Վարդավառ. «Թաց տոն»
Ահա, թե ինչ է ֆիքսել մեր տեսախցիկը Երևանի փողոցներում
Վարդավառն ամենասիրելի ամառային տոնն է: Այն Հայ առաքելական եկեղեցու գլխավոր տոներից մեկն է՝ նշվում է Զատիկից 98 օր անց: Սակայն դրա արմատները նախաքրիստոնեական են:
Պատմության համաձայն, առաջին հայ կաթողիկոսը՝ սուրբ Գրիգոր Լուսավորիչը Քրիստոսի Պայծառակերպությունը նշանակել է Նավասարդ ամսվա առաջին օրը (օգոստոսի 11-ին): Այդ օրը հեթանոսական տոն էր նշվում, որի տարրերը պահպանվել են Քրիստոսի Պայծառակերպության տոնը նշելիս:
Համարվում է, որ ջուրը, որով մարդիկ միմյանց ջրում են Վարդավառի օրը, բուժիչ է, հաջողություն և բարեկեցություն է բերում: Այնպես որ, ջրվածն իրավունք չունի նեղանալու: Ստացվում է նույնիսկ, որ նա պետք է շնորհակալ լինի շնորհավորանքի համար: Իսկ ավելի լավ է ի պատասխան ջրի շնորհավորողին: