Ռուսաստանում ձերբակալվել է բողոքի ցույցերի 1500 մասնակից
“ОВД-инфо”- ի նյութերի հիման վրա
Մայիսի 5-ին Ռուսաստանի 90 քաղաքներում «Նա մեզ համար ցար չէ» անվանումով բողոքի ակցիաներ կայացան: Դրանք կազմակերպել էր ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնու շտաբը: Ցույցերը անցան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 7-ին կայանալիք երդմնակալության հերթական արարողության նախաշեմին:
Ամենամասշտաբային ցույցերն անցկացվեցին Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում: ՌԴ մայրաքաղաքում մոտ 6-7 հազար ցուցարար կար, Պետերբուրգում և Եկատերինբուրգում՝ մի քիչ պակաս:
Ամբողջ Ռուսաստանի տարածքում 1348 մարդ է ձերբակալվել: Նրանցից 572-ը ձերբակալվել է Պուշկինի հրապարակում, որտեղ անցկացվում էր մոսկովյան ակցիան, հաղորդում է իրավապաշտպան «ՕՎԴ-ինֆո» կազմակերպությունը:
Ալեքսեյ Նավալնին բերման է ենթարկվել ցույցին հայտնվելուց մի քանի րոպե անց: