Հայաստանի վարչապետը և նախկին նախագահը մեկը մյուսին մեղադրում են «դիվանագիտական ֆիասկոյի մեջ»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդներին մեղադրեց «դիվանագիտական ֆիասկոյի մեջ»: Նրանց պատճառով է, ըստ վարչապետի, որ Լեռնային Ղարաբաղի հարցում վերջին 20-25 տարիների ընթացքում հայկական կողմը մեկը մյուսի հետևից դիվանագիտական ձախողումներ է ունեցել:
Նախօրեին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ արեցին Ղարաբաղում պատերազմը մոտեցնելու համար՝ իրենց չմտածված քայլերով և հայտարարություններով, և Երևանը Բաքվին ոչ մի այլ հնարավորություն չթողեց, բացի պատերազմ սկսելուց:
Շաբաթ օրը իր տեսաուղերձի ընթացքում ՀՀ վարչապետը հասկացրեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ինչը պահանջում է ընդդիմությունը, և պատասխանեց նախկին նախագահ Քոչարյանի մեղադրանքներին:
- Վարչապետի երկու թեկնածու՝ Հայաստանի ընդդիմությունից, թեև Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ
- Վարչապետի երկու թեկնածու՝ Հայաստանի ընդդիմությունից, թեև Փաշինյանը չի պատրաստվում հրաժարական տալ
Ո՞վ է դիվանագիտական ձախողումների մեղավորը ԼՂ հարցում
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում անհաջողություններից հետո բոլորը, ով չի ալարում, փորձում են գործող իշխանություններին պատասխանատու դարձնել վերջին 25 տարիների ընթացքում թույլ տված սխալների համար.
«Բանը հասավ նրան, որ այն անձը, որի պատճառով Լեռնային Ղարաբաղը դուրս բերվեց բանակցային գործընթացից, և բանակցությունները տեղափոխվեցին Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարթություն [խոսքը Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է — JAMnews], մեզ մեղադրում է այն բանում, որ ղարաբաղյան հարցը մեր քաղաքականության արդյունքում ստացել է տարածքային վեճի ենթատեքստ:
Այս հարցը տարածքային վեճի ենթատեքստ ստացավ այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բանակցություններ վարել Ղարաբաղի փոխարեն: Եվ այս փաստը, ուշադրություն դարձրեք, տեղի է ունեցել ավելի քան 20 տարի առաջ»:
Ներկայիս իշխանությանը, Փաշինյանի խոսքերով, մեղադրում են այն բանի համար, որ միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան ընկալեց որպես Բաքվի կողմից երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու փորձ:
«Եվ այս մեղադրանքը հնչեցնում է մի անձ, որի կառավարման տարիներին միջազգային հանրությունը, փաստագրված, Հայաստանին մեղադրում էր Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, և նա բացատրել էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա, «օկուպացված» բառի մեջ ոչ մի սարսափելի բան չկա»:
Վարչապետը կարծում է, որ միջազգային հանրության վերաբերմունքը ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ չի ձևավորվել 2020թ., դա տեղի է ունեցել 25 տարվա ընթացքում։
Նա ասել է, որ Ղարաբաղի հարցը սկսվեց դիտվել որպես տարածքային վեճ, և սա մեծ խնդիր դարձավ Հայաստանի համար, որը սկսվեց ընկալվել որպես զավթիչ: Իսկ վերջին 2.5 տարվա ընթացքում, նրա խոսքով, փորձ է արվել պարզապես դուրս գալ այս իրավիճակից:
Փաշինյանը կարծում է, որ նախորդ իշխանությունների ձախողումը դիվանագիտության մեջ հաստատվում է նաև այն փաստով, որ միջազգային հանրությունը չի դատապարտել Բաքվի գործողությունները 2016-ին Ղարաբաղում ռազմական սրացման համար.
«Դիվանագիտական հաջողությունը կայանում է 2016-ի առաջարկների ընդունման մե՞ջ, որի շնորհիվ, ըստ էության, օրակարգից հանվեց Արցախի կարգավիճակի հարցը: Դուք պնդում եք, որ մենք վատ հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, իսկ դուք՝ լավ: Հետո ինչպե՞ս եղավ, որ մեր ռազմավարական դաշնակցի առաջարկով այդ հարցը հանվեց օրակարգից:
Դուք պրոֆեսիոնալ դիվանագետներ եք, ինչպե՞ս թույլ տվեցիք, որ 2016-ի դեպքերից հետո Ադրբեջանը չպատժվեց: Այո՛, որովհետև դուք գնացիք և հնազանդորեն համաձայնեցիք այն բանի հետ, ինչ որ ձեզ առաջարկեցին: Այսինքն՝ լեգիտիմացրիք Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը»:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմին Թուրքիայի մասնակցության մասին
Ելույթի ընթացքում Հայաստանի վարչապետը անդրադարձավ նաև իրեն առաջադրված մեղադրանքներին, կապված այն բանի հետ, որ Թուրքիան ներգրավվեց ղարաբաղյան հարցում: Սակայն, նրա կարծիքով, սա ևս նախորդ իշխանությունների բացթողումն է.
«Թուրքիան ներգրավվեց Ղարաբաղի հարցում «ֆուտբոլային դիվանագիտության» արդյունքում [խոսքը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2008 թ. նախաձեռնության մասին է, երբ նա Թուրքիայի նախագահ Գյուլին հրավիրեց Երևան՝ երկու երկրների ֆուտբոլային թիմերի հանդիպմանը — JAMnews]: Եվ հայկական «ֆուտբոլային դիվանագիտության» ձախողման արդյունքում Թուրքիան հայտարարեց, որ չի հաստատելու հարաբերություններ Հայաստանի հետ, քանի դեռ Ադրբեջանի տարածքները մնում են օկուպացված: Դա 10 տարի առաջ էր»:
Եռակողմ համաձայնության մասին
Պատերազմը կարող էր դադարեցվել միայն նոյեմբերի 9-ի հայտարարությանը նման փաստաթղթի ստորագրմամբ`պատերազմից առաջ կամ դրա մեկնարկին, հայտարարել է Փաշինյանը.
«Եվ, ի դեպ, պատերազմի առաջին օրվանից, Ազգային ժողովի ամբիոնից ես ասացի, որ կարող եմ հենց հիմա դադարեցնել պատերազմը, և ես ասացի, թե ինչ գնով: Այդ դեպքում ինչո՞ւ հայտարարություններ չարեցիք: […] Հիմա պարզվում է, որ բոլորը կողմ են հողերի հանձնմանը «5+2» բանաձևի համաձայն [ԼՂ տարածքին հարակից տարածքներ]: Ուրեմն ինչո՞ւ դա չի արվել 2016-ին, 2018-ին: Այդ ժամանակ պատերազմը կանխված կլիներ, և Ղարաբաղի հարցը կլուծվեր, մանավանդ որ ապրիլյան պատերազմից հետո դուք գիտեիք, թե ինչն ինչոց է»:
Ինչ է ասել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը
Դեկտեմբերի 4-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի ղեկավարությունն իր անզգույշ գործողություններով և հայտարարություններով ամեն ինչ արեց Ղարաբաղում պատերազմը հրահրելու համար.
«Առաջին հերթին, բանակցային գործընթացը գիտակցաբար փակուղի մտցվեց: Մեր իրարամերժ հայտարարություններով մենք ծնեցինք մի իրավիճակ, երբ համանախագահները չգիտեին, թե ինչ է ուզում հայկական կողմը: Տպավորություն կար, որ Հայաստանն ամեն ինչ անում է փակուղու համար: Եվ պատերազմը սկսվեց այն ժամանակ, երբ ոչ ոք չէր կասկածում, որ բանակցությունները վիժեցնում է հայկական կողմը»:
Քոչարյանի խոսքերով՝ Հայաստանի իշխանությունը լեգիտիմացրեց Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիան.
«Արցախի գոյության հիմքը ինքնորոշման իրավունքն է: Բայց Երևանն իր հայտարարություններով հարցը մղել է տարածքային ամբողջականության դաշտ [խոսում է Փաշինյանի հայտարարության մասին. «Արցախը Հայաստան է, և վերջ»]: Արդյունքում, ոչ մի երկիր չդատապարտեց Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու համար»:
Նախկին նախագահը այս բոլոր սխալների անմիջական մեղավոր համարում է Հայաստանի ներկայիս վարչապետին:
Քոչարյանը համոզված է, որ եթե պատերազմը սկսվեր իր իշխանության օրոք, պարտություն չէր լինի, քանի որ չէին թույլ տրվի այն «կոպիտ սխալները, որոնք կանխորոշեցին այս պատերազմի ելքը»:
Քոչարյանը հայտարարեց, որ «այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքը խորհրդանշում է պատերազմում մեր խայտառակ պարտությունը».
«Կապիտուլյացիան ստորագրած պարտված իշխանությունները պետք է փոխվեն հանուն ժողովրդի: [Փաշինյանի] յուրաքանչյուր ուղիղ եթերում, ամեն անգամ, երբ հայտնվում է էկրանին կամ գրառումներ անում Ֆեյսբուքում, նա ցույց է տալիս, որ մենք պարտված ազգ ենք: Հիշեցնում է յուրաքանչյուր զոհի ընտանիքին, թե ով մեղավոր է նրանց մահվան մեջ»:
Չնայած բոլոր մեղադրանքներին, Քոչարյանը կարծում է, որ ներկա իրավիճակում չարժե անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ.
«Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ էյֆորիայի ազդեցության ներքո տեղի ունեցած ընտրությունների արդյունքում [խոսում է «թավշյա» հեղափոխությունից հետո 2018-ի դեկտեմբերին կայացած ընտրությունների մասին]: Եվ արդեն ունենալով այս փորձը՝ պետք է հասկանալ, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ իրավիճակում ընտրություններ կազմակերպելու համար: Ժամանակ է հարկավոր, առնվազն՝ մեկ տարի»: