրաստված»:
Տոնավաճառը «Պորտալում» արդեն հինգերորդ անգամ է անցկացվել, և ամեն անգամ հազարավոր մարդկանց է հավաքել: Ընդ որում, քաղաքային իշխանություններից «լաբորանտները» երբեք աջակցություն չեն ստացել:
Այդ վայրն այդպիսի հայտնի և բացառիկ վայր է ողջ Հյուսիսային Կովկասում, հնարավոր է, այն պատճառով, որ այն ինչ-որ կերպ կարողացել է միավորել ժամանակակից արվեստն ու ազգային հայտերը:
Չնայած այնժմ այն բարդություններ ունի:
2016 թ-ի դեկտեմբերն Հյուսիսային Օսիայի իշխանությունները հայտարարել են Ազգային թանգարանի շենքում շինարարական աշխատանքները վերսկսելու մասին, և «Պորտալն» այժմ վտանգված է:
«Պորտալի» մասնակիցներն ի պատասխան թանգարանի հետ այդ երիտասարդական ակումբի ինտեգրացիայի պլան են մշակել: Նրանց մտածածի համաձայն՝ «Պորտալը» կարող է դառնալ ժամանակակից արվեստի՝ Հյուսիսային Օսիայի ազգային թանգարանին կից բաժին:
Սակայն առաջարկը կտրուկ մերժվել է թանգարանի ղեկավարության կողմից: Մարտի 8-ին «Պորտալում» անցկացվեց հրաժեշտի Hikond տոնավաճառ, որից հետո ստեղծագործ միավորման մասնակիցները պետք է լքեն շինարարության տարածքը:
«Պորտալի» ապագան դեռևս անհայտ է: