Վախը՝ որպես ախտորոշում, և թե ինչպես են Ադրբեջանում այն բուժում դաղելով
Չիլդաղը ժողովրդական բժշկության տեսակ է, որը տարածված է Բաքվի մերձավոր ավաններում։ Դա «վախ բռնելու» մեթոդ է մարմնի որոշակի հատվածները այրվող բամբակով կամ կտորով դաղելու միջոցով։
• Ինչու են հեքիմները փչում երեխայի քթի մեջ՝ տեսանյութ Ադրբեջանից
• Կախարդությունների բիզնեսը՝ ադրբեջանական ձևով
Ժողովրդի շրջանում չիլդաղչիի մոտ (մարդ, որն անցկացնում է այդ ծեսը) գնալու առիթ կարող է լինել ցանկացած ախտանիշ, որը վերաբերում է նյարդային համակարգին՝ նյարդային թարթումներից մինչև խուճապային գրոհներ։ «Վախ բռնելն» ավելի տարածված զբաղմունք է, քան գուշակների և հեքիմների դիմելը։ Չիլդաղչիներն ասում են, որ չիլդաղը կախարդանք չէ, այլ պարզապես նյարդային ծայրելուստների ակտիվացում, որոնք «տուժել են վախից»։
Ադրբեջանցի բժիշկները կարծում են, որ գլխավոր վտանգը պրոֆեսիոնալների կողմից հստակ աշխոտորոշում կատարելն ու բուժվելը չիլդաղով փոխարինելն է։ Իսկ չիլդաղչիները պնդում են, որ բժիշկներն են հենց հիվանդ ուղարկում իրենց մոտ։
Օրենքի հետ չիլդաղչիները նույն հարաբերությունների մեջ են, ինչպես Ադրբեջանի մյուս հեքիմները․ նրանց գործողությունները կարող են որպես խարդախություն որակվել, եթե դժգոհ մնացած հաճախորդը դատարան դիմի։ Սակայն նման բան տեղի չի ունենա։
Շիհալին, որն ապրում է Բաքվի Մաշթագա ավանում, արդեն 15 տարի չիլդաղով է զբաղվում։ Նույն արհեստն ուներ նաև նրա հայրը, պապն ու մյուս նախնիները մինչև յոթ պորտ, իսկ այժմ՝ ընտանիքի բոլոր տղամարդիկ։
Իրենց մեծ տունը նրանք «չիլդաղի կենտրոն» են անվանում։ Բուժման գործընթացն այստեղ վաղուց հունի մեջ գցած է։ Ծառայության գրանցված արժեք չկա, «հիվանդը» կարող է ցանկացած գումար վճարել կամ ընդհանրապես չվճարել։
«Մի անգամ գիշերը դռան թակոց և սարսափելի բղավոց լսեցի։ Սկզբից նույնիսկ մտածեցի, որ ինչ-որ կենդանի է ուզում տուն ներխուժել։ Պարզվեց՝ ինձ մոտ բուժման բերված տղան է բղավում։ Նրա մոտ նոպաներ էին սկսվել բանակից վերադառնալուց հետո։ Ես վախը բռնեցի, և արդեն տուն գնալիս նրանք զանգահարեցին ինձ և ասացին, որ տղայի վիճակը բարելավվել է»։
Շիհալին ասում է, որ կետերի քանակը, որոնք պետք է դաղել, տատանվում են՝ կախված վախի ուժգնությունից․ կարելի է դաղել 1,7 և 40 կետ․ 40 կետը շատ ծանր դեպքերի համար է։
«Մի անգամ էլ այսպիսի դեպք եղավ․ մի մարդ ուժեղ վախեցել էր ավտովթարի ենթարկվելու պատճառով։ Նա հազիվ էր վախվխելով խոսում, երբեմն էլ ընդհանրապես չէր խոսում, ուղղակի լուռ նայում էր։ Ես միանգամից հասկացա, որ դա լուրջ դեպք է։ Հորս կանչեցի․ նա ուժեղ պրոֆեսիոնալ է, ինձնից փորձառու է։ Հայրս նրան չիլդաղ արեց, վախն անցավ, և ադ մարդը կրկին սկսեց նորմալ խոսել»։
Շիհալիի կարծիքով՝ բժիշկները չիլդաղը չեն ընդունում, որովհետև հիվանդների հաշվին փող են աշխատում՝ նրանց բազմաթիվ դեղեր նշանակելով, այն դեպքում, երբ չիլդաղչիները կարող են օգնել մի քանի մանաթի դիմաց։
«Լինում է, որ մարդը խոստանում է․ եթե իր միակ երեխան ապաքինվի, նա գառան մատաղ կանի։ Իսկ որոշ ժամանակ անց, տեսնեմ՝ եկել է՝ մատաղի գառն էլ հետը, իսկ ես արդեն մոռացել էի նրա մասին»։